ամուսնություն
Սնոուդենը գաղտնի ամուսնացել է․ The Guardian
Գաղտնի տեղեկությունների՝ աշխարհում ամենահայտնի տարածող Էդվարդ Սնոուդենը The Guardian-ին պատմել է, թե ինչպես է դասավորվել իր կյանքը Ռուսաստանում այն բանից հետո, երբ հրապարակել է գաղտնի տեղեկատվություն, որը բացահայտում է ողջ ճշմարտությունն ամերիկյան և բրիտանական հետախուզական գործակալությունների գաղտնի ծրագրերի մասին։ Մոսկվայում երկու ժամանոց բացառիկ հարցազրույցում, որն առաջ է ընկել նրա «Մշտական գրառում» (Permanent Record) հրապարակումից, Սնոուդենն…
Սոբչակը պատրաստ է իր պսակադրությանը (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ռուս հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակն Instagram-ում ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովի հետ կայանալիք հարսանյաց արարողությանն ընդառաջ հարսանյաց զգեստով լուսանկար է հրապարակել։ Այս մասին գրում է РИА Новости-ն: Կադրում Սոբչակը մեջքով շրջված է դեպի լուսանկարիչը` ժանյակե զգեստով և երկար քողով: «Ինձ թվում է՝ ես պատրաստ եմ գլխավոր օրվան»,-լուսանկարին կից գրել է հեռուստահաղորդավարուհին: https://www.instagram.com/p/B2V52KQAYHv/?utm_source=ig_web_copy_link 37-ամյա Սոբչակի և 44-ամյա Բոգոմոլովի հարսանիքը…
Տեղի է ունեցել Մոնակոյի արքայադուստր Ստեֆանյայի որդու ամուսնության արարողությունը
Մոնակոյի արքայադուստր Ստեֆանյայի 26-ամյա որդին՝ Լուի Դյուկռեն, ամուսնացել է իր սիրելիի՝ Մարի Շևալյեի հետ: Այս մասին հայտնում է People.com-ը: Նորապսակներն անցկացրել են երկու արարողություն՝ քաղաքացիական (Մոնակոյի արքայազնի պալատում, որն անցկացվել է ուրբաթ օրը) և կրոնական (Կաֆեդրալ մայր տաճարում, որտեղ 1956-ին պսակադրվել են դերասանուհի Գրեյս Քելլին և Մոնակոյի արքայազն Ռենյե II-ը՝ փեսացուի տատիկը և պապիկը): Նշվում…
Հայաստանում ամուսնությունների թիվն ավելացել է, ամուսնալուծություններինը՝ նվազել
Արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում 2019 թվականի առաջին հինգ ամիսներին գրանցվել է 6 հազար 97 ամուսնություն, ինչը 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 521-ով: 2019 թվականի հունվարից մայիսն ընկած ժամանակահատվածում Արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում գրանցված ամուսնալուծությունների թիվը նվազել է 151-ով: 2019 թվականի առաջին հինգ ամիսներին գրանցվել է 1506 ամուսնալուծություն:…
Մխիթարյանը լուսանկար է հրապարակել իր պսակադրությունից
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ մխիթարյանը ինստագրամյան էջում իր պսակադրությունից լուսանկար է հրապարակել։ Նկարագրության մեջ նա նշել է․ «Ամուսնացի՛ր ինձ հետ և մնա հավերժ»։
Բրազիլիայի բնակչուհին երկրում առաջինը կամուսնանա ինքն իր հետ
Բրազիլիայի բնակչուհին կդառնա երկրում առաջին կինը, որը կամուսնանա ինքն իր հետ: Այս մասին հայտնել է Estado de Minas տեղական հրատարակությունը: Արարողությունը պետք է կայանա մայիսի 26-ին Բրազիլիայի արևելքում գտնվող Բելու-Օրիզոնտի քաղաքում և հեռարձակվելու է սոցիալական ցանցերում 38-ամյա նորապսակի էջերում: «Բազմաթիվ կանայք են երազում են ամուսնանալ՝ հարսանեկան զգեստով զուգված, «սոլոգամ» հարսանիքն այդպիսի հնարավորություն տալիս է, և…
Հենրիխ Մխիթարյանը կամուսնանա հայ գործարարի դստեր հետ
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան՝ Հենրիխ Մխիթարյանն այս ամռանը ծրագրում է ամուսնանալ։ Մարզիկի ընտրյալը հայ գործարար Միքայել Վարդանյանի դուստրն է՝ Բեթին։ Այս մասին հայտնում է Shantnews-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ տեղեկությունների՝ Հենրիխ Մխիթարյանի և Բեթի Վարդանյանի հարսանեկան արարողությունը տեղի կունենա Իտալիայում:
«Գահերի խաղը» հեռուստասերիալի Սանսա Սթարքը ամուսնացել է
«Գահերի խաղը» հայտնի հեռուստասերիալում Սանսա Սթարքին մարմնավորող դերասանուհի Սոֆի Թըրներն ամուսնացել է երաժիշտ Ջո Ջոնասի հետ: Նրանց հարսանիքը տեղի է ունեցել Լաս Վեգասում՝ Billboard երաժշտական մրցանակաբաշխությունից անմիջապես հետո: Հարսանեկան արարողությանը ներկա են եղել Ջոնաս եղբայրները՝ Քեվինն ու Նիքն իրենց կանանց հետ, Քելիդը, Dan+Shay-ը, Diplo-ն և ուրիշներ: https://twitter.com/MyeishaEssex/status/1123810778119905280?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1123810778119905280&ref_url=https%3A%2F%2Fwww.vnews.am%2Fculture%2Fgaheri-xaxi-sofi-turner-amusnacel-e-joe-jonasi-het%2F
Զույգը բաժանվել է ամուսնությունից 3 րոպե անց
Քուվեյթում նորապսակ ամուսինները բաժանվել են ամուսնությունից երեք րոպե անց։ Այս մասին տեղեկացնում է The Sun-ը: Ամուսնությունը գրանցելուց հետո հարսը սայթաքել է, ինչի պատճառով ամուսինը նրան անվանել է «հիմար»։ Դրանից հետո հարսն արտասվելով վերադարձել է զույգերի ամուսնությունը գրանցման գրասենյակ և պահանջել անվավեր համարել ամուսնությունը «ամուսնու կողմից ծաղրանքի ենթարկվելու պատճառով»։ Նշվում է, որ արարողությունը կատարած դատավորը հենց…










