fbpx
Հասարակություն

Լոս Անջելեսից հերթական չվերթով ՀՀ կվերադառնա 33 քաղաքացի

ԱՄՆ-ում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը գրառում է կատարել Facebook-ում: Հյուպատոսությունը հայտնում է, որ Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երևան հերթական չվերթով Հայաստան կվերադառնա 33 ՀՀ քաղաքացի։

«ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ-ԱՄՍՏԵՐԴԱՄ-ՄԻՆՍԿ-ԵՐԵՎԱՆ ԵՐԹՈՒՂԻՈՎ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆ

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ- Լոս Անջելեսի միջազգային օդակայանից շարունակվում է ՀՀ քաղաքացիների վերադարձը Հայաստան։ Հունիսի 6-ին Լոս Անջելես- Ամստերդամ-Մինսկ-Երևան երթուղու միջոցով Երևան մեկնեց ևս 59 ՀՀ քաղաքացի։ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության և Նիդեռլանդներում ՀՀ դեսպանության համատեղ ջանքերի շնորհիվ փոխկապակցվել են երկու չվերթներ, որոնք իրականացնում են KLM և Belavia ավիաընկերությունները։
Այս երթուղիով ՀՀ քաղաքացիների վերադարձը Հայաստան իրականացվում է մայիսի 2-ից՝ ամենշաբաթյա պարբերականությամբ։ Արդեն վերադարձել է 273 ՀՀ քաղաքացի։ ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատակիցները Լոս Անջելեսի միջազգային օդակայանում յուրաքանչյուր թռիչքից առաջ մեկնողներին ներկայացնում են ՀՀ պարետի ծանուցագիրը Հայաստան հասնելուն պես ինքնամեկուսացման պարտավորության մասին, ինչպես նաև աջակցում կազմակերպական հարցերում։
Հունիսի 8-ին Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երևան հերթական չվերթով Հայաստան կվերադառնա ևս 33 ՀՀ քաղաքացի»,-ասվում է գրառման մեջ։

https://www.facebook.com/ArmconsLA/posts/3027454197293066

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ