fbpx
Աշխարհ

ՌԴ-ն ու Կուբան մասնակից են Վենեսուելայի ճգնաժամին․ Պոմպեո

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մեղադրել է Ռուսաստանին ու Կուբային այն բանում, որ նրանք գլխավոր դեր են խաղացել Վենեսուելայում ներկայիս ճգնաժամի ստեղծման մեջ, քանի որ նախկինում աջակցել են և շարունակում են աջակցել Նիկոլաս Մադուրոյի ռեժիմին։

«Ռուսական պետական նավթային «Ռոսնեֆթ» ընկերությունը շարունակում է նավթ գնել վենեսուելական պետական PDVSA ընկերությունից՝ չնայած ամերիկյան պատժամիջոցներին, իսկ «Ռոսնեֆթի» ղեկավար Իգոր Սեչինը շարունակում է փրկել նրա ռեժիմը»,-ասել է Պոմպեոն։ Նա նաև հիշեցրել է, որ Ռուսաստանը զենք է մատակարարել Մադուրոյին։

Պոմպեոյի խոսքով՝ Կուբան Վենեսուելայի հանդեպ հանդիսանում է «իրական իմպերիալիստական տերություն», քանի որ ապահովում է Մադուրոյին և նրա շրջապատին ֆիզիկական պաշտպանությամբ, իսկ նրա ռեժիմին՝ նյութական և քաղաքական աջակցությամբ։

Պոմպեոն հերքել է Վենեսուելայում զանգվածային հոսանքազրկումներին ԱՄՆ-ի մասնակցությունը՝ մատնանշելով նրա կառավարության սոցիալիստական բնույթը։ Նրա խոսքով՝ Մադուրոն վենեսուելացիներին խոստացել էր լավագույն կյանքն ու սոցիալիստական դրախտ, ինչը նրա մոտ չստացվեց։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ