ԱՄՆ դեսպանություն
Ներգաղթային վիզայի դիմորդները պետք է անցնեն բժշկական հետազոտություն ԱՄՆ մեկնելիս
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը տեղեկացնում է, որ ներգաղթային վիզայի դիմորդները պետք է անցնեն բժշկական հետազոտություն։
Հայաստանում ներդրվում է սահմանային անվտանգությունն ու մաքսային ծառայության աշխատանքն արդիականացնող նոր հարթակ
ԱՄՆ դեսպանությունը հայտնում է CertScan® Inspection հարթակի ներդրման մասին, որը կնպաստի սահմանային անվտանգության ամրապնդմանը։
Լին Թրեյսին հրաժեշտ է տվել ԱՄՆ դեսպանության անձնակազմին
Դեսպան Լին Թրեյսին հրաժեշտ է տվել ԱՄՆ դեսպանության անձնակազմին և շնորհակալություն հայտնել տեղացի բոլոր աշխատակիցներին՝ մարտահրավերներով լեցուն ժամանակներում իրենց կատարած գերազանց աշխատանքի համար։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ողջունել է Ֆիլիպ Ռիքերի այցը Երևան
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական դեսպան Ֆիլիպ Ռիքերին Երևանում: «Դեկտեմբերի 1-4 այցի ընթացքում դեսպան Ռիքերը կհանդիպի պետական պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և այլոց հետ՝ քննարկելու Միացյալ Նահանգների աջակցությունը տևական խաղաղության հասնելուն միտված հայ-ադրբեջանական ուղիղ բանակցություններին»,- նշված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Facebook-ի պաշտոնական էջում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների…
ԵՄ-ն և ԱՄՆ-ն Վրաստանի իշխանությանն ու ընդդիմությանը երկխոսության կոչ են արել
Վրաստանում ԱՄՆ-ի դեպանությունը և Եվրամիության ներկայացուցչությունն անհանգստացած են նրանով, որ Վրաստանում ձախողվել են 2020 թվականին խորհրդարանական ընտրությունների մեծամասնական համակարգից համամասնականին անցնելու սահմանադրական բարեփոխումները։ Ներկայացուցչությունները երկխոսության կոչ են անում հանրապետության իշխանություններին և ընդդիմությանը՝ վստահությունն ամրապնդելու համար: Այս մասին ասված է դիվանագիտակաւն ներկայացուցչությունների տարածած համատեղ հայտարարության մեջ: «Հաշվի առնելով ներկայիս իրադրությունը՝ կարևոր ենք համարում անհապաղ աշխատանք սկսել…
ԱՄՆ դեսպանությունը ամերիկացիներին խորհուրդ է տվել չճանապարհորդել Իրաք
Բաղդադում ԱՄՆ դեսպանությունը ամերիկացիներին խորհուրդ է տվել չայցելել Իրաք։ Պատճառն այն է, որ այդ երկրում «բարձր լարվածության» է։ Ծանուցումը ամերիկացիների համար տարածել է պետդեպարտամենտը։ «Բաղդադում ԱՄՆ դեսպանությունը տեղեկացնում է ԱՄՆ բոլոր քաղաքացիներին Իրաքում լարվածության բարձրացման եւ զգոնություն ցուցաբերելու պահանջի մասին»,- ասված է փաստաթղթում։ Դիվանագիտական առաքելությունը խորհուրդ է տվել «չճամփորդել Իրաք», խուսափել այն վայրերից, որտեղ հաճախ…
Լին Թրեյսին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատել է Լին Թրեյսիի թեկնածությունը Հայաստանում, և Էյրլի Լիտցենբերգերի թեկնածությունը՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանների պաշտոնում։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Ֆեյսբուք»-ում Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի էջից։ Ըստ հաղորդագրության՝ որոշումն ընդունվել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կողմից աջակցություն վայելող՝ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանի թեկնածուի պաշտոնի ստանձնման հետաձգումից հետո, որպեսզի ԱՄՆ սենատորներին հնարավորություն տրվի ավելի մեծ…









