fbpx
Տնտեսություն

Արժույթի միջազգային հիմնադրամը պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարության բարեփոխումներին

Արժույթի միջազգային հիմնադրամը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հայաստանի կառավարության կողմից առաջարկված բարեփոխումներին: Այդ մասին «Ամերիկայի ձայն»-ի հարցին ի պատասխան` հայտարարել է Հիմնադրամի՝ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Ջիհադ Ազուրը:

Նրա խոսքով` Հայաստանի կառավարության կողմից հիմնադրամին առաջարկվելու է հնգամյա ռազմավարական համագործակցության ծրագիր, որը հիմնված է լինելու երկու հիմնասյուների վրա. Հարկային բարեփախումների ծրագիր, որը հարկերը ավելի թափանցիկ և գործարարների համար ավելի պարզ կդարձնի, և Հայաստանի տնտեսության մեջ մասնավոր հատվածի դերի և ներդրումների աճ:

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ով այս օրերին մասնակցում է Վաշինգտոնում անցնող Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի ամենամյա գարնանային համաժողովին, «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում նշեց, որ հայկական կողմը նախատեսում է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցության ծրագիրը հիմնադրամի տնօրենների խորհրդի հաստատմանը ներկայացնել արդեն մայիսի 17-ին: Փոխվարչապետի խոսքով, թե´ Համաշխարհային բանկի, թե´ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցությունը Հայաստանը զարգացնում է այն ծավալով, որը տեղավորվում է կառավարության ծրագրի մեջ.

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ