Դեկտեմբերի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում։
Գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով զինվորական հոսպիտալ է տեղափոխվել Արարատի մարզի բնակիչ՝ 19-ամյա Անդրանիկ Հովհաննիսյանը, ով բանակ էր զորակոչվել Արարատի զինկոմիսարիատի կողմից։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ հոսպիտալի բժիշկներին հաջողվել է փրկել զինվորի կյանքը, սակայն նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Փաստի առթիվ նախաքննություն է սկսվել:
Tert.am-ի փոխանցմամբ զինվորական հոսպիտալ տեղափոխված զինվորի վիճակը ծանր է:
