ԱՄՀ
Նախարար Խաչատրյանը ԱՄՀ-ի հետ քննարկել է հանրային ներդրումների կառավարման շրջանակը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հանրային ներդրումների կառավարման առաքելության հետ։ Նախարար Տիգրան Խաչատրյանը ողջունել է առաքելության ղեկավար Դոմինիկ Գիյոմին և իր թիմին և նշել, որ քննարկման թեման՝ հանրային ներդրումների կառավարումը, նախարարության օրակարգում կարևորագույն հարցերից մեկն է։ Այս ոլորտում որոշումների կայացմանը պետք է նախորդի գնահատում՝ միջազգային փորձով մշակված մեթոդաբանությամբ՝ հաշվի…
Փոխվարչապետ Գրիգորյանը հանդիպել է ԱՄՀ նորընտիր գործադիր տնօրենին
Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի 2019 թվականի տարեկան համաժողովին մասնակցելու նպատակով ԱՄՆ ժամանած հայկական պատվիրակությունը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ այցի վերջին օրը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի նորընտիր գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիևայի հետ: Փոխվարչապետը, օգտվելով հանդիպման առիթից, շնորհավորել է տիկին Գեորգիևային այդ պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով արգասաբեր աշխատանք: Փոխվարչապետը ԱՄՀ նորընտիր գործադիր տնօրենին…
2019-ին Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները բարձրացվել են
ՀՀ կառավարության Facebook-ի էջից տեղեկացնում են. 2019-ին Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները բարձրացվել են: Արժույթի միջազգային հիմնադրամը 2019-ի տնտեսական աճը կանխատեսում է 6%՝ նախորդ 4.6%-ի փոխարեն, իսկ Համաշխարհային բանկը` 5.5% աճ՝ նախկին 4.2%-ի փոխարեն: https://www.facebook.com/armgovernment/photos/a.1870159819673740/2613115345378180/?type=3&theater
Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ԱՄՆ
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ԱՄՆ: Գործուղման մասին համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության պաշտոնական կայքից: Պատվիրակության կազմում են նաև ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը և կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար Արմեն Նուրբեկյանը:…
ԵՄ երկրները չեն կողմնորոշվել ԱՄՀ ղեկավարի պաշտոնի թեկնածուի հարցում
Եվրամիության երկրների կառավարությունները, որոնք պայմանավորվել էին մինչև հուլիսի վերջը հայտնել Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենի պաշտոնում Քրիսթին Լագարդին փոխարինողի անունը, առայժմ չեն կարողացել համաձայնության հասնել: Այս մասին հայտնել է AFP-ն՝ վկայակոչելով Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությանը: «Այս փուլում, չնայած որոշ թեկնածուներ ավելի մեծ աջակցություն են ստանում, քան մյուսները, լիակատար կոնսենսուս չկա ԱՄՀ ապագա ղեկավարի վերաբերյալ»,- նշել…
Ուկրաինան ցանկանում է խորացնել հարաբերությունները ԱՄՀ-ի հետ
Ուկրաինան ցանկանում է նոր, ավելի երկարաժամկետ ծրագիր ունենալ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ՝ շեշտը դնելով օտարերկրյա ներդրումների, պետական ունեցվածքի վաճառքի և գյուղատնտեսական նշանակության հողերի վաճառքի արգելքի վերացման վրա: Bloomberg-ին տված հարցազրույցում երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու տնտեսական թիմի ղեկավար Օլեքսի Հոնչարուկը նշել է, որ ցանկանում է շուկայի վրա հիմնված քաղաքականություն վարել: Հոնչարուկը պնդում է, որ ԱՄՀ-ի ընթացիկ՝…
ԱՄՀ գործադիր տնօրենը հրաժարական է տվել
Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստին Լագարդը պաշտոնապես հրաժարական է տվել: Նրա պաշտոնավարման ութ տարվա լիազորությունների ժամկետը լրանում է սեպտեմբերին: Լագարդի՝ վաղաժամկետ հրաժարականի պատճառը այն է, որ Եվրամիության առաջնորդները նրա թեկնածությունն առաջադրել են Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնի համար: Լագարդը փոխարինելու է Մարիո Դրագիին, ում լիազորություններն ավարտվում են հոկտեմբերի 31-ին: Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենների խորհուրդը…
ԱՄՀ-ի Գործադիր խորհուրդը հաստատել է Հայաստանին 248.2 մլն ԱՄՆ դոլարի վարկային միջոցի տրամադրումը
ԱՄՀ-ն հաստատել է Հայաստանին 36 ամիս ժամկետով «Սթենդ-Բայ» տեսակի վարկային միջոցների (ՎՄ) տրամադրումը` շուրջ 248.2 մլն ԱՄՆ դոլարի չափով: Հայաստանի իշխանությունները նշել են, որ վարկային միջոցները դիտարկելու են որպես կանխարգելիչ միջոց, և չեն պատրաստվում օգտագործել նոր միջոցները, քանի դեռ շոկերը չեն առաջացրել վճարային հաշվեկշռի հետ կապված խնդիրներ: ՎՄ-ն նպատակաուղղվելու է ՀՀ տնտեսական հիմնարարների և քաղաքականության…
ԱՄՀ-ն աջակցում է Վրաստանի կառավարության բարեփոխումներին
ԱՄՀ գործադիր տնօրեն Քրիստին Լագարդի այցը Վրաստան ևս մեկ անգամ հաստատում է, որ Արժույթի միջազգային հիմնադրամն աջակցում է Վրաստանի կառավարության իրականացրած բարեփոխումներին, ինչպես նաև տնտեսական աճին, կրթության և մարդկային կապիտալի զարգացմանը: Հայտնում է Վրաստանի կառավարությունը: Քրիստին Լագարդը հայտնել է, որ մզկիթը և սինագոգը Թբիլիսիում կանգնած են կողք կողքի, հենց դա է Վրաստանի հաջողության գլխավոր գրավականը՝…
Արմեն Սարգսյանը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն-կառավարիչ Քրիստին Լագարդի հետ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Նուր-Սուլթանում անցկացվող տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումի շրջանակում այսօր հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնօրեն-կառավարիչ Քրիստին Լագարդի հետ: Նախագահ Արմեն Սարգսյանը բարձր է գնահատել միջազգային ֆինանսական այս կառույցի հետ մեր երկրի փոխգործակցությունը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցությունն ընդյալնելու հնարավորությունների շուրջ և ընդգծել դրա համար առկա մեծ ներուժը։ Նշելով, որ մեր…
Արժույթի միջազգային հիմնադրամը պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարության բարեփոխումներին
Արժույթի միջազգային հիմնադրամը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հայաստանի կառավարության կողմից առաջարկված բարեփոխումներին: Այդ մասին «Ամերիկայի ձայն»-ի հարցին ի պատասխան` հայտարարել է Հիմնադրամի՝ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Ջիհադ Ազուրը: Նրա խոսքով` Հայաստանի կառավարության կողմից հիմնադրամին առաջարկվելու է հնգամյա ռազմավարական համագործակցության ծրագիր, որը հիմնված է լինելու երկու հիմնասյուների վրա. Հարկային բարեփախումների ծրագիր, որը հարկերը…
ԿԲ նախագահը աշխատանքային հանդիպումներէ ունեցել ԱՄՀ և ՀԲ գարնանային նստաշրջանի շրջանակում
Արժույթի Միջազգային Հիմնադրամի և Համաշխարհային Բանկի կառավարիչների խորհուրդների 2019 թ. գարնանային նստաշրջանի մասնակցության շրջանակում ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն աշխատանքային հանդիպումներ է ունեցել ԱՄՀ գործադիր տնօրենի տեղակալ Թաո Ժանգի, ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ջիհադ Ազուրի, ինչպես նաև ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրեն Էնթընի ԴեԼաննոյի հետ: ԿԲ նախագահը բարձր է գնահատել…
ՀՀ ԿԲ նախագահը կմասնակցի ԱՄՀ և ՀԲ գարնանային նստաշրջանին
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Վաշինգտոն, որտեղ մասնակցելու է Արժույթի Միջազգային Հիմնադրամի և Համաշխարհային Բանկի կառավարիչների խորհուրդների 2019 թ. գարնանային նստաշրջանին: ԿԲ նախագահը մասնակցելու է ԱՄՀ/ՀԲ գարնանային նստաշրջանի պլենար նիստին, ինչպես նաև հոլանդաբելգիական ենթախմբի կառավարիչների նիստին: Նախատեսված են մի շարք երկկողմ հանդիպումներ՝ մասնավորապես ԱՄՀ գործադիր տնօրենի տեղակալ Թաո Ժանգի, ԱՄՀ Մերձավոր Արևելքի…
Թուրքիայի տնտեսության համար հետընթաց է կանխատեսվում
Ամերիկյան «Citigroup» ֆինանսական խմբի վերլուծաբանները 2019-ին Թուրքիայի տնտեսության համար 3.4 տոկոսանոց հետընթաց են կանխատեսել: Ըստ վերլուծաբանների՝ 2019-ին Թուրքիայի ՀՆԱ-ն 3.4 տոկոսով կրճատվելու է: Իսկ տնտեսության վերականգնումն բարձր տոկոսադրույքների և պարտքի բարձր մակարդակի պատճառով ավելի դանդաղ է ընթանալու: «Citigroup»-ի հրապարակած զեկույցի մեջ 2018-ի 4-րդ եռամսյակի համար Թուրքիայի տնտեսության մեջ արտադրության կրճատումը մոտ 2 տոկոս է գնահատվում,…














