Եվրոպայում կորոնավիրուսի նոր դեպքերի թվաքանակը շարունակում Է աճել

Ամենադիտվածներ

1054 նոր դեպք, 889 ապաքինված ու 37 մահ․ կորոնավիրուսը Հայաստանում

Եվրոպան հինգ շաբաթ շարունակ մնում Է աշխարհի միակ մասը, որտեղ COVID-19 կորոնավիրուսի նոր դեպքերի թվաքանակը շարունակում Է աճել: Այս մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաղորդել Է ամենշաբաթյա համաճարակաբանական տեղեկագրում:

ԱՀԿ-ի տեղեկատվության համաձայն, հոկտեմբերի 25-ից մինչև 31-ն ընկած շաբաթվա ընթացքում ընդհանուր առմամբ աշխարհում 3 տոկոսով ավելացել Է COVID-ով ախտահարման նոր դեպքերի թիվը: Ընդ որում՝ միակ տարածաշրջանը, որտեղ դեպքերի թիվը շարունակում Է աճել, մնում Է Եվրոպան, որտեղ հաղորդվում Է դեպքերի թվի 6 տոկոս աճի մասին:

Մյուս տարածաշրջաններում գրանցվել Է COVID-ով հիվանդացության շաբաթական դեպքերի նվազում:

Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում հայտնաբերվել Է COVID-ով վարակման ավելի քան 3 միլիոն նոր դեպք:

ԱՀԿ-ի տվյալներով՝ նոյեմբերի 2-ի դրությամբ աշխարհում համավարակի սկզբից արձանագրվել են կորոնավիրուսով վարակման 246 951 274 դեպք և մահվան 5 004 855 դեպք:

Ամենաթարմ