Ամստերդամ
Ամստերդամի Վոնդելքերկը ավերվեց Նոր տարվա խոշոր հրդեհից
Ամստերդամի խորհրդանշական Վոնդելքերկ եկեղեցին, որը կառուցվել է 19-րդ դարում, ավերվեց խոշոր հրդեհի պատճառով՝ Նոր տարվա գիշերը: Հրդեհի հետևանքով տարհանվեցին բնակիչները, և համայնքը ցավով արձագանքեց մշակութային կորստին:
Այս քաղաքները մինչև 2030 թվականը կարող են ջրի տակ անցնել
Հաջորդող 10 տարիների ընթացքում աշխարհի առնվազն 6 կարող են հայտնվել ջրի տակ՝ կլիմայի փոփոխության հետևանքով։ Այս մասին գրում է The Indian Times-ը։ Նշվում է, որ այդ քաղաքներն են՝ Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամը, իրաքյան Բասրան, ամերիկյան Նոր Օռլեանը, իտալական Վենետիկը, վիետնամական Հո Չի Մինը, և հդկական Կալկաթան։ Ըստ աղբյուրի՝ այս ցուցակը կազմելիս հիմնարար գործոն է հանդիսացել շրջակա…
Նիդերլանդներ – Ավստրիա EURO 2020 (LIVE)
Հունիսի 17-ին EURO 2020, Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի խմբային փուլի C խմբում հանդիպումը կանցկացնեն Նիդերլանդների և Ավստրիայի հավաքականները։ Հանդիպումը կանցնի Ամստերդամի Ամստերդամ Արենա մարզադաշտում: Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը։ Նիդերլանդներ՝ Ստեկելենբուրգ, Դե Լիգտ, Դե Վրեյ, Բլինդ, Դյումֆրիս, Վան Անհոլտ, Դե Ռոն, Վեյնալդում, Դե Յոնգ, Վեգորստ, Դեպայ։ Ավստրիա` Բահման, Դրագովիչ, Ալաբա, Հինտերեգեր, Լայներ, Կ․ Շլագեր, Ուլմեր,…
Նիդերլանդներ – Ուկրաինա խաղի հայտացուցակ (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)
Հունիսի 13-ին EURO 2020, Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի խմբային փուլի C խմբում առաջին տուրի հանդիպումը կանցկացնեն Նիդերլանդների և Ուկրաինայի հավաքականները։ Հանդիպումը կանցնի Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամի Ամստերդամ Արենայում։ Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը։ Նիդերլանդներ՝ Ստեկելնբուրգ, Վան Անհոլտ, Բլինդ, Դե Վրեյ, Թիմբեր, Դյումֆրիս, Դե Ռոն, Վեյնալդում, Ֆ. Դե Յոնգ, Վեգհորստ, Դեպայ։ Ուկրաինա՝ Բուշչան, Միկոլենկո, Մատվիենկո, Զաբարնի, Կարավաեւ,…
Հունիսի 9-ին կկազմակերպվի Մեխիկո-Ամստերդամ, Ամստերդամ-Մինսկ-Երևան չվերթը
Մեքսիկայում Հայաստանի դեսպանությունը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Դեսպանությունը հայտնում է, որ 2020 թ. հունիսի 9-ին Մեխիկո-Ամստերդամ, Ամստերդամ-Մինսկ-Երևան չվերթով Հայաստան են վերադառնում երկու քաղաքացիներ՝ Մեքսիկայում ՀՀ դեսպանության անմիջական աջակցությամբ և Նիդերլանդներում ՀՀ դեսպանության օժանդակությամբ։ «Տեղեկացնում ենք, որ 2020 թ. հունիսի 9-ին Մեխիկո-Ամստերդամ, Ամստերդամ-Մինսկ-Երևան չվերթով Հայաստան են վերադառնում երկու քաղաքացիներ՝ Մեքսիկայում ՀՀ դեսպանության անմիջական աջակցությամբ և…
Լոս Անջելեսից հերթական չվերթով ՀՀ կվերադառնա 33 քաղաքացի
ԱՄՆ-ում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը գրառում է կատարել Facebook-ում: Հյուպատոսությունը հայտնում է, որ Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երևան հերթական չվերթով Հայաստան կվերադառնա 33 ՀՀ քաղաքացի։ «ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ-ԱՄՍՏԵՐԴԱՄ-ՄԻՆՍԿ-ԵՐԵՎԱՆ ԵՐԹՈՒՂԻՈՎ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ- Լոս Անջելեսի միջազգային օդակայանից շարունակվում է ՀՀ քաղաքացիների վերադարձը Հայաստան։ Հունիսի 6-ին Լոս Անջելես- Ամստերդամ-Մինսկ-Երևան երթուղու միջոցով Երևան մեկնեց ևս 59 ՀՀ քաղաքացի։…
Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երևան երթուղով ՀՀ է վերադաձել 70 քաղաքացի
Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը հայտնում է, որ երեկ` հունիսի 1-ին Լոս Անջելեսից ՀՀ է վերադարձել 70 ՀՀ քաղաքացի: «ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ-ԱՄՍՏԵՐԴԱՄ-ՄԻՆՍԿ-ԵՐԵՎԱՆ ԵՐԹՈՒՂԻՈՎ ԵՐԵՎԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԵԾ ԽՈՒՄԲ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ- Մայիսի 30-ին, LAX օդակայանից, Լոս Անջելես- Ամստերդամ-Մինսկ-Երևան երթուղու միջոցով Երևան մեկնեց 70 ՀՀ քաղաքացի։ Կազմակերպական հարցերում ՀՀ քաղաքացիներին աջակցություն են ցուցաբերում Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր…
Նիդերլանդները հրաժարվել է երկրի մյուս անվանումից
Այս տարվա հունվարի 1-ից Հոլանդիան՝ որպես պետության անվանում, պաշտոնապես դադարել է գոյություն ունենալ Նիդերլանդներ պետության համար։ Այս մասին հայտնում է NOS ռադիոկայանը։ Այսուհետ տեղական իշխանությունները, բուհերը, մասնավոր ընկերություններն ու տպագիր լրատվամիջոցները պարտավոր են գործածել Նիդերլանդներ անվանումը: Կառավարությունը նշում է, որ դա թույլ կտա ազատվել թմրամոլության և մարմնավաճառության հետ ասոցացվող երկրի իմիջից: Բարեփոխումը երկրի համար կարժենա…
Ամենահայտնի տուրիստական վայրերը. Trip Advisor
Ըստ Trip Advisor-ի, աշխարհի ամենաշատ այցելուներ ունեցած տեսարժան վայրերը 2019 թվականին եղել են՝ 1. Հռոմեական Կոլոզեում, որն արդեն երկրորդ տարին գլխավորում է ցուցակը 2. ֆրանսիական Լուվր 3. Վատիկանի թանգարաններ 4. Նյու Յորքի ցուցակի Ազատության արձան 5. Փարիզի Էյֆելյան աշտարակ 6. Բարսելոնայում գտնվող «Սագրադա Ֆամիլիա» 7. Նյու Օռլեանում գտնվող ֆրանսիական թաղամաս 8. Ամստերդամում գտնվող «Աննա Ֆրանկի…
Թոփչյանը հանդես կգա Ամստերդամի լեգենդար դահլիճում (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր էդուարդ Թոփչյանը հոկտեմբերի 6-ին համերգային ծրագրով հանդես կգա աշխարհի հեղինակավոր համերգասրահներից մեկում՝ լեգենդար «Կոնցերտգեբաուի» Մեծ դահլիճում (Ամստերդամ): Նա կղեկավարի Բուդապեշտի սիմֆոնիկ նվագախումբը: Այն նվագախմբի հետ Թոփչյանի երրորդ համագործակցությունն է. այս նվագախմբի հետ նա ելույթներ է ունեցել Վիեննայի Մյուզիքֆեռայնում (Musikverein), Գրացում և Կլագենֆուրտում: Համերգի ընթացքում կհնչեն Բեթովենի,…
Ամստերդամի օդանավակայանում բախվել են ինքնաթիռներ
Հոլանդիայի մայրքաղաք Ամստերդամի օդանավակայանում երկու մարդատար ինքնաթիռներ են բախվել: Ինքնաթիռներից մեկը պետք է ուղևորվեր Լոնդոն, մյուսը՝ Մադրիդ։ Դեպքը տեղի է ունեցել թռիչքից առաջ դրանց քարշակման ժամանակ: Բախման մասնակիցները եղել են Boeing 737-800 և Airbus A320 ուղևորափոխադրող ինքնաթիռները։ Վնասվել է միայն ինքնաթիռներից առաջինի պոչամասը, սակայն ավիաընկերությունները որոշել են երկու դեպքում էլ թռիչքի ուղարկել այլ ինքնաթիռներ։
Դե Լիգտը մոտ է «Յուվենտուս» տեղափոխվելուն
Ամստերդամի «Այաքսի» պաշտպան Մաթեյս դե Լիգտը Թուրինի «Յուվենտուս» տեղափոխվելու պայմանների շուրջ սկզբունքային համաձայնության է հասել։ Այս մասին հաղորդում է Sky Sports-ը։ Նշվում է նաև, որ կողմերը 5 տարվա պայմանագիր են կնքել։ Դե Լիգտի տարեկան աշխատավարձը կկազմի 12 միլիոն եվրո` ներառյալ զանազան պարգևավճարները։ Ակումբներն այժմ պետք է համաձայնության հասնեն տրանսֆերային արժեքի շուրջ։ «Այաքսի» հետ հոլանդացու ֆուտբոլիստի…
Դալուզյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ավազակային հարձակման հետևանքով վիրավորում ստացած ՀՀ ծանրամարտիկ Մել(Մելինե) Դալուզյանը դուրս է գրվել հիվանդոցից։ Այս մասին հայտնում են Հոլանդիայում ՀՀ դեսպանությունից: «Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Ամստերդամում ավազակային հարձակման ժամանակ հանցագործներին դիմադրություն ցույց տալու հետևանքով վիրավորում ստացած ՀՀ քաղաքացի Մել Դալուզյանը դուրս է գրվել հիվանդոցից»,- նշված է հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ Մել Դալուզյանը Ամստերդամի խանութներից մեկում ավազակային…
Ամստերդամի քաղաքապետը այցելել է Դալուզյանին
Ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Մինասյանը գրառմամբ հայտնել է, որ Ամստերդամի քաղաքապետը այցելել է Մել Դալուզյանին։ «Ամստերդամի քաղաքապետարանի պատվիրակությունը, քաղաքապետ Femke Halsema-ի գլխավորությամբ, քիչ առաջ ժամանեց հոսպիտալ՝ երախտագիտություն հայտնելու Մելին։ «Ձեր արարքը հերոսական է։ Հպարտ եմ, որ Ամստերդամը ձեր պես բնակիչ ունի։ Քաղաքացիական բարձր գիտակցությունն օրինականության և համերաշխ, անվտանգ ու բոլորի համար հարմարավետ միջավայրի գրավականն է։ Երախտապարտ…
Սխրանք և հատուցում. Հայաստանի հավաքականի նախկին անդամը դանակահարվել է Ամստերդամում
Ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Մինասյանի էջից տեղեկանում ենք, որ ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն ու ռեկորդակիր, Հայաստանի հավաքականի նախկին անդամ Մել(Մելինե) Դալուզյանը դանակահարվել է Ամստերդամում։ «Երկու դիմակավորված անձ, զինված դանակով, այսօր ցերեկն Ամստերդամի կենտրոնում փորձել են թալանել Albert Heijn սուպերմարկետի դրամարկղը՝ սպառնալով աշխատողին։ Իմ լավ ընկերը՝ Մելն այդ պահին գնումներ էր կատարում, և տեսնելով տեղի ունեցողը՝ աշխատողին…















