այցելություններ

  • Հայաստան այցելությունների աճը 2025 թվականի նոյեմբերին

    Հայաստան այցելությունների աճը 2025 թվականի նոյեմբերին

    2025 թվականի նոյեմբերին Հայաստան այցելել է 176571 զբոսաշրջիկ, ինչը զգալի աճ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

  • Ապրիլի 24-ին` ժամը 9։00-11։00-ը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը փակ կլինի

    Ապրիլի 24-ին` ժամը 9։00-11։00-ը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը փակ կլինի

    Ապրիլի 23-ին, ժամը 23:00-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ, կհնչեն Հայոց Եկեղեցու բոլոր տաճարների զանգերը՝ ի ոգեկոչում Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակի։ ՀՀ կառավարությունը Facebook-ի էջում հայտնել է, որ ապրիլի 24-ին, ժամը 9։00-11։00-ն ընկած ժամանակահատվածում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը փակ կլինի՝ պայմանավորված պաշտոնական և օտարերկրյա պատվիրակությունների այցելություններով։ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված Հիշատակի և եռերգության միջոցառումները կմեկնարկեն ապրիլի 23-ին…

  • Արտակ Դավթյանն այցելում է ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ

    Արտակ Դավթյանն այցելում է ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ

    ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանն այցելելություններ է իրականացնում հայկական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ, հայտնում են ՀՀ ԲՏԱՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ կոմիտեի նախագահը տեղում ծանոթանում է ոլորտի հնարավորություններին, զարգացման ուղղություններին, արտադրական հզորություններին, հեռանկարային ծրագրերին և նորագույն մշակումներին, քննարկումներ ունենում արտադրող ընկերությունների հետ: Այցերի ընթացքում ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահին են ներկայացվում ոչ…

  • Եգիպտոսում շարունակում են ախտահանել պատմական հուշարձանները

    Եգիպտոսում շարունակում են ախտահանել պատմական հուշարձանները

    Եգիպտոսում հնագիտական և պատմական հուշարձանների ախտահանման շրջանակներում ախտահանել են Գիզայի բուրգերը: Աշխատողները ախտահանել են մուտքի դիմացի տարածքը, տոմսարկղերը, մետաղական դետեկտորների շրջանակները, ինչպես նաեւ համալիրի ներսի հատվածը: Հնագիտական գոտու գլխավոր տնօրեն Ահրաֆ Մոհին տեղեկացրել է․ «Զբոսաշրջության վերականգնումից հետո բուրգերի տարածքն իր ողջ հմայքով պատրաստ կլինի այցելուներին ընդունելուն»։ Բուրգերի ներսում ախտահանման աշխատանքներն իրականացվել են  ռեստավրատորների խմբի կողմից:…

  • Տարեմուտի տոներին ընդառաջ Արցախի պետնախարարն այցելություններ է կատարել

    Տարեմուտի տոներին ընդառաջ Արցախի պետնախարարն այցելություններ է կատարել

    Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը դեկտեմբերի 29-ին նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակության կազմում Մարտունիում ներկա է գտնվել ՊԲ պահեստազորային սպաների և զինծառայողների 44 ընտանիքի բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը: Միջոցառման ավարտից հետո պետական նախարարը շինարարարական աշխատանքներն իրականացնող «Ֆերզիտ» ընկերության տնօրեն Արթուր Խաչատրյանի ուղեկցությամբ շրջել է թաղամասի շինհրապարակում, ծանոթացել իրականացվող բարեկարգման աշխատանքների ընթացքին: Նույն օրը Գրիգորի Մարտիրոսյանը…

  • Մարտունիում բացվել է նոր մանկապարտեզ, մարզասրահ և մարզադաշտ

    Մարտունիում բացվել է նոր մանկապարտեզ, մարզասրահ և մարզադաշտ

    Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 2-ին այցելել է Մարտունի քաղաք և մասնակցել նոր մանկապարտեզի, մարզասրահի և մարզադաշտի բացման հանդիսավոր արարողություններին: Նույն օրը Նախագահը դիտել է Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (ԿՈՆԻՖԱ) Եվրոպայի առաջնության շրջանակներում շրջկենտրոնում տեղի ունեցած ֆուտբոլային խաղը: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի պաշտոնական կայքից։