ամերիկյան զորքեր
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը շաբաթ օրը Շնորհակալության տոների նախօրեին այցելել է Իրաքում ամերիկյան զինծառայողներին։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։ Իր այցի շրջանակներում Փենսը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի վարչապետ Ադել Աբդ Ալ Մահդիի հետ։ ԱՄՆ փոխնախագահն այցելել է Իրաքի արևմուտքում գտնվող Ալ Ասադ ռազմաօդային բազա, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը։
Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը խստորեն քննադատել է ամերիկյան զորքերը Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններից հանելու որոշումը, որը հիմք է նախապատրաստել այդ շրջանում ԱՄՆ դաշնակիցների զորքերի վրա հարձակվելու համար։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։ Իր գրառման մեջ դիվանագետ Ուիլյամ Ռոբակը քննադատում է Թրամփի վարչակազմին այն պատճառով, որ այն Թուրքիայի ներխուժումը կանխելու կամ քրդերին պաշտպանելու համար ոչ մի գործողություն չի…
Վարշավան և Վաշինգտոնը պայմանավորվել են Լեհաստանում ամերիկյան զորքերի տեղակայման վայրերի շուրջ, ասել է երկրի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։ «Մենք պայմանավորվել ենք վեց վայրերի մասին և քննարկել յոթերորդը»,- ասել է Բլաշչակը ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Հունիսին Լեհաստանը ստորագրել է համաձայնագիր իր տարածքում ամերիկյան…
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ղեկավար Ջոզեֆ Վոտելը հայտարարել է, որ Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը կարող է սկսվել մոտակա մի քանի շաբաթների ընթացքում. հայտնում է Газета.ру-ն: Միևնույն ժամանակ, Վոտելը նշել է, որ ամեն բան կախված կլինի «տեղում» տիրող իրավիճակից: «Ինչ վերաբերվում է զորքերի դուրսբերմանը…Ես կարծում եմ, որ մենք ճիշտ ուղու վրա ենք դեպի այն, որտեղ կցանկանայինք լինել»,-ասել…
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնել էր Վաշինգտոն, որտեղ մասնակցել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ ձևավորված կոալիցիայի երկրների արտգործնախարարների ժողովին, հայտնում է Ermenihaber-ը։ Ժողովից հետո լրագրողների հետ զրույցում Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարը հայտարարրել է, որ ԱՄՆ դրական է գնահատել Անկարայի առաջարկը թուրք-ամերիկյան համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ, որը պետք է համակարգի Սիրիայից ամերիկյան զինուժի դուրսբերման…
Իրաքի նախագահ Բարհամ Սալեհն արձագանքել է ամերիկացի իր գործընկեր Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե մտադիր է Իրաքում ամերիկյան զորքերը պահպանել հարևան Իրանի վրա ճնշում գործադրելու համար: Հաղորդում է Reuters-ը: Իրաքի նախագահի խոսքերով՝ Թրամփը երկրում զորքեր տեղակայելու համար թույլտվություն չի հարցրել: Նա նշել է, որ միաժամանակ պայմանավորվածություն ունեն, որի համաձայն, ամերիկյան զորքերն Իրաքի տարածքում պայքարելու են…
ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին տեղակայված ամերիկյան զորքը մինչև 2019-ի սեպտեմբերի 30-ը կմնա սահմանին. հայտնում է РИА Новости-ն` Պենտագոնի հաղորդագրությանը հղումով: New York Times պարբերականը, իր հերթին, նշում է, որ սահմանապահ առաքելությունը պետք է ավարտվեր դեկտեմբերի 15-ին, այնուհետև այն երկարաձգվել էր մինչև հունվար, իսկ այժմ` 2019-ի սեպտեմբեր: Նշենք, որ դեպի ԱՄՆ սահման է շարժվում հոնդուրասցիների քարավան:
Վաշինգտոնը ձեռնամուխ է եղել Սիրիայից ռազմական տեխնիկայի փոխադրմանը՝ այդ երկրից ամերիկյան զորքերի դուրսբերման պլաններին համապատասխան: Այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը: Նրա աղբյուրների տեղեկությունների համաձայն՝ վերջին մի քանի օրվա ընթացքում «ցամաքային ռազմական տեխնիկայի» առաջին խմբաքանակը դուրս է բերվել Սիրիայից: Հեռուստաալիքը չի ճշտել՝ ինչ կոնկրետ բեռների մասին է խոսքը, ինչպես նաև այն, թե ուր և ինչ…
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի իր պաշտոնակից Էմանուել Մակրոնի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու պլանները: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով Սպիտակ տանը: «Երկու երկրների ղեկավարները քննարկեցին Սիրիայի իրադրությունը՝ հաստատելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ոչնչացնելու ընդհանուր հանձնառությունը, ինչպես նաև Սիրիայից ԱՄՆ-ի զորքերի հաստատակամ, նպատակասլաց ու համակարգված դուրսբերման…
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ափսոսանք է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու որոշման համար: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ֆրանսիացի ղեկավարը հայտարարել է Չադի մայրաքաղաքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, որտեղ ավարտվում է վերջինիս երկօրյա այցը: «Խորապես ցավում եմ Սիրիայի հարցով Թրամփի կայացրած որոշման համար»,- ասել է Էմանուել Մակրոնը՝ ընդգծելով, որ «դաշնակիցը…
ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը ստորագրել է Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու հրամանագիրը, հայտնել է Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով Պենտագոնի մի աղբյուրի: Ռազմական գերատեսչության մամուլի քարտուղարն AFP-ին տված հարցազրույցում հավաստել է, որ հրամանագիրն ստորագրված է: Անցած շաբաթ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայում ԻՊ-ի (Ռուսաստանում արգելված) դեմ տարած հաղթանակի և արաբական այդ երկրից…