ԱՄՆ պետքարտուղար
Վաշինգտոնը պատրաստվում է իրանական նավթի արտահանումը զրոյի հասցնել. Պոմպեո
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստվում է իրանական նավթի արտահանումը համաշխարհային շուկա զրոյի հավասարեցնել: «Մենք հաստատապես մտադիր ենք իրանական նավթի արտահանումը զրոյի հասցնել»,- նշել է ԱՄն պետքարտուղարը: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը դուրս է եկել Իրանի հետ միջուկային գործարքից և վերականգնել 2015-ին չեղարկված պատժամիջոցները:
ԱՄՆ-ն մտադիր է Իրանի նավթային արտահանումը հավասարեցնել 0-ի. Պոմպեո
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն պահանջում է, որ Իրանը իրեն դրսևորի «նորմալ» երկրի պես: Չնայած Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը 2015 թվականին դադարեցվել էր՝ Միացյալ Նահանգները, միակողմանիորեն դուրս գալով Իրանի հետ միջուկային պայմանագրից, կրկին սկսել է կիրառել պատժամիջոցներ: 2015 թվականին «վեցյակը» (Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա) և Իրանը արդեն հասել էին…
Վաշինգտոնը Վենեսուելայից հետ կկանչի բոլոր դիվանագետներին. Պոմպեո
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է, որ Վաշինգտոնն այս շաբաթ կվերադարձնի Կարակասում մնացած բոլոր դիվանագետներին: Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն: Պոմպեոյի խոսքերով՝ Վենեսուելայում ամերիկացի դիվանագետների ներկայությունն ԱՄՆ քաղաքականության համար դարձել է սահմանափակում: ԱՄՆ պետքարտուղարը հավելել է, որ Վաշինգտոնի որոշումը Կարակասում իրավիճակի վատթարացման արդյունք է: Ավելի վաղ Պոմպեոն ասել էր, որ Ռուսաստանն անտեսում է Վենեսուելայի…
ՌԴ-ն ու Կուբան մասնակից են Վենեսուելայի ճգնաժամին․ Պոմպեո
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մեղադրել է Ռուսաստանին ու Կուբային այն բանում, որ նրանք գլխավոր դեր են խաղացել Վենեսուելայում ներկայիս ճգնաժամի ստեղծման մեջ, քանի որ նախկինում աջակցել են և շարունակում են աջակցել Նիկոլաս Մադուրոյի ռեժիմին։ «Ռուսական պետական նավթային «Ռոսնեֆթ» ընկերությունը շարունակում է նավթ գնել վենեսուելական պետական PDVSA ընկերությունից՝ չնայած ամերիկյան պատժամիջոցներին, իսկ «Ռոսնեֆթի» ղեկավար Իգոր Սեչինը…
Իշխանության ղեկին Մադուրոյի օրերը հաշված են․ Պոմպեո
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն վստահ է, որ իշխանության ղեկին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի օրերը հաշված են։ Երեկ վենեսուելացի սահմանապահները, ովքեր հավատարիմ են մնացել Մադուրոյի ռեժիմին, թույլ չեն տվել, որպեսզի երկրի տարածք մտնեն սննդով ու դեղորայքով մարդասիրական բեռները։ Սահմանին 3 բեռնատար է հրկիզվել։ «Դժվար է կանխատեսում անելը։ Ես վստահ եմ, որ վենեսուելացի ժողովուրդը կներդնի բոլոր ջանքերը,…
Պոմպեոն և Լավրովը զրուցել են
Երեկ կայացել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հեռախոսազրույցը: Լավրովն այսօր հայտնել է, որ Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին համաձայնագրից դուրս գալու որոշում իրենք չեն քննարկել. հայտնում է РИА Новости-ն: «Երբ մեր գործընկերները հասունանան, մենք պատրաստ կլինենք այդ թեմաներով հստակ, պրոֆեսիոնալ և չքաղաքականացված զրույց վարել: Մայք Պոմպեոն երեկ…
ԱՄՆ-ը և Լեհաստանը հանդես են եկել «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնը և Վարշավան «Հյուսիսային հոսք-2» գազամուղին դեմ են. հայտնում է РИА Новости-ն: Այդ մասին նա ասել է Լեհաստանի ԱԳՆ ղեկավար Յացեկ Չապուտովիչի հետ հանդիպումից հետո: Պոմպեոյի խոսքով` գազամուղը կուժեղացնի Ռուսաստանի ազդեցությունը Եվրոպայի վրա: Չապուտովիչն, իր հերթին, նշել է, որ «Հյուսիսային հոսք-2»-ը վնասակար է Եվրոպայի համար:
Պոմպեոն Twitter-ի իր էջում հրապարակել է «մասնատված» Թուրքիայի քարտեզը
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Twitter-ի իր էջում հրապարակել է մասնատված Թուրքիայի քարտեզը: GIF-անիմացիայի վրա քարտեզ է, որի վրա առանձնացված են Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյին աջակցող երկրները: Պոմպեոն երախտագիտություն է հայտնել այդ երկրներին իր խոսքով «նախագահ Գուաիդոյին» սատարելու համար: Հրապարակված քարտեզի վրա Թուրքիան բաժանված է երկու մասի, իսկ անդրկովկասյան երկրների, այդ թվում` Հայաստանի սահմանները ներկայացված…
ԱՄՆ-ը պատրաստ է բարելավել ԿԺԴՀ տնտեսությունը` միջուկազերծման դիմաց
Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմպեոն իր հայտարարության մեջ նշել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է որոշակի պարտավորություններ ստանձնել ԿԺԴՀ-ի տենտեսությունը բարելավելու հարցում, եթե Փհենյանը համաձայնի Կորեական թերակղզու միջուկազերծմանը: Այս մասին հաղորդում է ria.ru-ն: «Մենք ամսվա վերջին երկրորդ հանդիպումն ենք ունենալու նախագահ Կիմ Չեն Ընի հետ, որտեղ նա կարող է ցույց տալ, որ կատարում Է Սինգապուրում տված միջուկազերծման…
Պոմպեոն հայտնել է Վենեսուելայում Իրանի ու «Հըզբոլլահ»-ի ազդեցության մասին
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հաստատում է, որ Իրանն ու լիբանանյան շիայական «Հըզբոլլահ» շարժումը Վենեսուելայում ազդեցություն ունեն։ «Մարդիկ չգիտեն, որ «Հըզբոլլահ»-ն ակտիվ բջիջներ ունի։ Իրանցիներն ազդեցություն ունեն Վենեսուելայի, ինչպես նաև ողջ Հարավային Ամերիկայի ժողովրդի վրա»,- ասել է Պոմպեոն Fox Business-ի հետ հարցազրույցում։ Նրա խոսքով՝ ինքը պատրաստվում է քննարկել դա նաև Մերձավոր Արևելքի հարցերով համաժողովի ժամանակ, որը…
ԿԺԴՀ-ն ԱՄՆ-ից կպահանջի խաղաղության պայմանագիր ստորագրել
ԿԺԴՀ Աշխատավոր կուսակցության Կենտրոնական կոմիտեի միասնական ճակատի բաժնի ղեկավար Կիմ Են Չհոլը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ սպասվող բանակցությունների ժամանակ կպահանջի խաղաղության պայմանագիր ստորագրել: Այդ մասին, ըստ Газета.ру-ի, հայտնում է Munhwa Ilbo –ն` իր աղբյուրներին հղումով: Նշվում է, որ ԿԺԴՀ-ն նման քայլեր կպահանջի ԱՄՆ-ից Յոնբենեում միջուկային օբյեկտների ապամոնտաժման դիմաց:











