Իրաքի նախագահ Բարհամ Սալեհն արձագանքել է ամերիկացի իր գործընկեր Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե մտադիր է Իրաքում ամերիկյան զորքերը պահպանել հարևան Իրանի վրա ճնշում գործադրելու համար: Հաղորդում է Reuters-ը:
Իրաքի նախագահի խոսքերով՝ Թրամփը երկրում զորքեր տեղակայելու համար թույլտվություն չի հարցրել:
Նա նշել է, որ միաժամանակ պայմանավորվածություն ունեն, որի համաձայն, ամերիկյան զորքերն Իրաքի տարածքում պայքարելու են ահաբեկչության դեմ:

