ԱՄՆ նախագահ
Դոնալդ Թրամփը երդվել է որպես ԱՄՆ 47-րդ նախագահ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Դոնալդ Թրամփը հունվարի 20-ին երդվել է որպես Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ։ Երդման արարողությունը ղեկավարել է Գերագույն դատարանի նախագահ Ջոն Ռոբերթսը, իսկ փոխնախագահ ՋեյԴի Վենսը երդում է տվել դատավոր Բրեթ Քավանոյի ներկայությամբ։ Իր երդմնակալության ելույթում Թրամփը նշեց, որ «Ամերիկայի ոսկե դարաշրջանը սկսվում է հենց հիմա»։ Նոր վարչակազմի առաջին իսկ օրը նախատեսվում է մի շարք գործադիր հրամանների…
Քամալա Հարիսը կընդունի ԱՄՆ նախագահի՝ դեմոկրատների թեկնածու լինելու առաջարկը
Առցանց ընտրությունում ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսն անհրաժեշտ թվով ձայներ է ստացել Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրվելու համար: Այս արդյունքը Հարիսը մեծ պատիվ է համարել: «Այս քարոզարշավը մարդկանց մասին է, որոնք համախմբվում են՝ սնված հայրենիքի հանդեպ սիրուց, որպեսզի պայքարեն մեր լավագույն շահի համար»,- X-ի իր միկրոբլոկում գրել է Հարիսը։
Պետք է վախենալ ոչ թե միջուկային պատերազմից, այլ կլիմայի փոփոխությունից. Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ կլիմայի փոփոխությունն ավելի վտանգավոր է մարդկության համար, քան միջուկային պատերազմը։ «Սա գլխավոր էքզիստենցիալ սպառնալիքն է մարդկության համար, որին երբեւէ բախվել ենք, ներառյալ միջուկային զենքը»,- ասել է Բայդենը։ Ավելի վաղ Բրիտանական անտարկտիդյան ծառայությունը (BAS) հայտարարել էր նոր սառցաբեկորի առաջացման մասին, որը չափերով գրեթե մոտ է Լոնդոնին։ 1 550 քառակուսի…
Ջո Բայդենը հանգստի է մեկնել տաք երկիր
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկնել է արձակուրդ։ Նախագահը, նրա կինը ՝ առաջին տիկին Ջիլ Բայդենը, և թոռները՝ Նատալին ու Ռոբերտը, որոշել են հանգստանալ Սանտա Կրուս կղզում՝ Կարիբյան ավազանում ԱՄՆ տարածք համարվող երեք կղզիներից մեկում: Մյուս երկուսը Սենթ Թոմասն ու Սենթ Ջոնն են, գրում է Euronews-ը: Սանտա Կրուսը Բայդենի հանգստի սիրելի վայրն է դեռևս նրա փոխնախագահ…
Վաշինգտոնում կայացել է Բայդեն-Զելենսկի հանդիպումը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ընդունել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։ Սպիտակ տան ղեկավարը հաստատել է, որ ավելի քան 2 մլրդ դոլարի օգնություն կտրամադրի Ուկրաինային և խոստացել է ևս 45 մլրդ դոլարի աջակցություն։ Համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Զելենսկին երախտագիտություն է հայտնել Բայդենին աջակցության համար։ «Ես տուն եմ վերադառնում լավ լուրերով՝ գրեթե 2 միլիարդ դոլարի ռազմական օգնության…
Բայդենը կայցելի Մեքսիկա
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը 2023 թ.-ին իր առաջին արտասահմանյան այցը կկատարի Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկո, որտեղ կմասնակցի Հյուսիսային Ամերիկայի պետությունների ղեկավաների գագաթնաժողովին և կքննարկի անօրինական միգրացիայի խնդիրը: Այս մասին հաղորդում է Axios պորտալը: Գագաթնաժողովը կկայանա հունվարին: Բացի ԱՄՆ-ի նախագահից, միջոցառմանը կմասնակցեն Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը: Հրատարակության տվյալներով՝ Սպիտակ տանը…
Բայդենը սպառնացել է պաշտպանել Թայվանին Չինաստանի հետ հակամարտության դեպքում
Վաշինգտոնը կպաշտպանի Թայվանին, եթե կղզին ռազմական հակամարտություն սկսի Չինաստանի հետ, ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը CBS հեռուստաալիքի հարցազրույցում։ «Այո, կպաշտպանենք։ Մենք համաձայն ենք այն բանին, ինչի տակ ստորագրել ենք շատ վաղուց։ Ե՛վ այն բանին, որ գոյություն ունի «մեկ Չինաստանի» քաղաքականություն, ե՛ւ այն բանին, որ Թայվանը սեփական որոշումներ է կայացնում ինքնիշխանության մասին։ Մենք չենք խրախուսում…
Բայդենը Թրամփին ծայրահեղական է անվանել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը ներկայացնում է Ամերիկային սպառնացող ծայրահեղականությունը։ «Դոնալդ Թրամփը և MAGA հանրապետականները ներկայացնում են մեր հանրապետության հիմքերին սպառնացող ծայրահեղականությունը»,- ասել է Բայդենը ժողովրդին ուղղված ուղերձում։ Նա ընդգծել է, որ նկատի չունի բոլոր հանրապետականներին և նույնիսկ մեծամասնությանը, այլ՝ միայն Թրամփի Make America Great Again (MAGA) շարժման կողմնակիցներին։ «MAGA հանրապետականները…
Սի Ծինպինը և Ջո Բայդենը զրույց կունենան
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Չինաստանի նախագահ Սի Ծինպինը հինգշաբթի զրույց կունենան։ Չորս ամսվա ընթացքում նրանց առաջին զրույցը տեղի կունենա Թայվանի շուրջ նոր լարվածության կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով անանուն պաշտոնական աղբյուրը: Երկու առաջնորդների միջև նախատեսված բանակցությունները՝ հինգերորդը կանոնավոր հանդիպումների շարքում, նախապատրաստվում էին մի քանի շաբաթ: Սակայն Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայվան…
Ջո Բայդենը հայտարարել է Ուկրաինային ևս 800 մլն դոլարի ռազմական օգնություն տրամադրելու մասին
ԱՄՆ նախագահը հայտարարել է Ուկրաինային ևս 800 մլն դոլարի ռազմական օգնություն տրամադրելու որոշման մասին, այդ թվում՝ 11 Մի-17 ուղղաթիռներ: «Օգնության այս նոր փաթեթը կներառի մեր կողմից արդեն իսկ տրամադրված բարձր արդյունավետության սպառազինությունների համակարգերից և նոր զինատեսակներ, որոնք հարմարեցված են ավելի լայն հարձակմանը, որը, ինչպես մենք ակնկալում ենք, Ռուսաստանը կձեռնարկի Ուկրաինայի արևելքում»,- ասված է Սպիտակ տան…
Անհապաղ լքել Ուկրաինան․ Բայդենի կոչը՝ ԱՄՆ քաղաքացիներին
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ աճել է Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև ռազմական բախման աճը։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Բայդեն խորհուրդ է տվել Ուկրաինայում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին անհապաղ լքել երկիրը, քանի որ ռազմական բախման դեպքում զորքեր չի ուղարկելու՝ ամերիկացիներին փրկելու համար։ Միացյալ Նահանգների ղեկավարը նշել է, որ իրադարձությունները կարող են շատ…
Բայդենը պատրաստ է կրկին պայքարել Թրամփի հետ՝ նախագահի պաշտոնի համար
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը վերահաստատել է, որ 2024 թվականին կառաջադրվի նախագահական ընտրություններում։ Այս մասին նա նշել է ABC-ի հետ հարցազրույցում։ Բայդենի նշած միակ պայմանը եղել է այն, որ նա լինի այնքան առողջ, որքան այժմ։ Նա նաև ասել է, որ պատրաստ է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ կրկին պայքարել նախագահի պաշտոնում ընտրվելու համար։
Բայդենն ասել է, թե որ դեպքում կհանդիպի Կիմ Չեն Ընի հետ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ պատրաստակամ է հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեմ Ընի հետ, բայց դրա համար կան նախապայմաններ։ Բայդենն այս մասին ասել է Հարավային Կորեայի նախագահի հետ բանակցություններից հետո։ ԱՄՆ նախագահը նշել է, որ Ընը պետք է խոսք տա, որ լարվածությունը թուլացնելու է ու պատրաստ է հրաժարվել միջուկային զինանոցից։ Այդ դեպքում…