անկախ մամուլ
Այսօր մամուլի ազատության համաշխարհային օրն է
1993թ․ ՄԱԿ գլխավոր ասամբլեան մայիսի 3-ը հռչակեց Մամուլի ազատության համաշխարհային օր։ Այս որոշումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի աշխատանքի արդյունքն էր։ Կազմակերպությունը 1991թ․ «Աշխարհում մամուլի ազատության ապահովմանը նպաստելու մասին» բանաձևում նշել էր, որ ազատ, այլընտրանքային և անկախ մամուլը ցանկացած ժողովրդավարական հասարակության անհրաժեշտ բաղադրիչն է։ Ամսաթիվն ընտրվել է ի պատիվ աֆրիկյան մամուլի անկախության և այլընտրանքայնության ապահովմանը նպաստելու մասին…

