աճել է

  • Հայաստանի Հանրապետության արտաքին առևտուրը Եվրամիության երկրների հետ 2022 թվականին էապես աճել է։ Այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ պետբյուջեի նախագծի քննարկմանը: «2021 թվականի համեմատ Հայաստանից դեպի ԵՄ երկրներ արտահանումը 8 ամսվա արդյունքներով աճել է 24,5 տոկոսով, իսկ ԵՄ-ից ներմուծումը՝ 40,8 տոկոսով։ Ընդհանուր առևտրաշրջանառությունը 60 տոկոսով է…

    Հայաստանի արտաքին առևտուրը Եվրամիության երկրների հետ էապես աճել է
  • Եվրամիության անդամ 13 պետություն ներկայումս ամբողջությամբ կամ մասնակիորեն կտրված են ռուսական գազի մատակարարումներից: Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի՝ էներգետիկայի հարցերով տնօրինության ղեկավարի տեղակալը: Նրա խոսքով՝ մատակարարումների խափանումների վտանգը շատ մեծ է և հետզհետե ավելանում է: Միևնույն ժամանակ, ICE լոնդոնյան բորսայի տվյալները և ռուսական ТАСС գործակալության հաշվարկները վկայում են, որ Եվրոպայում գազի գինն ամռան ընթացքում աճել…

    Եվրոպայում գազի գինն ամռան ընթացքում աճել է գրեթե երեք անգամ
  • ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել տնտեսական ցուցանիշների վերաբերյալ․ «Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսական ակտիվությունն աճել է 9.6%-ով՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ: Ըստ ոլորտների, ամենաարագն աճել է ծառայությունների ոլորտը՝ 22.2%-ով (ծավալը 503.2 մլրդ դրամ): Ծառայությունների ոլորտի աճն ապահովվել է հիմնականում հետևյալ ուղղություններով` կացության եւ…

    Այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ-ի տնտեսական ակտիվությունն աճել է 9.6%-ով
  • ՀՀ շրջակա միջավայրի նախարությունը հայտնել է, որ շարունակում է աճել է էլեկտրական շարժիչով մեքենաների ներկրման թիվը Հայաստանի Հանրապետություն։ «2021 թվականին մեր երկիր է ներկրվել 6645 տրանսպորտային միջոց։ Շրջակա միջավայրի աղտոտումը նվազեցնելու, արտանետվող գազերի քանակը կրճատելու և էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցների օգտագործումը խթանելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը վարում է էլեկտրամոբիլների զարգացմանն ուղղված քաղաքականություն, այդ թվում՝ շահագործման համար…

    Շարունակում է աճել է էլեկտրական շարժիչով մեքենաների ներկրման թիվը Հայաստան
  • Վիճակագրական կոմիտեն հրապարակել է տնտեսական ակտիվության հունվարի ցուցանիշը: Աճ կա բոլոր ուղղություններով, ներառյալ՝ էլեկտրաէներգիայի արտադրությունը, որ տևական ժամանակ նվազում էր: Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2022 թվականի հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 15.4 տոկոսով: Արտաքին առևտրաշրջանառության ծավալներն աճել են 60.4 տոկոսով. այդ թվում՝ արտահանումն աճել է 53.2, իսկ ներմուծումը՝ 65 տոկոսով: Արդյունաբերական արտադրանքի…

    Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 15.4 տոկոսով
  • Աշխարհում COVID-19-ով վարակվածների ցուցանիշը մեկ շաբաթում աճել է 71%-ով, ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության շտապ հիվանդությունների բաժնի տեխնիկական խմբի ղեկավար Մարիա Վան Կերխովը։ «Գլոբալ մակարդակով վարակվածների թիվը վերջին յոթ օրվա ընթացքում աճել է 71 տոկոսով: ԱՄՆ-ում 100% աճ է գրանցվել: Աֆրիկյան տարածաշրջանում աճը մոտ 7% է կազմում»,- ճեպազրույցում ասել է Վան Կերխովեն։ Անցած շաբաթվա ընթացքում…

    Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը աճել է 71%-ով
  • Անցյալ շաբաթ ավելի քան 4,9 միլիոն մարդ Է վարակվել կորոնավիրուսով, ավելի քան 44 հազարը՝ մահացել: Ինչպես դեկտեմբերի 29-ին հաղորդել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), ախտահարման նոր դեպքերի թիվն աճել Է 11 տոկոսով, իսկ մահացու վախճանների թիվը 4 տոկոսով նվազել Է նախորդ յոթ օրվա համեմատությամբ: «Շաբաթվա ընթացքում՝ դեկտեմբերի 20-ից մինչև 26-ը, հոկտեմբերի սկզբից ի վեր աստիճանական…

    Կորոնավիրուսով վարակվածների նոր դեպքերի թիվն աճել Է 11 տոկոսով․ ԱՀԿ
  • Հայաստանում կարագի և ձեթի գները նվազել են, իսկ շաքարավազի գինը բարձրացել է: Այս մասին ասել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ ներկայացնելով մայիսի 27-ից մինչև դեկտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածի տվյալները: «Կորոնավիրուսի պատճառով առաջացած լոգիստիկ խնդիրները դեռևս չեն վերացել, սակայն կայունություն է նկատվում: Օրինակ, եթե մայիսի 27-ին 1 կգ «Նոր զելանդական»-ը եղել է 4420 դրամ,…

    ՀՀ-ում կարագի և ձեթի գները նվազել են, իսկ շաքարավազի գինը բարձրացել է
  • ՀՀ վիճակագրական կոմիտեն հայտնել է, որ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021-ի հունվար-հոկտեմբերին 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4.3 տոկոսով: «Արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվար-հոկտեմբերին 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1.1 տոկոսով, շինարարության ծավալը՝ 5.9 տոկոսով: Առևտրի շրջանառությունում հունվար-հոկտեմբերին աճը կազմել է 7 տոկոս, իսկ մատուցված ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 6.4 տոկոսով: Գործազրկության…

    ՀՀ-ում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 4.3 տոկոսով
  • Գերմանիայում երեքշաբթի օրը՝ նոյեմբերի 9-ին, գրանցվել է կորոնավիրուսի 39 676 նոր դեպք։ Այս ցուցանիշը գերազանցել է նախորդ օրական առավելագույնը (37120 դեպք), որը գրանցվել էր ուրբաթ օրը։ Այս մասին, հղում անելով Ռոբերտ Կոխի ինստիտուտի տվյալներին։ Այս մասին հայտնել է The Associated Press-ը։ Նշվում է, որ երկրում վարակվածության մակարդակը մեկ շաբաթվա ընթացքում աճել է մինչև 232,1 նոր…

    Գերմանիայում կորոնավիրուսի դեպքերի նոր աճ է արձանագրվել
  • Եվրոպան հինգ շաբաթ շարունակ մնում Է աշխարհի միակ մասը, որտեղ COVID-19 կորոնավիրուսի նոր դեպքերի թվաքանակը շարունակում Է աճել: Այս մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաղորդել Է ամենշաբաթյա համաճարակաբանական տեղեկագրում: ԱՀԿ-ի տեղեկատվության համաձայն, հոկտեմբերի 25-ից մինչև 31-ն ընկած շաբաթվա ընթացքում ընդհանուր առմամբ աշխարհում 3 տոկոսով ավելացել Է COVID-ով ախտահարման նոր դեպքերի թիվը: Ընդ որում՝ միակ տարածաշրջանը, որտեղ…

    Եվրոպայում կորոնավիրուսի նոր դեպքերի թվաքանակը շարունակում Է աճել