fbpx
Մշակույթ

Pink Floyd-ի նախկին առաջնորդը որոշել է վաճառել իր կիթառների հավաքածուն

Pink Floyd խմբի նախկին առաջնորդ Դեյվիդ Գիլմորը որոշել է վաճառել իր կիթառների հավաքածուն: Տեղեկացվում է, որ մոտավորապես 120 երաժշտական գործիք կվաճառվի աճուրդում:

Դեյվիդ Գիլմորին են պատկանում կիթառի այնպիսի մոդելներ, ինչպիսիք են Fender, Telecasters, Broadcasters, Esquires և Stratocasters: Դրանց թվում կան բավականին հազվագյուտ նմուշներ, օրինակ, 1969թ.-ի Stratocaster Black, որով երաժիշտը նվագել է Pink Floyd խմբի ամենահայտնի ալբոմների ձայնագրության ժամանակ: Ամբողջ հավաքածուի արժեքը կկազմի մոտ 150 հազար դոլար, որը Դեյվիդ Գիլմորը պատրաստվում է ուղղել բարեգործությանը:

Pink Floyd խմբի նախկին առաջնորդը վերջին հարցազրույցում հայտարարել է, որ իր կիթառները շատ լավն են: Դրանք ոչ մեկ անգամ արդեն հանել են իրենց արժեքը, բայց արդեն ժամանակն է դրանք վաճառելու: Ի վերջո, կոնկրետ երաժշտական գործիքը ստեղծվում է, որպեսզի դրա վրա նվագեն: Միևնույն ժամանակ, Դեյվիդ Գիլմորը խոստովանել է, որ տխուր կլինի դիտել, թե ինչպես են կիթառները վաճառվում աճուրդում: Վերջում նա հավելել է, որ հնարավոր է, որ նոր սեփականատերերից մի քանի գործիք ետ գնի իր համար:

Տեղեկացնում է 1in.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ