այգեգործություն
Կկարողանա՞ն ապահովել տարեկան 1000 հեկտար այգի Հայաստանի 5-ամյա պլանի շրջանակներում
Կառավարության գյուղատնտեսական պլանը, որը նպատակ ունի տարեկան հիմնել 1000 հեկտար այգիներ, առաջնահերթություն է տալիս Հայաստանի գյուղատնտեսական արտադրության և տնտեսական զարգացմանը։ Այս ծրագրի արդյունավետության բարձրացման համար, սակայն, անհրաժեշտ է անդրադառնալ մի քանի քննադատական խնդիրների, որոնք կարող են խոչընդոտել դրա երկարաժամկետ հաջողությունը: Ապահովագրական համակարգի սահմանափակ կարողությունները Հայաստանում շարունակում են մնալ խոչընդոտ։ Ապահովագրական ընկերությունները չունեն բավարար փորձ և…
2020-ին գյուղոլորտում ՀՆԱ-ի 1.4 տոկոս աճ է գրանցվել․ Արման Խոջոյան
2020-ին գյուղատնտեսության ոլորտում համախառն ներքին արդյունքի 1.4 տոկոս աճ է գրանցվել, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ այս մասին ասել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Խոջոյանը, վկայակոչելով Վիճակագրական կոմիտեի տվյալները, նշել է, որ 2.3 տոկոս աճ է գրանցվել բուսաբուծության, 0.6 տոկոս աճ՝ անասնաբուծության ճյուղերում: Մշակովի վարելահողերի ծավալը կազմել է 228,000 հա, ոռոգելի…
Ի՞նչ սահմանափակումներ կան ԱՀ տարածք մուտք գործելիս ՀՀ քաղաքացիների համար
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ ներկայացվել է նոր կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելու սահմանափակումները։ «Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր մտադրություն կունենան այցելել Արցախի Հանրապետություն, պետք է նկատի ունենան նոր կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելու սահմանափակումները։ Արցախի Հանրապետության Նախագահի 2020 թվականի ապրիլի…
Կառավարությունը աջակցություն կտրամադրի տնտեսվարողներին՝ այգեգործության զարգացման նպատակով
Կառավարության որոշմամբ փոփոխություններ կատարվեցին ՀՀ-ում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագրում: Նախագծով առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն բարձրացնել ծրագրի արդյունավետությունը` հնարավորություն տալով նրանում ընդգրկվել ավելի լայն շահառուների շրջանակ (0.5 – 100 հա այգեհիմնումներ կատարելու հնարավորություն) և 0.5 – 10 հա այգիներ հիմնող տնտեսավարողների համար ավելացնել պետական աջակցության չափը:…
Հայաստանի բարիքները՝ Expo Beijing 2019 ցուցահանդեսին
Ապրիլի 29-ին Չինաստանում մեկնարկել է Expo Beijing 2019 Այգեգործության միջազգային ցուցահանդեսը։ Հայաստանը ևս ներկայացված է ցուցահանդեսին իր՝ «Ներդաշնակեցվելով բնությանը» խորագիրը կրող տաղավարով։ Հայաստանի տաղավարը նախագծվել և ապահովվել է դիզայներական լուծումներով Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեի հետ համատեղ։ Տաղավարում ներկայացված են Հայաստանից բերված այգեգործական մշակաբույսեր, օրինակ՝ երկու ծիրանի ծառ և խաղողի 2 որթատունկ, որոնք…





