Այգեձոր

  • Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ, ուրախ եմ ներկայացնելու մեր հերթական գործընկերային ծրագիրը՝ ժամանակակից բժշկական կենտրոն սահմանամերձ Այգեձոր գյուղում։ Շնորհակալ ենք Stone Development ընկերությանը, հատուկ շնորհակալություն Ակիմ Պողոսյանին և Ելենա Կոժեմյակինային՝ պատրաստակամության և պրոֆեսիոնալիզմի համար։ Այգեձորի բժշկական կենտրոնը ոչ միայն բարձրորակ ծառայություններ կմատուցի շրջակա գյուղերի բնակչությանն ու զինվորականների ընտանիքներին, այլև…

    Սահմանամերձ Այգեձորը կունենա ժամանակակից բժշկական կենտրոն (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
  • ՀՀ Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել․ «2020 թվականի մարտի 18-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրից դեպի Չորաթան բնակավայր տանող հանդամիջյան ավտոճանապարհի 0,1 կիլոմետրին, մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ընթացքում ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողը, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կտրող-ծակող առարկայով հարվածել է նույն համայնքի Այգեձոր բնակավայրի բնակչին, ինչի…

    Արծվաբերդում կատարված սպանության կասկածանքով զինծառայող է ձերբակալվել
  • Փետրվարի 24-ին, ժամը 12.00-ին, Այգեձոր-Արծվաբերդ ճանապարհի 2-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «ՄԱԶ» մակնիշի ավտոմեքենայի: «ՎԱԶ-2107»-ի 46-ամյա վարորդ Համբարձում Աբրահամյանը տեղում մահացել է, իսկ յոթ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 76-ամյա Ամալյա Գրիգորյանը, 26-ամյա Անի Ապերյանը և 1-ամյա Անգելինա Աղասյանը մահացել են: Կատարվում է քննություն։ Այս մասին…

    Ողբերգական վթար Այգեձոր-Արծվաբերդ ճանապարհին․ կա 4 զոհ
  • Այգեձոր սահմանամերձ համայնքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Մելիս Բաբայանի հիմնած արևադարձային այգի։ 78-ամյա գյուղատնտեսը հիմնել է յուրօրինակ արևադարձային բույսերի և ծառատեսակների այգի։ Խնձորենու և սալորենու կողքին նա աճեցնում է կիվիի, բանանի ծառեր և արմավենիներ: Նախագահը շրջել է այգում, զրուցել սրտացավ այգետիրոջ հետ, հետաքրքրվել բերքի իրացմամբ և հաջողություններ մաղթել նրան: «Մելիս Բաբայանին հանդիպեցինք, ով…

    Նախագահ Սարգսյանն Այգեձորում այցելել է արևադարձային այգի
  • Տավուշի մարզի սահմանամերձ Այգեձոր և Չինարի համայնքներից արքայանարինջ (կարալյոկ) է արտահանվում ՌԴ: Մրգի 1 կիլոգրամի արժեքը 150 դրամ է: Արքայանարինջի մթերումը սկսվել է հոկտեմբերի 13-ին և իրականացվում է առաջին անգամ: Այս փուլում ՌԴ կարտահանվի 2 տոննա միրգ: Արքայանարինջի մթերումը շարունակվում է: Այս մասին տեղեկացնում են Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքից:

    Այգեձորից և Չինարիից ՌԴ կարտահանվի 2 տոննա արքայանարինջ
  • Ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2016 թվականին Այգեձոր համայնքի նախկին ղեկավարը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, համայնքի հաշվեկշռում գտնվող մոտ 2 հազար մետր ընդհանուր երկարությամբ տարբեր տրամաչափերի խողովակները տեղափոխել է իր փայտամշակման արտադրամաս և ձկնաբուծարան՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 4 միլիոն դրամի նյութական վնաս:

    Այգեձոր համայնքի նախկին ղեկավարը պետությանը 4 միլիոն դրամի վնաս է հասցրել