ԱՄՆ պետքարտուղար

  • ԱՄՆ-ն կշարունակի պայքարը ԻՊ-ի դեմ․ Պոմպեո

    ԱՄՆ-ն կշարունակի պայքարը ԻՊ-ի դեմ․ Պոմպեո

    ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն խոստացել է, որ ԱՄՆ-ը կշարունակի պայքարը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ։ Այս մասին հաղորդում է AFP-ը: «ԱՄՆ-ը կշարունակի գլխավորել կոալիցիան և կշարունակի անվտանգության ապահովման ջանքերը»,- ասել է նա: Ֆրանսիայի կողմից կազմակերպված հանդիպմանը, որը ընթանում է Վաշինգտոնում, մասնակցում են 31 երկրներից ԱԳ նախարարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ: Պոմպեոն վստահեցրել է, որ ամերիկյան զորքերը…

  • Զելենսկիի հետ Թրամփի հեռախոսազրույցը կարող է իմպիչմենտի հիմք դառնալ. Ադամ Շիֆ

    Զելենսկիի հետ Թրամփի հեռախոսազրույցը կարող է իմպիչմենտի հիմք դառնալ. Ադամ Շիֆ

    Թրամփն ու իր դաշնակիցները՝ այդ թվում ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն, կիրակի ելույթ են ունեցել՝ ի աջակցություն Թրամփի հեռախոսազրույցի՝ ուժեղացնելով Բայդենի ուղղությամբ իրենց հարձակումները: Այս մասին հայտնում է Reuters-ը: «Եթե նախագահն, ըստ էության, մերժում է ռազմական օգնության մեջ և, միևնույն ժամանակ, փորձում մոլորեցնել օտարերկրյա առաջնորդին անօրինական գործում իր ընդդիմադրի մասին կեղտ փնտրելու համար նախագահական արշավի ժամանակ,…

  • ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է հայ ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ

    ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է հայ ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ

    ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն նույնպես շնորհավորել է Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձը տեղադրված է Պետքարտուղարության կայքում: «ԱՄՆ-ի անունից սիրով շնորհավորում եմ հայ ժողովրդին՝ Անկախության օրվա կապակցությամբ։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը անկախացավ Սովետական միությունից: Նախորդ տարվա ընթացքում հայ ժողովուրդը և կառավարությունը լուրջ քայլեր են ձեռնարկել, որպեսզի ընդլայնեն քաղաքական մասնակցությունն ու զարգացնեն ժողովրդավարական…

  • Պոմպեոն ցանկանում է գլոբալ կոալիցիա ստեղծել Իրանի դեմ

    Պոմպեոն ցանկանում է գլոբալ կոալիցիա ստեղծել Իրանի դեմ

    Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ցանկանում է գլոբալ կոալիցիա ստեղծել Իրանի դեմ: Այս մասին հայտնել է Associated Press-ը: Պոմպեոն ասել է, որ բոլորի հետ քննարկելու են ռազմավարական ուղիները` ստեղծելու գլոբալ կոալիցիա, որը կազմված կլինի ոչ միայն Պարսից ծոցի երկրներից, այլ նաև եվրոպական ու ասիական պետություններից: Պոմպեոյի խոսքով՝ կոալիցիան նպատակ կունենա զսպել «ահաբեկչության…

  • Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ

    Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ

    Հունիսի 19-ին Վաշինգտոնում կայացավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Դեյվիդ Հեյլի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ նշեցին հայ-ամերիկյան գործընկերային և բարեկամական հարաբերություններում առկա դրական դինամիկան: Երկուստեք առանձնահատուկ ընդգծվեց Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հարթակի հաստատումը, որը ամուր հիմք է երկկողմ օրակարգի շարունակական հարստացման և ընդլայնման, քաղաքական երկխոսության ամրապնդման համար: Զրուցակիցները բարձր գնահատեցին Հայաստանում ժողովրդավարական…

  • ԱՄՆ-ը կոչ է արել դաշնակիցներին չօգտվել Huawei-ի ծառայություններից

    ԱՄՆ-ը կոչ է արել դաշնակիցներին չօգտվել Huawei-ի ծառայություններից

    ԱՄՆ-ը կարծում է, որ չինական Huawei կորպորացիայի գործունեությունը հակասում է արևմտյան արժեքներին, ուստի նա կոչ է անում դաշնակիցներին չօգտվել Huawei-ի ծառայություններից: Այս մասին Euronews-ի հետ հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։ «Արևմտյան երկրներում, որտեղ գոյություն ունի լիբերալ ժողովրդավարություն, կան ընդհանուր արժեքներ»,- ասել է Պոմպեոն, որը գտնվում է Հաագայում և մասնակցում ձեռնարկատիրության հարցերով գլոբալ գագաթնաժողովին։…

  • «Մեկ գոտի-մեկ ճանապարհ» նախագծի իրացմամբ Չինաստանը բացառապես քաղաքական նպատակներ է հետապնդում. Պոմպեո

    «Մեկ գոտի-մեկ ճանապարհ» նախագծի իրացմամբ Չինաստանը բացառապես քաղաքական նպատակներ է հետապնդում. Պոմպեո

    «Մեկ գոտի-մեկ ճանապարհ» նախագծի իրացմամբ Չինաստանը բացառապես քաղաքական նպատակներ է հետապնդում՝ փորձելով ազդել այլ երկրների վրա։ Այս կարծիքին է հանգել ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն: Փոմփեոն նշել է, որ «մոտ ապագայում Չինաստանը ստիպված է ընտրություն կատարել», որը «որոշակիորեն կարվի ըստ նրան, թե ինչ պատասխան կտա աշխարհը Պեկինին»։ Նա ընդգծել է, որ Պեկինը մտահոգվելու ոչինչ չունի, եթե…

  • Այլ երկրներ չպետք է միջամտեն Վենեսուելայի ներքին գործերին․ Պոմպեո

    Այլ երկրներ չպետք է միջամտեն Վենեսուելայի ներքին գործերին․ Պոմպեո

    Այլ երկրներ չպետք է միջամտեն Վենեսուելայի ներքին գործերին: Այս մասին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: «Մենք չենք ցանկանում, որ որեւէ երկիր միջամտի Վենեսուելայի գործերին, մենք ցանկանում ենք, որ Վենեսուելայի ժողովուրդը ձեւավորի իր ժողովրդավարությունը, ինքն ընտրի իր ղեկավարին, լինի դա Նիկոլաս Մադուրոն կամ մեկ ուրիշը »,-…

  • Պոմպեոն չեղարկել է Մոսկվա կատարելիք այցը

    Պոմպեոն չեղարկել է Մոսկվա կատարելիք այցը

    ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն չեղարկել է Ռուսաստան կատարելիք այցի մոսկովյան փուլը: Բայց նա Սոչիում կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, ինչպես եւ նախատեսված էր։ Այս մասին տեղեկացնում է պետդեպարտամենտի ներկայացուցչին։ Ինչպես տեղեկացվում է, երկուշաբթի Պոմպեոն որոշել է ուղեւորվել Բրյուսել՝ եվրոպական առաջնորդների հետ քննարկելու «անհետաձգելի հարցեր», մասնավորապես՝Իրանի հարցը։ Հենց այս…

  • Ֆինլանդիայում կայացել է Սերգեյ Լավրովի և Մայք Պոմպեոյի հանդիպումը

    Ֆինլանդիայում կայացել է Սերգեյ Լավրովի և Մայք Պոմպեոյի հանդիպումը

    ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և Ռուսաստանի ԱԳՆ Սերգեյ Լավրովը հանդիպել են Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում ընթացող «Արկտիկական խորհրդի» շրջանակներում: Կողմերը հանդիպումը գնահատել են դրական և կառուցողական: Russia Today-ի հաղորդմամբ՝ հանդիպումը տևել է գրեթե մեկ ժամ: Կողմերը քննարկել են ռուս-ամերիկյան հարաբերությունների լարված վիճակը, սպառազինություններին առնչվող հարցերը, Հյուսիսային Կորեային վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև Վենեսուելայում տիրող ճգնաժամը:…

  • Մադուրոն պատասախանել է Վենեսուելան լքելու մասին Պոմպեոյի հայտարարությանը

    Մադուրոն պատասախանել է Վենեսուելան լքելու մասին Պոմպեոյի հայտարարությանը

    Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պատասխանել է երկրից փախչելու մասին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությանը: «Մայք Պոմպեոն ասել է, որ Մադուրոյի ինքնաթիռը պատրաստ էր, որ թռչեր, և ռուսներն արգելել են նրան լքել երկիրը: Խնդրում եմ Ձեզ, պարո՛ն Պոմպեո, նման բաները լրջությամբ չեն ասում»,- ասել է Մադուրոն: Հիշեցնենք, որ երեկ ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն իր աջակիցներին կոչ…

  • ԱՄՆ-ն պնդում է, որ նախագահ Մադուրոն պետք է լքի երկիրը. Պոմպեո

    ԱՄՆ-ն պնդում է, որ նախագահ Մադուրոն պետք է լքի երկիրը. Պոմպեո

    CNN-ի հետ հարցազրույցում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն պնդում է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պետք է լքի հանրապետության տարածքը: Հարցերից մեկին, թե այս պահին ինչ ուղերձ կհղի Մադուրոյին, Պոմպեոն պատասխանել է. «Ինքնաթիռ վերցրեք»։ «Նրանք, ովքեր պատրաստ են աջակցել ժողովրդավարությանն ու ազատությանը, պետք է լավ պատրաստվեն՝ դառնալու անցումային գործընթացի մաս և սկսելու…

  • Պոմպեոն կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լիբիայում

    Պոմպեոն կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լիբիայում

    ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Լիբիայի ազգային բանակի մարշալ Խալիֆ Հաֆթարից պահանջել է անմիջապես դադարեցնել զինված գործողությունները և բանակցություններ սկսել: «Տրիպոլիի դեմ այս միակողմանի ռազմական արշավը սպառնալիքի տակ է դնում խաղաղ բնակչությանը և վտանգում բոլոր լիբիացիների համար ավելի լավ ապագայի բոլոր հեռանկարները: Քաղաքական լուծումը միակ հնարավորությունն է միավորելու երկիրը և իրականացնելու անվտանգության, կայունության և բարգավաճման ծրագիր…

  • Պոմպեոն սպառնացել է Մոսկվային Վենեսուելայում ռուսական զորքերի ներկայության համար

    Պոմպեոն սպառնացել է Մոսկվային Վենեսուելայում ռուսական զորքերի ներկայության համար

    ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Մոսկվային սպառնացել է Վենեսուելայում ռուս զինվորականների ներկայության համար։ Նրա խոսքով՝ վերջերս տեղի ունեցած ՆԱՏՕ-ի նախարարական հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայում, Սիրիայում, Ազովի ծովում և մասնավորապես Վենեսուելայում Ռուսաստանի «վնասակար գործունեության» հարցը։ Վենեսուելայի հետ կապված, ինչպես նշել է Պոմպեոն, ԱՄՆ-ն արդեն ունի պատրաստի կոլեկտիվ պատասխաններ։ Հիշեցնենք, որ մարտի սկզբին Վենեսուելա են ժամանել Ил-62 և…