Forbes-ի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը արդեն մի քանի տարի է։ Այժմ նա նոր ռեկորդ է սահմանել՝ դարձել է ամենահարուստ մարդը, ում կարողությունը գերազանցել է 200 մլրդ դոլարը: Թեև դա երկար չի տևել:
Օգոստոսի 25-ի երեկոյան նրա եկամուտը գերազանցել է 200 մլրդ դոլարը, այդ մասին հավաստել է Forbes Real-Time-ը, որն օնլայն ռեժիմով հետևում է միլիարդատերերի գումարների շարժին: Իսկ արդեն արժեթղթերի վաճառքի ավարտին նրա կարողությունը նվազել է մինչև 199,7 մլրդ դոլար: Ամեն դեպքում, դա ևս ռեկորդ է:
Amazon-ի հիմնադիրը ընկերության 11,1% բաժնեթղթերի սեփականատերն է: Համավարակի սկզբից ընկերության եկամուտներն անշեղորեն աճում են: Արժեթղթերը թանկացել են 55%ով, իսկ Բեզոսի կարողությունը ավելացել է 86 մլրդ դոլարով: