Անդամներ
Comedy Club-ի անդամները հայտարարել են նախագծից դուրս գալու մասին
Օրեր առաջ Comedy Club-ի անդամ Գարիկ Խառլամովը հայտարարել է, որ լքում է նախագիծը. Պավել Վոլյայի հետ նոր վարող է դարձել Անդրեյ Բեբուրիշվիլին: Այսօր սակայն, Խառլամովի սոցցանցային էջերում հայտնվել է տեսանյութ, որում Պավել Վոլյան, Մարինա Կրավեցը, Թիմուր Բատրուտդինովը, Դեմիս Կարիբիդիսը և այլոք հայտարարել են, որ Գարիկ Խառլամովի հեռանալուց հետո հրաժարվում են աշխատել նախագծում։ «Կուրյատնիկ» տելեգրամյան ալիքը…
ՔՊ անդամներն Արցախի ԱԺ նախագահի հետ քննարկել են անվտանգային և մի շարք այլ հարցեր
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մեդիա պատասխանատու Արթուր Հովհաննիսյանը հայտնել է, որ պատգամավորներն այսօր` օգոստոսի 23-ին, հանդիպել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Արցախի Ազգային ժողովների միջեւ համագործակցությանը վերաբերող հարցեր՝ միջխորհրդարանական հանձնաժողովի շրջանակներում։ Քննարկման առանցքային թեմաներից են եղել Արցախի սոցիալ-տնտեսական, բնակչության անվտանգային խնդիրներին վերաբերող հարցեր:
Արթուր Դավթյանը մասնակցել է ԱՊՀ դատախազների համակարգող խորհրդի նիստին
Հուլիսի 8-ին դատախազությունը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ Սանկտ Պետերբուրգում այսօր կայացել է Անկախ պետությունների համագործակցության դատախազների համակարգող խորհրդի նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Հաղորդագրությունը ստորև․ «Նիստի ընթացքում քննարկվել են ԱՊՀ անդամ երկրների դատախազությունների միջև հաղորդակցության, միջազգային հարթակներում համագործակցության, ԱՊՀ տարածքում հանցավորության դեմ պայքարում անդամ երկրների իրավապահ մարմինների…
Ձեր հաջողությունները մեծ հաղթանակների հիմք են. Դումանյանն ընդունել է թենիսի տղամարդկանց հավաքականին
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հունիսի 29-ին հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ Դումանյանը ընդունել է Հայաստանի թենիսի տղամարդկանց հավաքականին։ «Հայ մարզիկների հաղթանակները ոչ միայն նրանց, այլև մեր ժողովրդի՝ սեփական ուժերի նկատմամբ ունեցած հավատի ցուցիչ են: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանի թենիսի տղամարդկանց հավաքականի անդամներին և թենիսի…
Հայ գերիների հարցին ԵԽԽՎ-ում Ռուսաստան պատվիրակության անդամները դեմ և ձեռնպահ են քվեարկել
ՀՀ Ազգային ժողովի պատգմավոր Արման Բաբաջանյանը գրել է. Ուշագրավ է, որ հայ գերիների ու տեղահանված անձանց հարցը ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում ներառելուն, ի շարս թուրքերի և ադրբեջանցիների, դեմ են քվեարկել նաև ԵԽԽՎ-ում Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի ԵԽԽՎ պատվիրակության մի քանի անդամներ: Դեմ է քվեարկել նաև մի քանի սերբ: Ռուսական պատվիրակության մնացյալ անդամները ձեռնպահ են քվեարկել:…
Մենք ընտրել ենք սխալ ՍԴ անդամներ. Անդրանիկ Քոչարյան
Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում, հարցին թե` իշխանությունը հայտարարել էր, թե Մարտի 1-ի գործը բացահայտված է, մինչդեռ 300.1 հոդվածի հակասահմանադրական լինելու պատճառով գործը կարճվեց, հիմա դուք քաղաքական պատասխանատվություն զգո՞ւմ եք ձեր հայտարարությունների համար, պատասխանել է. «Իսկ 8 դատավորները, որ այդ որոշումը կայացրեցին, պատասխանատվություն կրո՞ւմ են այդ 80…
Հարությունյանը հանդիեպել է Ազգային վերածնունդ կուսակցության անդամներին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 1-ին ընդունել է «Ազգային վերածնունդ» կուսակցության գործադիր մարմնի անդամներին՝ կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի գլխավորությամբ: Երկրի ղեկավարը նշել է, որ ընթացիկ շրջափուլն Արցախի պատմության ամենածանր ժամանակահատվածներից է, և ձևավորված օրակարգի խնդիրները հաղթահարելու, ինչպես նաև հայ ժողովրդի հարատևությունը սեփական հողի վրա ապահովելու նպատակով այսօր առավել, քան երբևէ պետք է համախմբել բոլոր…
Արայիկ Հարությունյանը ընդունել է «Մանթաշով» գործարարների միության պատվիրակության անդամներին
«Մանթաշով» գործարարների միության անդամները սեպտեմբերի 18-20-ը եռօրյա այց էին կատարել Արցախ: Նպատակը Արցախի ներդրումային միջավայրին ծանոթանալն էր, ազատագրված տարածքներում, հատկապես Քարվաճառում, ներդրումային-զբոսաշրջային ծրագրեր իրականացնելու հնարավորությունը: Գործարարները հուսով են, որ իրենց քայլը ոգևորիչ կլինի նաև մյուս ներդրողների համար, որոնք կարող են իրենց դրամական միջոցները ներդնել ազատագրված տարածքներում, նպաստել շրջանում զբոսաշրջային հոսքերի ակտիվացմանը, լուծել նաև զբաղվածության խնդիր:…
Զոհրաբ Մնացականյանի այցը Եգիպտոս մեկնարկել է Եգիպտոսի հայ համայնքի առաջնորդների հետ հանդիպմամբ
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը գրառում է կատարել Facebook-ում: Նաղդալյանը մանրամասնություններ է հայտնում` Զոհրաբ Մնացականյանի Եգիպտոս այցից : «ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Եգիպտոս մեկնարկեց Եգիպտոսի հայ համայնքի առաջնորդների և անդամների հետ հանդիպմամբ, որը տեղի է ունեմում Կահիրեում ՀՀ դեսպանությունում»։ https://www.facebook.com/anna.a.naghdalyan/posts/10157104769662434
Պետական ապարատը խոդ են տվել Ծառուկյանի դեմ. Գագիկ Ծառուկյան
ԲՀԿ Ապարանի տարածքային կազմակերպության անդամների և պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ Գագիկ Ծառուկյանը ասել է` Պետական ապարատը խոդ են տվել Ծառուկյանի դեմ: Նա հայտնել է, որ չի քննադատում, այլ խնդիրն է ասում: «Ես չեմ քննադատում, ես խնդիրն եմ ասում, լուծումն եմ ասում: Ասում են՝ ժողովրդի 90 տոկոսը մեր հետ ա: Այ ցավդ, տանեմ, Ծառուկյանը լիարժեք էս…
Նարեկ Մալյանը և ՎԵՏՕ նախաձեռնության անդամները բերման են ենթարկվել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՎԵՏՕ հասարակական-քաղաքական նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանին և ակցիայի մյուս անդամներին ոստիկանները Խոր Վիրապից բերման են ենթարկել Արտաշատի ոստիկանության բաժին։ Այստեղ են ժամանել «Ադեկվադ» կուսակցության ներկայացուցիչները, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը: Կոնստանտին Տեր-Նակալյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինչպես է պատահում, որ սրճարանում կորոնավիրուսը չի տարածվում, բայց քաղաքական հաբաքի ժամանակ, այն էլ, երբ միայնակ է…
ԱԺ նախագահը հանդիպել է ՍԴ նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Խաչատրյանի հետ
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը գրառում է կատարել Facebook-ում: Նախագահը հայտնում է, որ հանդիպել է Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Խաչատրյանի հետ: «Հունիսի 27-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Խաչատրյանի հետ։ Արարատ Միրզոյանը Աշոտ Խաչատրյանին տեղեկացրել է, որ 2020 թվականի հունիսի 26-ին ուժի մեջ մտած Սահմանադրության…
ՍԴ անդամները կանգնել են իրենց հաշվարկած բարեկեցությունը կորցնելու վտանգի առաջ
Ազգագրագետ Հրանուշ Խառաթյանը գրառում է կատարել Facebook-ում: Նա անդրադարձել է Սահմանադրական դատարանի գործունեությանը և այն Սահմանադրական փոփոխություններին, որոնք երեկ` հունիսի 22-ին տեղի ունեցան Ազգային ժողովում: «Սեփական ծառս թանկ է երկրի անտառներից, սեփական իրավունքս՝ բոլորիդ իրավունքներից: Թանկ է թե բարոյապես, թե նյութապես Ինձ դուր է գալիս Սահմանադրական դատարանի թոշակի ուղարկվող անդամների՝ սեփական իրավունքը և անձը պաշտպանելու…
Բակո Սահակյանը պարետատան անդամների հետ խորհրդակցություն է անցկացրել
Արցախի նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 23-ին արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով ստեղծված պարետատան անդամների հետ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն և քննարկել կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող միջոցառումները: Նախագահ Սահակյանը հանձնարարականներ է տվել համապատասխան մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ…
Եվրասիական տնտեսական միությունը չի ձգտում հապճեպ ընդլայնման. Պուտին
«Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդաշարի ժամանակ, որը հեռարձակվել է «Ռոսիա-1» հեռուստաալիքով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությունը չի ձգտում հապճեպ ընդլայնման։ Վլադիմի Պուտինի խոսքով՝ այլ տարածաշրջաններում ինտեգրացիոն գործընթացներում առաջանում են բազմաթիվ դժվարություններ: Նախագահը նշել է, որ միության զարգացման հարցում հարկավոր է «առաջ շարժվել աստիճանաբար, առանց շտապելու», որպեսզի խուսափեն հավելյալ դժվարություններից: Բացի այդ…