ԱՄՆ նախագահական ընտրություններ
Ջո Բայդենը կհայտարարի ԱՄՆ նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին
ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը ապրիլի 25-ին կհայտարարի 2020թ․ նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին՝ հայտնում է ABC News-ը։ Բայդենի քաղաքական գործունեությունը սկսվել է 1972թ․, երբ ընտրվեց Դելավեր նահանգի սենատոր, որտեղ աշխատել է մոտ 40 տարի։ Նա զբաղեցրել է Սենատի իրավական հարցերով և միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովների նախագահների պաշտոններ, այնուհետև 2009թ․ դարձել է փոխնախագահ։
Ջո Բայդենը և Բեռնի Սանդերսը առաջատարներն են Այովայում դեմոկրատների հարցման արդյունքներով
ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենը և Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսը առավել մեծ ժողովրդավականություն են վայելում Այովայի նահանգի դեմոկրատ ընտրողների շրջանում, որտեղ 2020 թվականի փետրվարի 3-ին անցկացվելու են ԱՄՆ-ում առաջին նախնական ընտրությունները: Այդ մասին մարտի 25-ին հայտնել է The HilI թերթը՝ վկայակոչելով հարցման արդյունքները: Հարցումն անցկացվել է Emerson Polling հետազոտական ծառայության կողմից: Ջո Բայդենի թեկնածությունը,…
Մյուլերը հայտարարել է իր զեկույցի ավարտի մասին
ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը հայտնել է իր զեկույցի ավարտման մասին: Այն կապված էր 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին «Ռուսաստանի միջամտության» գործի հետ: Այժմ ԱՄՆ գլխավոր դատախազ Վիլիամ Բարը պետք է ամփոփի զեկույցը և կորոշի թե տեղեկատվության ինչքան մասը կներկայացնի Կոնգրեսին: Ինչպես հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները՝ Բարը կոնգրեսականների հայտնել է, որ զեկույցի գլխավոր կետերը կներկայացնի…
Մայքլ Բլումբերգը չի մասնակցի ԱՄՆ նախագահական ընտրություններին
Նյու-Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը հայտնել է, որ 2020թ-ին չի պայքարի ԱՄՆ նախագահի պաշտոնի համար: Նրա հայտարարությունը հրապարակվել է Bloomberg կայքում մարտի 5-ին: Բլումբերգն ընդգծել է, որ լրջորեն է մտածել նախագահական մրցավազքի մասին, բայց արդյունքում հրաժարվել է այդ գաղափարից: Միլիարդատերը նաև վստահություն է հայտնել այն հարցում, որ հաղթանակի հույս կունենար, եթե իր մրցակիցը լիներ ԱՄՆ…
Էմի Կլոբուչարը հայտարարել է, որ պատրաստ է պայքարել ԱՄՆ նախագահի պաշտոնի համար
ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի անդամ, Մինեսոտայից սենատոր Էմի Կլոբուչարը հայտարարել է, որ պատրաստ է պայքարել ԱՄՆ նախագահի պաշտոնի համար։ «Ահա ձեր առջև կանգնած է հանքափորի թոռնուհին, ուսուցչուհու և լրագրողի դուստրը, Սենատում Մինեսոտա նահանգից ընտրված առաջին կինը և հայտարարում եմ, որ մտադիր եմ առաջադրել իմ թեկնածությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում»,- Եվրանյուզի հաղորդմամբ՝ ասել է նա իր կողմնակիցներին։…





