աճ

  • Նավթի գնի աննշան աճ է գրանցվել

    Նավթի գնի աննշան աճ է գրանցվել

    Սակարկությունների տվյալները փոխանցում են, որ նավթի գներն աննշան աճել են: WTI տեսակի նավթի ֆյուչերսներն աճել են 3,76 տոկոսով՝ բարելի դիմաց կազմելով 29,78 դոլար: Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ մայիսյան մատակարարումներով աճել են 1,83 տոկոսով՝ բարելի դիմաց հասնելով մինչեւ 30,60 դոլարի: Հիշեցնենք, որ վերջին օրերին նավթի գները կտրուկ նվազել էին:

  • «Գրանդ Հոլդինգը» դարձյալ Հայաստանի տնտեսության առաջատարն է

    «Գրանդ Հոլդինգը» դարձյալ Հայաստանի տնտեսության առաջատարն է

    Արտահանման ծավալով, վճարած հարկերով, աշխատողների քանակով «Գրանդ Հոլդինգը» դարձյալ առաջատարն է և 2019թ.-ը ևս ամփոփում է առաջընթացով: Աճ է գրանցվել բոլոր ուղղություններով. 2019թ.-ին վճարվել է 93 մլրդ դրամի հարկ, 2019թ.-ին աշխատողների քանակը կազմել է 9828 մարդ, 2019թ.-ին արտահանվել է 252 մլն ԱՄՆ դոլարի սիգարետ և 4600 տոննա շոկոլադե արտադրանք: «Գրանդ Հոլդինգի» շնորհիվ աշխարհի տասնյակ միլիոնավոր…

  • Չինաստանի բնակչության թիվը հատեց 1,4 միլիարդի շեմը

    Չինաստանի բնակչության թիվը հատեց 1,4 միլիարդի շեմը

    Չինաստանի բնակչության թվաքանակը կրկին աճ է գրանցել։ Ըստ ՉԺՀ-ի պետական վիճակագրական բյուրոյի տվյալների՝ Չինաստանի բնակչությունը, 2019 թվականի վերջի դրությամբ, ավելացել է 5,3 միլիոն մարդով, որի արդյունքում երկրի բնակչության ընդհանուր թիվն անցել է 1,4 միլիարդի շեմը։ Նշենք, որ 2018 թվականին մարդկանց թվի աճն ավելի մեծ էր եղել․ այդ տարի Չինաստանի բնակչությունն ավելացել էր 5,3 միլիոն մարդով։

  • Անշարժ գույքի գործարքներն աճել են 25.5 տոկոսով

    Անշարժ գույքի գործարքներն աճել են 25.5 տոկոսով

    Հայաստանի Հանրապետությունում 2019 թ. սեպտեմբերին անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 15’572 գործարք, ինչը 2019 թ. օգոստոս ամսվա համեմատ աճել է 0.4 %-ով, իսկ 2018 թվականի սեպտեմբեր ամսվա համեմատ` 25.5 %-ով: Երևանում 2019 թ. սեպտեմբերին բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի օգոստոս ամսվա համեմատ աճել են…

  • Հայկական գորգերի արտադրությունը 1,7 անգամ աճել է

    Հայկական գորգերի արտադրությունը 1,7 անգամ աճել է

    Հայաստանում 2019 հունվար-հուլիսին աճել է գորգերի և գորգեղենի արտադրությունը: Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից: Ըստ այդ տվյալների՝ նշված ժամանակահատվածում հանրապետությունում արտադրվել է 22.8 տոննա գորգեր և գորգեղեն, ինչը 2018 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1,7 անգամ: Նախորդ տարվա հունվար-հուլիսին հանրապետությունում արտադրվել է 13.8 տոննա գորգ: Նշենք, որ 2018 թվականին հանրապետությունում արտադրվել…

  • Պետական պարտքի դինամիկայից կարելի է եզրակացնել, որ ռիսկերը կառավարելի են․ ֆիննախարար

    Պետական պարտքի դինամիկայից կարելի է եզրակացնել, որ ռիսկերը կառավարելի են․ ֆիննախարար

    Պետական պարտքի դինամիկան թույլ է տալիս եզրակացնել, որ ռիսկերը կառավարելի են։ Չունենք չկանխատեսված կամ անսպասելի բացասական փոփոխություն։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։ «Տարվա ընթացքում արձանագրվում է և՛ աճ, և՛ նվազում։ Կարող է մի ամիս լինել աճի, մի ամիս նվազման միտում, բայց, որպես կանոն, պետական պարտքի վերաբերյալ…

  • Արցախում գինու արտադրությունը զգալիորեն աճել է

    Արցախում գինու արտադրությունը զգալիորեն աճել է

    Արցախի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, 2019 թվականի հունվար-հունիսին Արցախում արտադրվել է 152.1 հազար լիտր գինի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 38.9 տոկոսով։ Նշենք, որ 2018 թ-ի հունվար-հունիսին Արցախում արտադրվել է 109.5 հազար լիտր գինի։ Ըստ վիճակագրության՝ այս տարվա առաջին կիսամյակում հանրապետությունում արտադրվել է 213.7 հազար լիտր օղի, ինչը նախորդ տարվա հունվար-հունիսի…

  • 27,5 միլիարդ դրամի շինարարություն Արցախում

    27,5 միլիարդ դրամի շինարարություն Արցախում

    2019թ. հունվար-հունիսին հանրապետությունում իրականացվել է 27.5 մլրդ դրամի շինարարություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ աճել է 23.1 %-ով: «Արցախպրեսի» թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ օգոստոսի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը: Նրա խոսքով՝ իրականացված շինարարության ծավալում շինմոնտաժային աշխատանքները կազմել են 23.7մլրդ. դրամ կամ ընդհանուր շինարարության 85.9…

  • Հայաստանցիների՝ Թուրքիա այցելությունները աճում են

    Հայաստանցիների՝ Թուրքիա այցելությունները աճում են

    Թուրքիա այցելող հայաստանցիների թիվը վերջին տարիներին սկսկել է շեշտակի աճել։ Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունից տեղեկացնում են, որ Թուրքիա այցելող հայաստանցիների թիվը 2019-ի հունվար-հունիս ամսիներին կազմել է 23160 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 15 տոկոսով։ Այս տարվա հունիսին Թուրքիա է այցելել 5067 Հայաստանի քաղաքացի, ինչը 22 տոկոսով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի…

  • Նավթի գներն աճում են

    Նավթի գներն աճում են

    Նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է RT-ն: WTI տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները թանկացել են 0,53 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 57,17 դոլարի: Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ սեպտեմբերյան մատակարարումներով աճել են 0,52 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 64,04 դոլարի:

  • Հայաստանից ՌԴ ներգաղթյալների թիվը աճել է

    Հայաստանից ՌԴ ներգաղթյալների թիվը աճել է

    Ռուսաստանի բնակչության միգրացիոն աճը 2019 թվականի հունվար-ապրիլին կտրուկ ավելացել է՝ գերազանցելով նախորդ տասը տարիների ցուցանիշները: Այս տվյալները հրապարակել է Ռուսաստանի վիճակագրական ծառայությունը: Նշվում է, որ 2019 թվականի առաջին ամիսներին (հունվար-ապրիլ) Ռուսաստանի բնակչության միգրացիոն աճը կազմել է 98 հազար մարդ։ 2018-ի նույն ժամանակվա ընթացքում այդ ցուցանիշը կազմում էր 57,1 հազար մարդ։ Ավելացել է նաև ՀՀ-ից ներգաղթյալների…

  • Մայիսին տնտեսությունը աճ է գրանցել. Տիգրան Ավինյան

    Մայիսին տնտեսությունը աճ է գրանցել. Տիգրան Ավինյան

    Մայիս ամսվա ընթացքում Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճ է գրանցել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կատարել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Մայիս ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 7.3%»,- գրել է փոխվարչապետը: https://www.facebook.com/avinyan89/posts/10218377669343014    

  • Նավթի համաշխարհային գներն աճում են

    Նավթի համաշխարհային գներն աճում են

    «Казинформ»-ի հաղորդմամբ՝ Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են։ Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի օգոստոսի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 1,38 դոլարով՝ հասնելով մինչև 62,31 դոլար մեկ բարելի դիմաց: WTI տեսակի նավթի հուլիսի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) աճել է 1,97 դոլարով և կազմում…

  • Աճել է անհատ ձեռնարկատերերի ու սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների գրանցումների քանակը

    Աճել է անհատ ձեռնարկատերերի ու սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների գրանցումների քանակը

    2019 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում Արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում գրանցվել է 10 հազար 490 անհատ ձեռնարկատեր, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 2 հազար 915-ով: 2019 թվականի հունվարից մայիսն ընկած ժամանակահատվածում գրանցված սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների թիվը ևս գերազանցել է 2018 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը. 2019 թվականի առաջին հինգ ամիսներին…

  • Նավթի գներն աճում են

    Նավթի գներն աճում են

    «Казинформ»-ի փոխանցմամբ՝ Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են։ Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի օգոստոսի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 0,69 դոլարով՝ հասնելով մինչև 62,04 դոլար մեկ բարելի դիմաց: WTI տեսակի նավթի հուլիսի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) աճել է 0,23 դոլարով և կազմում…