fbpx
Տնտեսություն

Կառավարությունը աջակցություն կտրամադրի տնտեսվարողներին՝ այգեգործության զարգացման նպատակով

Կառավարության որոշմամբ փոփոխություններ կատարվեցին ՀՀ-ում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագրում:

Նախագծով առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն բարձրացնել ծրագրի արդյունավետությունը` հնարավորություն տալով նրանում ընդգրկվել ավելի լայն շահառուների շրջանակ (0.5 – 100 հա այգեհիմնումներ կատարելու հնարավորություն) և 0.5 – 10 հա այգիներ հիմնող տնտեսավարողների համար ավելացնել պետական աջակցության չափը:

Տնտեսավարողները հնարավորություն կունենան ստանալ պետական աջակցություն (վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ) 0.5 – 100 հա այգեհիմնումներ կատարելու համար (գործող ծրագրով՝ 0.5 – 10 հա) և բոլոր 0.5 – 10 հա-ի վրա այգեհիմնումներ կատարող շահառուները կարող են ստանալ պետական աջակցություն ծախսերի փոխհատուցման եղանակով՝ կատարված ծախսերի 50 տոկոսի չափով (գործող ծրագրով՝ 0.5 – 5 հա խաղողի այգու, 0.5 – 3 հա ինտենսիվ պտղատու այգու և հատապտղանոցի հիմնման համար՝ կատարված ծախսերի 40 տոկոսի չափով, իսկ սահմանամերձ համայնքներում այգեհիմնում իրականացնող շահառուների կամ առնվազն 3 հա այգի հիմնող կոոպերատիվների համար` ծախսերի 50 %-ի չափով):

Միաժամանակ, կատարվել է նշենու գծով 1 հա ինտենսիվ պտղատու այգում ծառերի նվազագույն չափի ճշգրտում՝ 1000 հատը փոխարինվել է 300 հատով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ