ԱՄՆ կառավարություն
ԱՄՆ կառավարությունը մասնակիորեն դադարեցրել է աշխատանքը ներգաղթի կիրառման շուրջ վեճի պատճառով
ԱՄՆ կառավարության մասնակի աշխատանքի դադարեցումը սկսվել է 2026 թվականի հունվարի 31-ին՝ Կոնգրեսում ներքին անվտանգության դեպարտամենտի ֆինանսավորման շուրջ փակուղու պատճառով, ինչը պայմանավորված է դեմոկրատների պահանջներով՝ դաշնային ներգաղթի գործակալների նկատմամբ նոր սահմանափակումներ մտցնելու վերաբերյալ։
Ռահմ Էմանուելը առաջարկում է 75 տարեկանի սահմանափակում ԱՄՆ կառավարության առանցքային պաշտոնների համար
Չիկագոյի նախկին քաղաքապետ Ռահմ Էմանուելը առաջարկել է 75 տարեկանի պարտադիր տարիքային սահմանափակում սահմանել նախագահի, Կոնգրեսի անդամների և դաշնային դատավորների համար՝ ուղղված Վաշինգտոնի ղեկավարների տարիքի և ճանաաչողական կարողությունների շուրջ աճող մտահոգություններին։
ԱՄՆ-ը չեղարկեց CDC-ի աշխատանքից ազատումները․ հարյուրավոր աշխատակիցների կրճատումները վերադարձվեցին
Դաշնային փակման պայմաններում ԱՄՆ կառավարությունը հանկարծակի չեղարկեց CDC-ի հարյուրավոր աշխատանքից ազատումները՝ ընդամենը ժամեր անց ծանուցագրերի ուղարկումից՝ առաջացնելով խառնաշփոթ և մտահոգություն հանրային առողջապահական ստորաբաժանումներում։
Մասկը հայտնել է, որ պատրաստ է աշխատել ԱՄՆ կառավարությունում
Ամերիկացի ինժեներ և ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ պատրաստ է աշխատել ԱՄՆ կառավարությունում։ Ավելի վաղ արևմտյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն ընտրություններում հաղթելու դեպքում Մասկին իր վարչակազմում պաշտոն կառաջարկի, հնարավոր է՝ խորհրդատուի: «Ես պատրաստ եմ ծառայելու», — գրել է Մասկը X սոցցանցի իր էջում:
Ռուստամ Բադասյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է ոստիկանության ոլորտի բարեփոխումները
ՀՀ Արդարադատության նախարարությունը հայնում է, որ Ռուստամ Բադասյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է ոստիկանության ոլորտի բարեփոխումները Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտա կարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը: «Նախարարը բարձր է գնահատել դեսպանի հետ հանդիպումները՝ նշելով, որ դրանց ընթացքում քննարկվում են համագործակցության շրջանակում իրականացվող կարևորագույն հարցեր։ ԱՄՆ դեսպան…
Մադուրոն պատրաստվում է դատական հայց ներկայացնել ԱՄՆ կառավարության դեմ
Վենեսուելաn մտադիր է միջազգային դատական հայց ներկայացնել ԱՄՆ կառավարության դեմ։ Պատճառը այն վնասն է, որ պատճառվել է վենեուելական ընկերություններին պատժամիջոցների հետևանքով: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն։ Նա հանձնարարել է փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսին, գլխավոր դատախազ Ռեյնալդո Մունյոսին և արտաքին գործերի նախարար Խորխե Արեասին անհապաղ դատավարություն նախաձեռնել: Մադուրոն նշել է, որ պատճառներից մեկը վենեսուելական…
«Ամերիկյան խորհուրդներ» կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցավ երկօրյա աշխատաժողով
«Ամերիկյան խորհուրդներ» կազմակերպությունն ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ կազմակերպեցին երկօրյա աշխատաժողով, որի նպատակն էր ԱՄՆ կառավարության շրջանավարտների շրջանում խթանել գործարար կապերի ստեղծումն ու նորարարությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կայքից։ Աշխատաժողովի ընթացքում մասնակիցները շփվեցին միմյանց հետ և ստեղծեցին կապեր՝ միաժամանակ բարձրացնելով ծրագրի մասին իրենց իրազեկվածությունը։ Նրանք նաև հնարավորություն ունեցան՝ զարգացնել կապերի հաստատման հմտությունները և…
2019թ․ ԱՄՆ կառավարության աջակցությունը Հայաստանին աճել է 40 տոկոսով
ԱՄՆ դեսպանությունը հայտնում է, որ 2019թ․ ընթացքում ԱՄՆ կառավարության աջակցությունը Հայաստանին շարունակել է ավելանալ։ Այս տարի այն կազմել է 60 միլիոն ԱՄՆ դոլար, որը նախորդ տարվա համեմատ 40 տոկոսով ավելի է։ Այս ֆինանսավորումն ԱՄՆ պետքարտուղարության ու ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից տնօրինվող ծրագրերից զատ, ներառում է նաև ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի, ԱՄՆ անտառային ծառայության և ԱՄՆ…
Զելենսկու հետ զրույցից տեղեկատվություն տրամադրողը մոտ է լրտեսությանը․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ մարդը, որը տեղեկատվություն է տրամադրել անանուն իրազեկչին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ իր զրույցի առիթով, «մոտ է լրտեսությանը»։ Թրամփի մեկնաբանությունները մի քանի դեմոկրատների դրդել են զգուշացնել նախագահին «վկաներին վախեցնելուց», տեղեկացնում է AP-ը։ Թրամփը նշել է, որ իրազեկիչն անմիջականորեն չի իմացել նախագահի կողմից պաշտոնեական դիրքի ենթադրյալ չարաշահման մասին։ «Ո՞վ…
Ամփոփվել է ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ իրականացված Մեղրու մշակութային պահպանության ծրագիրը
2019թ․ սեպտեմբերի 17-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսիի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանի, Սյունիքի մարզային և Մեղրու համայնքային իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ամփոփվեց Մեղրիում ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ իրականացված մշակութային պահպանության ծրագիրը։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։ ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը երեք տարի առաջ մեկնարկած այս ծրագրի իրականացման…
Հուավեյ ընկերությունը դատական հայց է ներկայացրել ԱՄՆ կառավարության դեմ
Չինական հեռահաղորդակցական Huawei ընկերությունը հայց է ներկայացրել ԱՄՆ կառավարության դեմ՝ լրտեսման նպատակով Չինաստանի իշխանությունների կողմից ընկերության տեխնոլոգիաների կիրառման մասին հայտարարությունների պատճառով։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Նշվում է, որ հայցը ներկայացվել է Տեխասի շրջանային դատարան։ Ընկերության ներկայացուցիչներն ընդգծում են, որ ԱՄՆ իշխանությունները չեն կարողացել հիմքեր ներկայացնել Huawei-ի արտադրանքի օգտագործումն արգելելու համար։ Ավելի վաղ տեղեկացրել էինք,…











