ՍԴ-ն հիմա չի քննարկում՝ ազատ արձակե՞լ պարոն Քոչարյանին, թե՞ ոչ․ Ալումյան

Հրապարակել է՝

Միացեք մեզ՝
hayk alumyan

Ամենադիտվածներ

«Մենք չգիտենք՝ ինչ որոշում է կայացվելու՝ սկսած նրանից, որ կարող է դիմումն ընդհանրապես մերժվի, և ոչ մի փաստարկի հետ չհամաձայնի Սահմանադրական դատարանը, վերջացրած նրանով, որ մեր բոլոր փաստարկները կարող են ընդունվել: Դրա համար շատ վաղ է խոսել այն մասին՝ ինչ տեղի կունենա ՍԴ որոշումից հետո»: Սեպտեմբերի 3-ին ՍԴ-ում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների քննության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Հայկ Ալումյանը:

Նա որոշ պարզաբանումներ տվեց՝ ներկայացնելով, թե ինչ հարց է քննվում ՍԴ-ում:

«Այնպես չէ, որ ՍԴ-ն հիմա քննարկում է հարց՝ ազատ արձակե՞լ պարոն Քոչարյանին, թե՞ ոչ: Սա պետք է մարդիկ լավ պատկերացնեն: Քննարկվում է հարց՝ Սահմանադրությանը համապատասխանո՞ւմ են օրենքները, որոնք կիրառվել են, և արդյոք դրանց վերաբերյալ ձևավորված դատական պրակտիկան չի՞ հակասում Սահմանադրությանը»,- ասաց նա:

Ալումյանը նաև նշեց, որ իրենց վերջնական նպատակն է ՍԴ որոշման կայացումից հետո արդեն դիմել հաջորդ քայլին:

«Մեր նպատակն է, որ այդ հակասահմանադրական օրենքով քրեական հետապնդումը դադարեցվի: Քրեական հետապնդումը դադարեցնելու մեր պահանջն այլ բաղադրիչ էլ ունի՝ անձեռնմխելիություն: Նպատակներից մեկն այն է, որ պարոն Քոչարյանն ապօրինաբար է պահվում և պետք է ազատ արձակվի, բայց այս պահին հնարավոր չէ բոլոր հնարավոր հավանական տարբերակները վերլուծել, ասել՝ եթե այս ձևով որոշում կայացնի ՍԴ-ն՝ այս եղանակով պետք է վարվենք»,- ասաց փաստաբանը:

Նշենք, որ Քոչարյանի գործով ՍԴ վճիռը, ամենայն հավանականությամբ, հրապարակվելու է վաղը՝ սեպտեմբերի 4-ին։

Ամենաթարմ