Աղդամ

  • Ակնայում (Աղդամ) ականի պայթյունից ադրբեջանցի է մահացել

    Ակնայում (Աղդամ) ականի պայթյունից ադրբեջանցի է մահացել

    Լեռնային Ղարաբաղում` Ակնայում (Աղդամում), ականի պայթյունից մահացած ադրբեջանցի տղամարդու դի է հայտնաբերվել։ Մահացածը Ակնայի շրջանի բնակիչ Ջասարաթ Խաթամխանովն է, ով հունիսի 7-ից համարվում էր անհետ կորած։ Նրա մարմինը հայտնաբերվել է հունիսի 16-ին, մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Հետաքննության արդյունքում պարզվել է, որ Ջասարաթ Խաթամխանովը մահացել է գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ հակահետևակային ականի պայթյունի հետևանքով:

  • Հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել Աղդամի մի հատվածի ականապատման քարտեզները

    Հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել Աղդամի մի հատվածի ականապատման քարտեզները

    Տարոն Չախոյանը Facebook-ում գրել է. «Տարածաշրջանում խաղաղութան հաստատման, հումանիտար ականազերծման նպատակով, Ադրբեջանից Հայաստան 15 հայ ռազմագերիների վերադարձի քայլին ի պատասխան հայկական կողմից Ադրբեջանին են փոխանցվել ոչ թե ամբողջ Աղդամի շրջանի` ինչպես շահարկում են որոշ շրջանակներ, այլ ընդամենը մի հատվածի ականապատման քարտեզները։ Հայկական կողմի մոտ կան և շարունակում են մնալ 100,000-ավոր ականների ականապատման քարտեզներ։ Ընդ որում,…

  • Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցիներ են մահացել․ կան նաև վիրավորներ

    Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցիներ են մահացել․ կան նաև վիրավորներ

    Լեռնային Ղարաբաղի Աղդամի շրջանում ական է պայթել, որի հետևանքով 2 ադրբեջանցի մահացել է, իսկ 3-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով ադրբեջանական գլխավոր դատախազությանը։ Նշվում է, որ մահացողները եղել են ընտանիքի անդամներ։ Նշենք, որ Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից մինչ օրս ականների պայթյունների հետևանքով արդեն մահացել են 12 ադրբեջանցիներ։

  • Հինգ շրջան էինք տալու, Քելբաջարն ու Լաչինը մնում էր մեզ. Սերժ Սարգսյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Հինգ շրջան էինք տալու, Քելբաջարն ու Լաչինը մնում էր մեզ. Սերժ Սարգսյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Մեզ համար ստանալու մասն էր կարևոր։ Նրանք կապիտուլյացիայի են ենթարկել Հայաստանը, ջախջախել են մեր բանակը։ Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերության հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Այնպես որ, այդտեղ ցամաքային սահմանի կամ միջանցքի մասին խոսք չկար։ Մենք Լաչինի շրջանը չէինք էլ տալու։ Եվ ոչ էլ Քարվաճառը։ Այսինքն՝ Քարվաճառի առումով այնտեղ որոշակի փոխկապակցվածություն կար։…

  • Շուշիում Կարենը 3 տեղից վիրավոր լինելով, օգնություն չստանալով հրամանատարից`ընկերոջ հետ ինքնասպան է եղել

    Շուշիում Կարենը 3 տեղից վիրավոր լինելով, օգնություն չստանալով հրամանատարից`ընկերոջ հետ ինքնասպան է եղել

    Ուժեղ, անվախ ու զինվորներին անչափ նվիրված սերժանտ Կարեն Միրզոյանը Շուշիում նոյեմբերի 7-ին, երեք տեղից վիրավորում ստանալուց հետո, ընկել էր հակառակորդի շրջափակման մեջ, սակայն հրամանատարից օգնություն չստանալուց հետո, ընկերոջ՝ Նարեկի հետ ինքնասպան է եղել, որ գերի չընկնի։ Կարեն Միրզոյանը ծնվել է 2000 թվականի դեկտեմբերի 23-ին Մեղրու տարածաշրջանի Ագարակ քաղաքում:     «Կարենի սիրելի զբաղմունքը սպորտով զբաղվելն…

  • Աղդամում պայթյունի հետևանքով ադրբեջանցի զինծառայող է մահացել, ևս երկուսը վիրավորել են

    Աղդամում պայթյունի հետևանքով ադրբեջանցի զինծառայող է մահացել, ևս երկուսը վիրավորել են

    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Աղդամի (Ակնայի) շրջանում փետրվարի 4-ին ցերեկը տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ադրբեջանցի զինծառայող Գուբադ Զեյնալովան: Մյուս երկու զինծառայողները ՝ Նեմաթ Բաբաևը և Բալագարդաշ Մալիքմամեդովը, տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Ներկայումս նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

  • Այսօրվանից Աղդամում գործարկվել է ռուս-թուրքական դիտորդական կենտրոնը

    Այսօրվանից Աղդամում գործարկվել է ռուս-թուրքական դիտորդական կենտրոնը

    РИА Новости-ի հետ զրույցում Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար, գնդապետ Վագիֆ Դարգյահլին հայտնել է, որ հունվարի 30-ին, Ադրբեջանում ռուս-թուրքական դիտորդական կենտրոնը սկսում է իր գործունեությունը, ռուս զինծառայողներն արդեն տեղում են: Դիտորդական կենտրոնը կտեղակայվի Աղդամի շրջանում, որը Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո։ « Ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնն այսօր սկսում է իր գործունեությունը: Կենտրոնի աշխատանքներում ներգրավված…

  • Աղդամի մշտադիտարկման կենտրոնը կգործի շաբաթ օրվանից

    Աղդամի մշտադիտարկման կենտրոնը կգործի շաբաթ օրվանից

    ՌԻԱ Նովոստի-ի հաղրողդմամբ՝ լրատվական գործակալությունը հայտնում է, որ իր աղբյուրների փոխանցմամբ՝ Արցախում հրադադարի մշտադիտարկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնը սկսելու է գործել շաբաթ օրվանից՝ հունվարի 30-ից։ Դեռևս 2020 թ․ դեկտեմբերի 31-ին Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարի հետ Բաքվում կայացած հանդիպմանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Աղդամում տեղակայվելիք մշտադիտարկման կենտրոնը պատրաստ կլինի 10 օրից, առավելագույնը՝ 2 շաբաթից։…

  • Աղդամը իմ հայրենիքն է․ Սուրեն Պապիկյան (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

    Աղդամը իմ հայրենիքն է․ Սուրեն Պապիկյան (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

    ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը եղել է Արցախում։ Այս մասին նա տեղեկացրել է Facebook-յան գրառմամբ ու դրան կից տեղադրել լուսանկարներ: https://www.facebook.com/suren.papikyan.7/posts/3467281716645870

  • Ակնայի մոտակայքում 9-10-րդ դարի խաչքար է հայտնաբերվել

    Ակնայի մոտակայքում 9-10-րդ դարի խաչքար է հայտնաբերվել

    Նորագյուղի բնակիչ Արթուր Հակոբյանն Ակնայի (Աղդամ) մոտակայքում հողը մշակելու ժամանակ խաչքար է հայտնաբերել: «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմինե Հայրապետյանն ասել է, որ իրենց կառույցի Ասկերանի աշխատակիցներն այցելել են տվյալ տարածք և ծանոթացել խաչքարին: Այս մասին հայտնում է Արցախպրեսը: «Ըստ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ…

  • ՊԲ-ն անօդաչու թռչող սարքի կորուստ չի ունեցել

    ՊԲ-ն անօդաչու թռչող սարքի կորուստ չի ունեցել

    Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը Աղդամի հատվածում հայկական անօդաչու թռչող սարքի խոցման մասին լուրերը համարում է ապատեղեկատվություն: «Փետրվարի 21-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր Աղդամի հատվածում խոցվել է հայկական անօդաչու թռչող սարք, իրականությանը չի համապատասխանում: Պաշտպանության բանակը որևէ անօդաչու թռչող սարքի կորուստ չի ունեցել: Ինչ վերաբերում է ադրբեջանական լրատվամիջոցներում…