Անդրանիկ Հովհաննիսյան

  • Այս տարի ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը նախագահելու է Արգենտինան։ Խորհուրդն ունի 4 փոխնախագահներ։ Նրանցից 3-ի անունները մինչ այս հայտնի էր՝ Գերմանիայի, Լիբիայի ու Ուզբեկստանի ներկայացուցիչները։ Իսկ 4-րդի անունը հայտարարվեց ժամեր առաջ։ Այսպիսով՝ Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների խորհրդի 4-րդ փոխնախագահ է ընտրվել Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը։ Այս մասին հայտարարվել է Մարդու իրավունքների խորհրդի Twitter-ում։ The…

    Հայաստանի ներկայացուցիչը՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի փոխնախագահ
  • ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանի մուտքը Հայաստան արգելվել է, քանի որ գոյություն են ունեցել նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ և հիմնավոր սպառնալիքներ: Այս մասին հայտնում են Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից։ «Անդրանիկ Հովհաննիսյանի մուտքը Հայաստան արգելվել է «Օտարերկրացիների մասին»…

    Օրբելի կենտրոնի փորձագետի մուտքը Հայաստան արգելվել է, քանի որ եղել են լուրջ սպառնալիքներ․ ԱԱԾ
  • Շվեյցարիայի Համադաշնություն կատարած այցի շրջանակներում ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը «Արմենիա» և «Ալիանս Արմենիա» հիմնադրամների նախագահ, շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշի հրավերով հոկտեմբերի 11-ին այցելել է Լոզանի հյուրանոցային կառավարման դպրոց (Ecole hôtelière de Lausanne), որտեղ հանդիպել է դպրոցի խորհրդատվական ծառայության տնօրեն Անդրե…

    Աննա Հակոբյանն այցելել է Լոզանի հյուրանոցային կառավարման դպրոց
  • Հուլիսի 22-ին Միավորված ազգերի կազմակերպության Ժնևյան գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպում ունեցավ ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի (Michelle Bachelet) հետ։ Զրուցակիցներն անդրադարձան վերջերս Ժնևում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի միջև կայացած հանդիպմանը, քննարկեցին հանդիպման ընթացքում արծարծված հարցերի իրագործման ընթացքը։ Դեսպան Հովհաննիսյանը բարձր գնահատեց ՄԱԿ մարդու իրավունքների…

    ՄԱԿ Ժնևյան գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչը հանդիպել է ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի հետ
  • Հուլիսի 8-ին Միավորված ազգերի կազմակերպության Ժնևյան գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպում ունեցավ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուրերի (Peter Maurer) հետ։ Զրուցակիցներն անդրադարձան վերջերս Ժնևում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և ԿԽՄԿ նախագահ Պետեր Մաուրերի միջև կայացած հանդիպմանը, քննարկեցին դրա ընթացքում արծարծված հարցերի իրագործման ընթացքը։ Դեսպան Հովհաննիսյանը բարձր գնահատեց ԿԽՄԿ մարդասիրական առաքելությունը…

    Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ
  • Հուլիսի 5-ին Միավորված ազգերի կազմակերպության Ժնևյան գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպում ունեցավ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ։ Դեսպան Հովհաննիսյանը բարձր գնահատեց գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ ՀՀ բազմամյա արդյունավետ համագործակցությունը` անդրադառնալով, մասնավորապես, փախստականների ու ներքին տեղահանվածների կարիքների ապահովման գործում Հայաստանում իրականացված ծրագրերին։ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին ևս արժևորեց…

    ՄԱԿ Ժնևյան գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչը հանդիպել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ
  • Նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, հրամանագիր է ստորագրել Անդրանիկ Հովհաննիսյանին Շվեյցարիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: Այս մասին տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքէջը։

    Անդրանիկ Հովհաննիսյանը՝ Շվեյցարիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
  • Միավորված ազգերի կազմակերպության ժնևյան գրասենյակում Հայաստանի Հանրապետության նորանշանակ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերը հանձնեց Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրեն Մայքլ Մոլլերին (Michael Møller)։ Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում՝ Մայքլ Մոլլերը շնորհավորեց Անդրանիկ Հովհաննիսյանին ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ և բեղմնավոր աշխատանք։ Նա անդրադարձավ ՄԱԿ-ի գրասենյակի գործունեությանը՝ մասնավորապես ներկայացնելով մարդու իրավունքների…

    Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերը հանձնեց ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
  • Անդրանիկ Հովհաննիսյանը նշանակվել է Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Անդրանիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ նշանակել Ժնևի Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Ժնև)»:  

    Անդրանիկ Հովհաննիսյանը՝ Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ
  • Դեկտեմբերի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում։ Գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով զինվորական հոսպիտալ է տեղափոխվել Արարատի մարզի բնակիչ՝ 19-ամյա Անդրանիկ Հովհաննիսյանը, ով բանակ էր զորակոչվել Արարատի զինկոմիսարիատի կողմից։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ հոսպիտալի բժիշկներին հաջողվել է փրկել զինվորի կյանքը, սակայն նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Փաստի առթիվ նախաքննություն է սկսվել:…

    ՊՆ զորամասից հոսպիտալացված 19-ամյա զինվորի վիճակը ծանր է