անաստասիա գալուստյան

  • Գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը մարզման ժամանակ ոտնաթաթի կոտրվածք է ստացել։ Այս մասին լուրը ArmSport-ի հետ զրույցում հաստատել է Հայաստան գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը։ Քանի որ գեղասահքի Աշխարհի առաջնությունը Ստոկհոլմում մեկնարկում է հաջորդ շաբաթ, Գալուստյանը ստիպված կլինի բաց թողնել այն։ Ստեփանյանը հույս է հայտնել, որ մեր գեղասահորդուհուն կհաջողվի վերականգնվել մինչև սեպտեմբեր՝ Գերմանիայում կայանալիք միջազգային մրցաշարին ընդառաջ։

    Գալուստյանը կոտրել է ոտնաթաթը․ նա բաց կթողնի Աշխարհի առաջնությունը
  • Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայից հայտնում են, որ մարզիկները պատրաստվում են Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններին։ «Թինա Կարապետյան / Սիմոն Պրոուքս Սենեկալ զույգը այժմ մարզվում է Կանադայում, Մոնրեալում։ Նրանք, ինչպես նաև մեր մյուս մարզիկները, պատրաստվում են մասնակցել Գեղասահքի Եվրոպայի առաջնությանը, որը պետք է կայանա Զագրեբում Հունվարի 25-31, այնուհետև Մարտի 22-28 Շվեդիայում կայանալիք աշխարհի խաղերի», – ասվում է հայտարարության…

    Գեղասահորդները պատրաստվում են Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
  • Անաստասիա Գալուստյանը դարձել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի ունեցած Santa Claus Cup գեղասահքի միջազգային մրցաշարի հաղթող: Կարճ և ազատ ծրագրերի համագումարում Հայաստանի ներկայացուցիչը վաստակել է 149.92 միավոր: Կարճ ծրագրից հետո 20-ամյա գեղասահորդուհին առաջին տեղում էր, իսկ ազատ ծրագրում գրանցել է երկրորդ արդյունքը և պահպանել առաջատարի դիրքը: Կանանց մենասահքում հանդես են եկել 13 մարզուհիներ: Հիշեցնենք, որ…

    Գեղասահորդ Անաստասիա Գալուստյանը՝ միջազգային մրցաշարի հաղթող
  • Չեխիայի մայրաքաղաք Պրահայում տեղի ունեցած Prague Ice Cup 2019 գեղասահքի միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը գրավել է երրորդ տեղը: Կարճ և ազատ ծրագրերի համագումարում 20-ամյա գեղասահորդուհին վաստակել է 149.69 միավոր: Կանանց մենասահքի մրցմանը մասնակցել են 15 մարզուհիներ: Սա Անաստասիա Գալուստյանի երկրորդ ելույթն էր այս մրցաշրջանում: Հոկտեմբերին նա հանդես էր եկել Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայացած…

    Հայ գեղասահորդուհին միջազգային մրցաշարում դարձել է մրցանակակիր
  • Գեղասահքի Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացվող Դենիս Տենի հուշամրցաշարի ազատ ծրագրում հավաքեց 100.19 միավոր և գրավեց 6-րդ տեղը: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։ Դա 20-ամյա գեղասահորդուհու առաջին մեկնարկն էր նոր մրցաշրջանում: Ազատ ծրագրից հետո Գալուստյանը 5-րդ տեղում էր: Հիշեցնենք, որ Սոչի-2014 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Դենիս Տենը 2018 թվականի…

    Անաստասիա Գալուստյանը 6-րդն է. Դենիս Տենի հուշամրցաշար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
  • Հայաստանը ներկայացնող գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը երեկ մրցելույթներ է սկսել նոր մրցաշրջանում՝ Ղազախստանի Ալմաթի քաղաքում ընթացող Դենիս Տենի հուշամրցաշարի կարճ ծրագրով։ Իր ելույթի համար Գալուստյանը վաստակել է 53,94 միավոր ու զբաղեցրել 5-րդ տեղը։Այսօր հայ գեղասահորդուհին մասնակցելու է ազատ ծրագրին։ Հավելենք նաև, որ կարճ ծրագրում հաղթող ճանաչվեց Ռուսաստանը ներկայացնող Սերաֆիմա Սախանովիչը, ով ստացել է 69,54 միավոր։ https://www.youtube.com/watch?v=ehLH0FGCtR0&fbclid=IwAR2beaJ751_-NxBX3sZKn3TM2S9On7J7enPZX_7EVLbLy0vOQL2lztSIXuo

    Անաստասիա Գալուստյանը հանդես եկավ Ղազախստանի մրցաշարի կարճ ծրագրում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
  • Գեղասահքի Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը կմասնակցի Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայանալիք Դենիս Տենի հուշամրցաշարին: Դա 20-ամյա գեղասահորդուհու առաջին մեկնարկը կլինի նոր մրցաշրջանում: Denis Ten Memorial Challenge-ի կանանց մենասահքի կարճ ծրագիրը տեղի կունենա հոկտմբերի 10-ին, իսկ ազատ ծրագիրը՝ հաջորդ օրը: Կանանց մենասահքի մրցմանը կմասնակցեն 16 մարզուհիներ: Հիշեցնենք, որ Սոչի-2014 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Դենիս Տենը 2018…

    Հայ գեղասահորդուհին կմասնակցի Ղազախստանում անցկացվող հուշամրցաշարին
  • Ճապոնիայում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնության կանանց մենապայքարում Եվգենյա Մեդվեդևան բրոնզե մեդալ է նվաճել` 223,80 միավորով: 16-ամյա գեղասահորդուհի Ալինա Զագիտովան կարիերայում առաջին անգամ աշխարհի չեմպիոնի կոչումն է նվաճել, որը կարճ ծրագրից հետո պահպանել է առաջատարի դիրքն ու վաստակել 237,50 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրել է Ղազախստանի ներկայացուցիչ Էլիզաբետ Տուրսինբաևան` 224,76 միավորով: Կանանց մենասահքում Հայաստանը ներկայացնող Անաստասիա Գալուստյանը…

    Գեղասահքի աշխարհի առաջնությունում Եվգենյա Մեդվեդևան բրոնզե մեդալ է նվաճել
  • Ճապոնիայի Սայտամա քաղաքում մարտի 18-24-ը կանցկացվի գեղասահքի աշխարհի առաջնությունը: Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում տեղեկացրել է, որ աշխարհի առաջնությանը Հայաստանը կներկայացնեն մենասահորդներ Անաստասիա Գալուստյանը և Սլավիկ Հայրապետյանը, որոնք մարտի 18-ին մրցավայր կմեկնեն իրենց մարզիչների հետ: Այս առաջնությունում ևս չենք ունենալու պարային զույգ. «Թինա Կարապետյանն անցյալ տարի ունեցել է զույգի հետ…

    Գեղասահքի ԱԱ. Հայաստանը կներկայացնեն Սլավիկ Հայրապետյանն ու Անաստասիա Գալուստյանը
  • Հայ գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը News.ru-ին տված հարցազրույցում խոսել է Բելառուսում անցկացված Եվրոպայի առաջնությունում իր ձախողված ելույթների, ստացած միավորների և ապագայի ծրագրերի մասին: «Չգիտեմ՝ ինչ էր կատարվում ինձ հետ Մինսկում: Բոլոր մարզումները հրաշալի էին անցել, ոչ մի խնդիր չկար: Եվ արդյունքում այսպիսի ելույթ… Սա հոգեբանական խնդիր էր: Թվում էր՝ ոչինչ չի ազդում ինձ վրա, բայց ինչ-որ…

    Անաստասիա Գալուստյան. Ինձ հոգեբանի օգնություն պետք չէ
  • Մինսկում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնության կանանց մենասահքում այսօր` հունվարի 25-ին, ելույթ է ունեցել Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը: Վճռական փուլում Անաստասիան 24 ուժեղագույնների հետ պայքարում զբաղեցրել 22-րդ հորիզոնականը` գրանցելով 132.63 արդյունք: Առաջին տեղը զբաղեցրել է Ռուսաստանը ներկայացնող Սոֆիա Սամոդուրովան՝ դառնալով Եվրոպայի չեմպիոն (213,84): Երկրորդ տեղում ռուս Ալինա Զագիտովան է (198,34): Լավագույն եռյակը եզրափակում է ֆին Վիվեկա Լինդֆորսը…

    Եզրափակչում Անաստասիա Գալուստյանը զբաղեցրել է 22-րդ հորիզոնականը
  • Մինսկում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնության կանանց մենասահքում այսօր հանդես կգա Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը: Նա, ինչպես արդեն հայտնի է, կարճ ծրագիրը հաղաթահարել ու մտել է եզրափակիչ: Վճռական փուլում Անաստասիան 24 ուժեղագույնների հետ կմրցի կամավոր /ազատ /ծրագրով: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ` Սլավիկ Հայրապետյանը տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրում, 37 մրցակիցների պայքարում, գրավել էր 26-րդ տեղը և չէր…

    Անաստասիա Գալուստյանի ելույթը եզրափակչում այսօր է
  • Այս օրերին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթանում է գեղասահքի Եվրոպայի առաջնությունը: Կայացել է կանանց մենասահքի կարճ ծրագիրը, որին մասնակցել է 36 մարզուհի: Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը կարճ ծրագրում զբաղեցրել է 21-րդ տեղը և դուրս եկել եզրափակիչ: Եզրափակիչ դուրս են եկել առաջին 24 հորիզոնականները զբաղեցրած գեղասահորդուհիները: Հավելենք, որ կանանց մենասահքի ազատ ծրագիրը կայանալու է հունվարի 25-ին, իսկ…

    Անաստասիա Գալուստյանը դուրս է եկել եզրափակիչ
  • Հունվարի 23 –ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի կունենա Եվրոպայի գեղասահքի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը: Նույն օրը կարճ ծրագրով պայքարի կբռնվեն մենասահորդուհիները: Մեր երկիրը ներկայացնում է Անաստասիա Գալուստյանը: Նրա հաջորդ մրցելույթը տեղի կունենա հունվարի 25-ին: Այդ օրը մենասահորդուհիները կներկայացնեն իրենց կամավոր ծրագրերը: Հայաստանի երկրորդ մասնակից, մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը հունվարի 24-ին հանդես կգա կարճ, իսկ հունվարի 25-ին`…

    Գեղասահքի Եվրոպայի առաջնություն. մեր մասնակիցների ժամանակացույցը
  • Հայաստանի գեղասահորդների համար, հունվարի օրացուցային գրաֆիկում միջազգային երկու մրցաշար է նախատեսված, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Մեկն արդեն անցկացվել է Լեհաստանում: «Տորունի գավաթ» անվանումով ավանդական մրցաշարում, 11 մենասահորդների պայքարում, մեր երկիրը ներկայացրել է Սլավիկ Հայրապետյանը: Նա հանդես է եկել հայկական երաժշտության ուղեկցությամբ և գրավել վեցերորդ տեղը: Սլավիկն այսօր լուսադեմին վերադարձել է Երևան և մարզումները կշարունակի…

    Հայ գեղասահորդները հանդես կգան Եվրոպայի առաջնության մենասահքերում