աճուրդ
Ադոլֆ Հիտլերի անձնական իրերն աճուրդում վաճառվելու են
Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում անցկացվելու է աճուրդ, որի ժամանակ վաճառվելու են Ադոլֆ Հիտլերի անձնական իրերը: Դրանց շարքում են նրա հեղինակած գեղանկարը, նացիստների առաջնորդին նվիրված գրքերը և անձնական նամակները: Ըստ աճուրդի կազմակերպիչների՝ հավաքված իրերը պատկերացում են տալիս Հիտլերի անձի վերաբերյալ:
Pink Floyd-ի նախկին առաջնորդը որոշել է վաճառել իր կիթառների հավաքածուն
Pink Floyd խմբի նախկին առաջնորդ Դեյվիդ Գիլմորը որոշել է վաճառել իր կիթառների հավաքածուն: Տեղեկացվում է, որ մոտավորապես 120 երաժշտական գործիք կվաճառվի աճուրդում: Դեյվիդ Գիլմորին են պատկանում կիթառի այնպիսի մոդելներ, ինչպիսիք են Fender, Telecasters, Broadcasters, Esquires և Stratocasters: Դրանց թվում կան բավականին հազվագյուտ նմուշներ, օրինակ, 1969թ.-ի Stratocaster Black, որով երաժիշտը նվագել է Pink Floyd խմբի ամենահայտնի…
«ВТБ» բանկը աճուրդի միջոցով վաճառել է ծնողազուրկ երեխաների բնակարանը
Կապանի Հալիձոր թաղամասի համար 13 շենքի 42-ամյա բնակիչ Էրիկ Սողոմոնյանը հայտնվել է անելանելի վիճակում: 2015 թվականին մայրը 700 հազար դրամի չափով վարկ է վերցրել «ВТБ» բանկից և չի կարողացել վճարել: Բանկն աճուրդի միջոցով երեք սենյականոց բնակարանը վաճառել է 490 հազար դրամով: Մանրամասները տեսանյութում ՝ Աղբյուր ՝
Կատրին Դենյովի զգեստներն աճուրդում վաճառվել են 1 մլն եվրոյով
Ֆրանսիացի դերասանուհի Կատրին Դենյովի զգեստները, որոնք նա ձեռք էր բերել Yves Saint Laurent նորաձևության տնից, Փարիզում անցկացված աճուրդում վաճառվել են մոտ 1 մլն եվրոյով։ Այս մասին ասվում է Christie’s աճուրդի տան կայքում։ Աճուրդի էր ներկայացվել ավելի քան 300 լոտ, որոնց թվում կային ինչպես Դենյովի երեկոյան, այնպես էլ ամենօրյա զգեստներ։ Վաճառվել են դրանցից 130-ը։ Ամենաթանկ լոտը…
Կառավարությունը հավանություն տվեց Սևանա լճում գտնվող զբոսանավը աճուրդով վաճառելու նախագծին
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող 2018 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ 78 մլն 143 հազար դրամ հաշվեկշռային արժեք ունեցող զբոսանավը` «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով դասական աճուրդով կօտարվի: Այդ մասին որոշման նախագիծն արժանացավ կառավարության հավանությանը: Որպես մեկնարկային գին կսահմանվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անկախ գնահատողի կողմից գնահատված 90…
Լուսնի վրա առաջին մարդու կոշիկը վաճառել են աճուրդում
A7L տիեզերական սկաֆանդրի կոշիկը, որն օգտագործել է տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգը (Լուսնի վրա ոտք դրած առաջին մարդը), 49 հազար դոլարով անհայտ գնորդի են վաճառել, նշում է Daily Mail-ը: Սկաֆանդրը և տիեզերական կոշիկը չեն օգտագործվել Լուսին թռիչքի համար, այլ գործարկվել են Ապոլոն-11 առաքելության անդամների մարզումների համար: Աճուրդի ժամանակ վաճառվել են Նիլ Արմսթրոնգի սկաֆանդրը, կոշիկը և ստորագրությամբ լուսանկարը:








