անհայտ կորած
Նենսի Գաթրիի որոնումներն ուժեղանում են փրկագնի ժամկետից հետո, ՀԴԲ-ն միանում է հետաքննությանը
«Այսօր» շոուի հաղորդավար Սավաննա Գաթրիի մոր՝ Նենսի Գաթրիի որոնումներն ուժեղացել են, քանի որ փրկագնի համար նախատեսված ժամկետն ավարտվել է։ Նրա որդին շտապ կոչ է արել, մինչդեռ ՀԴԲ-ն միացել է հետաքննությանը՝ առաջարկելով 50,000 դոլար պարգև՝ նոր ապացույցների և փրկագնի երկրորդ ժամկետի մոտենալու ֆոնին։
ՀՀ կառավարությունը երկարացնում է աջակցությունը անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին
ՀՀ կառավարությունը որոշել է 3 ամսով երկարացնել աջակցությունը անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին՝ 300.000 դրամի չափով:
Քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքները ևս երկու ամիս դրամական օգնություն կստանան
Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ապահովել 2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անհայտ կորածների, ինչպես նաև գերեվարվածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը: Կառավարության համապատասխան որոշումներով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին հատկացվող դրամական օգնությունը (անհայտ կորած, ինչպես նաև գերեվարված քաղաքացիական անձի հաշվով ամսական 300…
Անհայտ կորած զինծառայողների ծնողները ակցիա են իրականացնում ԱԱԾ-ի դիմաց
Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով անհայտ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում Ազգային անվտանգության ծառայության շենքի առջև։ Հարազատներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ անհայտ կորած է 21 զինծառայող, որոնցից միայն 9-ի մարմիններն են գտել, բայց նույնականացրել են միայն 8-ինը, իսկ մեկ զինծառայողի դեպքում դեռ չի ստացվում պարզել, թե ում երեխան է։ Ըստ հարազատի՝ իրենց…
ԱՍՀՆ-ի հայտարարությունը՝ անհայտ կորած զինծառայողների վերաբերյալ «գաղտնի» փաստաթղթի մասին
ՀՀ Կառավարության որոշմամբ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող ամսական 300,000 դրամ աջակցության «Կամուրջ» ծրագրի շահառուների տվյալները հրապարակված են «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի կայքում`անհայտ կորածների անվանական ցանկով։ Հետևաբար, փաստաթուղթը հանրամատչելի է և որևէ գաղտնիություն չի պարունակում։ Անհայտ կորած զինծառայողների վերաբերյալ «գաղտնի» փաստաթղթի մասին Facebook-ի էջում գրում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ ««Կամուրջ» ծրագիրն իրականացվում է նախորդ…
ԼՀԿ-ն շրջանառության մեջ է դրել գերիների ու անհայտ կորածների վերաբերյալ օրենքի նախագծերի փաթեթ
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Տեղեկացնում եմ, որ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել օրենքների նախագծերի փաթեթ՝ գերության մեջ հայտնված և անհայտ կորած մեր հայրենակիցների ընտանիքների դրամական ապահովության խնդիրը կարգավորելու նպատակով։ Մասնավորապես, գործող օրենքը նախատեսում է, որ գերի ընկած պայմանագրային զինծառայողները պահպանում…
ՄԻԵԴ է ներկայացվել Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառելու դիմում
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի Facebook-ի էջում գրված է․ «Այսօր ՄԻԵԴ է ներկայացվել Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառելու դիմում, որով պահանջվել է քայլեր ձեռնարկել ապահովելու նոյեմբերի 11-ին Գորիս-Շուշի ճանապարահատվածում անհայտ կորած 10 քաղաքացիների կյանքի իրավունքը և զերծ մնալ նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքից»: https://www.facebook.com/ECHRARM/posts/200723754894495?__cft__%5B0%5D=AZUW-gADKePzCOlmJbK-Vt1uf8KZ2lp10H2glpOrvCBsycqsHfz4cJtxMcZmkosGBIpVTsMkhCgBcVS6UDFbUaPIiGU3dirIv3X4pg3a3rmnXS7tH_5HF2IXPzn4v13hnX2P4QOjreIiaGd7rtGhRRFy&__tn__=%2CO%2CP-R
Բելառուսում մահացած են գտել բողոքի ակցիաների ժամանակ անհետացած երիտասարդին
Բելառուսում մահացած են գտել 28-ամյա երիտասարդ Նիկիտա Կրիվցովին: Հայտնենք, որ Կրիվցովը կորած էր համարվում օգոստոսի 12-ից՝ երկրում բողոքի ակցիաների 4-րդ օրվանից: Հայտնի է, որ նրա մարմինը հյատնաբերվել է անտառում ծառից կախված վիճակում: Կրիվցովի կինը ասել է, որ նա տանից դուրս է եկել օգոստոսի 12-ին և այդ օրվանից չի կարողացել կապի դուրս գալ նրա հետ, անգամ…
Ջալալ Հարությունյանն այցելել է անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն
Արցախի ՊՆ, ՊԲ հրամանատար, համատեղությամբ նաև ԱՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանն օգոստոսի 10-ին այցելել է անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն, հայտնում են Արցախի ՊՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ Միության նախագահ Վերա Գրիգորյանի ուղեկցությամբ` բանակի հրամանատարը շրջել է անհայտ ճակատագրի արժանացած ազատամարտիկների կյանքի և գործունեության կարևորագույն դրվագները…
Այսօր անհայտ կորածների միջազգային օրն է (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Oգոստոսի 30-ը Անհայտ կորածների միջազգային օրն է: Արցախում պաշտոնապես գրանցված է 773 անհայտ կորած, որից 250-ն ազտամատիկներ են, իսկ 523-ը՝ խաղաղ բնակիչներ: Ամբողջ աշխարհում մարդիկ անհայտ կորում են հակամարտության, բռնության, աղետների հետևանքով կամ գաղթի ընթացքում։ Ամեն անհայտ կորածի հետևում մի սպասող ընտանիք կա։ Անհայտ կորածների ընտանիքներից շատերն իրենց առօրյա կյանքում բախվում են տնտեսական, սոցիալական, իրավական…
Անհայտ կորած զինծառայողի ծնողներին նշանակվել է ամենամսյա պարգևավճար. ԱՀ ՄԻՊ
Անհայտ կորած (մահացած) զինծառայողի ծնողները դիմել են Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանին և տեղեկացրել, որ 1998 թ. իրենց որդին զորակոչվել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժեր և ծառայության ընթացքում անհայտ կորել: Այդ մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից: Ըստ դիմումատուների՝ իրենց որդին համարվում է զոհված (մահացած) զինծառայող, քանի որ դեպքը տեղի է…
Հարգանքի տուրք՝ անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին
Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ հունիսի 29-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամները, ՀՀ պաշտպանության նախարարության և ԶՈՒ գլխավոր շտաբի բարձրաստիճան ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ, ազատամարտիկներին միավորող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, անհայտ կորած ազատամարտիկների հարազատներ ու մարտական ընկերներ: Այցելուները ծաղիկներ և ծաղկեպսակներ են խոնարհել անհայտ կորած ազատամարտիկների…
Անհայտ կորած քաղաքացու գործով կա ձերբակալված․ քննչական կոմիտե
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են որպես անհայտ կորած որոնվող Երևան քաղաքի բնակչի՝ Արսեն Սարդարյանի սպանության հանգամանքները: Սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Ալավերդի քաղաքի՝ 30-ամյա բնակիչը: 2019 թվականի ապրիլի 5-ին Երևան քաղաքի բնակիչը ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնում հաղորդում է ներկայացրել այն մասին,…
Սկրիպալի մայրն առաջարկել է նրան անհայտ կորած համարել
Լոնդոնում թունավորված ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի մայրը խնդրել է իր որդուն անհայտ կորած ճանաչել: Այդ մասին РИА Новости-ին հայտնել է նրա զարմուհին` Վիկտորիա Սկրիպալը: Նա պատմել է, որ համապատասխան դիմումը ներկայացվել է մոսկովյան ոստիկանություն` Սկրիպալի դստեր` Յուլիա Սկրիպալի գրանցման հասցեով: Ըստ Վիկտորիայի` եթե Սկրիպալներին անհայտ կորած համարեն, ապա մորը բաժին կհասնի բնակարանը, մեքենան և…














