Այգեձոր համայնքի նախկին ղեկավարը պետությանը 4 միլիոն դրամի վնաս է հասցրել

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

Այգեձոր համայնքի նախկին ղեկավարը պետությանը 4 միլիոն դրամի վնաս է հասցրել

Ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2016 թվականին Այգեձոր համայնքի նախկին ղեկավարը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, համայնքի հաշվեկշռում գտնվող մոտ 2 հազար մետր ընդհանուր երկարությամբ տարբեր տրամաչափերի խողովակները տեղափոխել է իր փայտամշակման արտադրամաս և ձկնաբուծարան՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 4 միլիոն դրամի նյութական վնաս:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ