այլատյացություն
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը անդրադարձել է Բաքվում Արցախյան պատերազմին նվիրված «պուրակի» բացմանը. Ապրիլի 12-ին Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ Բաքվում բացվել է Արցախյան պատերազմին նվիրված «պուրակ», որտեղ հայկական զինվորական տեխնիկայի հետ մեկտեղ ցուցադրված են հայկական զինված ուժերի ծառայողների կերպարներ (մանեկեններ), Հայաստանի ու Արցախի զինվորների անձնական իրեր և զոհված հայ զինվորականների սաղավարտներ: «Պուրակի» բացման արարողությունը և դրանում Ադրբեջանի…
Կորոնավիրուսի համաճարակը շարունակում է առաջացնել «այլատյացության ցունամի»: Նման հայտարարություն է արել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: Նրա խոսքով` համացանցում աճում են բացասական տրամադրություններն օտարերկրացիների դեմ, և փողոցներում «հակասեմական դավադրության տեսություններ և հակաիսլամական հարձակումներ են տարածվել»: «Քանի որ տարեցները ամենախոցելիներից մեկն են դարձել, սարկաստիկ մեմեր են հայտնվել-, ասել է նա – Իսկ լրագրողները, բուժաշխատողները, օգնության ցուցաբերման…
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրվա առթիվ. Սիրելի հայրենակիցներ, Այսօր Ադրբեջանում՝ Սումգայիթ քաղաքում կատարված ողբերգական դեպքերի 32-րդ տարելիցն է: 1988թ. փետրվարի այս օրերին Սումգայիթում Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների հանցավոր թողտվությամբ տեղական զինված ավազակախմբերը սկսեցին հայ բնակչության դեմ զանգվածային բռնություններն՝ իսկական ջարդեր, որոնք ուղեկցվում էին…
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հանդես է եկել հայտարարությամբ՝ Բաքվի հայ բնակչության զանգվածային ջարդերի 29-րդ տարելիցի կապակցությամ՝ կոչ անելով միջազգային հանրությանը իրավական գնահատական տալ ջարդերին: Նշվում է, որ 1990 թվականի հունվարի 13-19-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հայ բնակչության նկատմամբ իրագործվել է պետական իշխանությունների կողմից կազմակերպված զանգվածային կոտորած՝ էթնիկ հողի վրա իրականացված բռնություններին զոհ են գնացել հարյուրավոր հայեր, թալանի ու բռնագրավման է ենթարկվել…