ամենահարուստ մարդ
TikTok սոցցանցի հիմնադիր 41-ամյա Չժան Յիմինգը ճանաչվել է Չինաստանի ամենահարուստ մարդը: Ըստ Hurun Research Institute-ի՝ նրա կարողությունն այժմ գնահատվում է 49,3 մլրդ դոլար, ինչը 43%-ով ավելի է 2023-ին գրանցած ցուցանիշից, գրում է BBC-ն: Աղբյուրը մանրամասնում է, որ Չժան Յիմինգի անձնական կարողությունն աճել է նրա հիմնադրած ByteDance ընկերության (TikTok-ի մայր կազմակերպությունը) համաշխարհային շահույթի՝ անցյալ տարի 60%…
Ամերիկյան Tesla Motors և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկն առաջ է անցել Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսից՝ դառնալով աշխարհի ամենահարուստ մարդը։ Նշվում է, որ շուկայում էլեկտրամոբիլների գնանշումն աճել է 4,8 տոկոսով, ինչը թույլ է տվել Մասկին գլխավորել միլիարդատերերի համաշխարհային ցուցակը։ Վերջին մեկ տարվա ընթացքում Մասկի կարողությունն աճել է 150 մլրդ դոլարով և այժմ Մասկի կարողությունը գնահատվում…
Forbes-ի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը արդեն մի քանի տարի է։ Այժմ նա նոր ռեկորդ է սահմանել՝ դարձել է ամենահարուստ մարդը, ում կարողությունը գերազանցել է 200 մլրդ դոլարը: Թեև դա երկար չի տևել: Օգոստոսի 25-ի երեկոյան նրա եկամուտը գերազանցել է 200 մլրդ դոլարը, այդ մասին հավաստել է Forbes Real-Time-ը, որն օնլայն ռեժիմով հետևում…
Ամերիկյան Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսի կարողությունը 15 րոպեում ավելացել է 13,2 միլիարդ դոլարով։ Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը: Ինչպես փոխանցում է աղբյուրը, այսպիսի թռիչքի պատճառը հունվարի 30-ին Amazon ընկերության բաժնետոմսերի 12 տոկոսով կտրուկ թանկացումն է եղել (մինչև 2,1 հազար դոլար): Տեղեկությունների համաձայն՝ աճը բացատրվում է ընկերության հաջող եռամսյակային հաշվետվությամբ, որը լիովին տարբերվել է…
Ո՞վ է մարդկության պատմության մեջ ամենահարուստ մարդը, պարզվում է, ոչ Բիլ Գեյթսն է, ոչ Սթիվ Ջոբսը, ոչ Ռոքֆելլերը, ոչ էլ Ջեֆ Բեզոսը։ ԱՄՆ Հյուսիսարևմտյան համալսարանի գիտնականները պարզել են, որ երկրագնդի վրա երբևէ ապրած ամենահարուստ մարդը եղել է Մալիի միապետ Մանսա Մուսան։ Նա անսահմանափակ օգտվել է երկրի ներքին ռեսուրսներից և ղեկավարել է ոսկու արդյունահանումը: Ոսկին վերածել…
Չորեքշաբթի օրը, Ջեֆը իր twitter-ի էջում հրապարակել է ապահարզանի մասին հայտարարությունը: Նրանք ամուսիններ են եղել 25 տարի: Հայտարարության մեջ նշված չեն նրանց բաժանման պատճառները: Ջեֆը գրել է. «Մենք որոշել ենք բաժանվել և շարունակել մեր համատեղ կյանքը որպես ընկերներ: Եթե մենք իմանայինք, որ 25 տարի անց կբաժանվենք, ապա դա կանեինք վաղուց»։ Ջեֆ Բեզոսը Ամազոնի սեփականատերն է,…