անձեռնմխելիություն
Ղրղզստանի խորհրդարանը երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին զրկել է անձեռնմխելությունից: Այս որոշմանը կողմ է արտահայտվել 103 պատգամավոր, դեմ՝ 6: Այս մասին տեղեկացնում է Sputnik.kg-ն։ Ղրղզստանի նախկին նախագահին կարող են մեղադրանք առաջադրել քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին բանտարկությունից անօրինական ազատման, Կոյ-Տաշ գյուղում հողի ապօրինի ձեռքբերման, փողերի լվացման, Բիշքեկի ջերմաէլեկտրակենտրոնի արդիականացման ընթացքում կոռուպցիայի և դրա համար քարածխի անօրինական…
Վրաստանի խորհրդարանի Միավորված հանձնաժողովների համատեղ նիստում մի քանի ժամ տևած աղմկոտ բանավեճերից հետո 15 կողմ 4 դեմ ձայների հարաբերակցությամբ անձեռնմխելիությունից զրկվել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Նիկա Մելիան: Հիշեցնենք, որ Վրաստանի գլխավոր դատախազությունը դիմել էր օրենսդիր մարմնին խորհրդարանի անդամին քրեական պատասխանատվության ենթարկելու և կալանավորելու համաձայնություն ստանալու համար: Ինչպես դատախազն էր հայտարարել, Նիկա Մելիային…
Միավորված ազգերի կազմակերպությունը կոչ է անում պահպանելու աշխարհի տարբեր երկրներում աշխատող իր ներկայացուցչությունների աշխատակիցների դիվանագիտական անձեռնմխելիությունը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը Պետերբուգի միջազգային տնտեսական համաժողվի (ՊՄՏՀ) հարթակներում ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում: «Մենք պետք է այնպես անենք, որ մեր աշխատակիցները, որոնք աշխատում են ամբողջ աշխարհում՝ կատարելով բարդ խնդիրներ հաճախ բարդ պայմաններում, պաշտպանված լինեն…
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 17-ին Ազգային ժողովի նիստում հանդես է եկել ԱՀ Նախագահի` 2018 թվականի ծրագրի կատարման ընթացքի ու արդյունքների և 2019 թվականի ծրագրի վերաբերյալ ամենամյա հաղորդմամբ: Բակո Սահակյանը նշել է, որ 2018 թվականին Արցախում իրականացվել է մեծածավալ աշխատանք կենսագործունեության բոլոր ոլորտներում, ապահովվել է կայուն առաջընթաց, արձանագրվել են ցուցանիշներ, որոնց հիման վրա մշակվել…
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանն այսօր ասուլիս է տվել և պարզաբանել իրենց դիրքորոշումը տարբեր ատյանների դատարաններում կայացվող որոշումների վերաբերյալ: Փաստաբանի կարծիքով` դատարանները ճնշումների են ենթարկվում: Ալումյանը նաև պարզաբանել է, թե ինչու այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, երբ հրապարակվում էր քրեական հետապնդումը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիության հիմքով դադարեցնելու վերաբերյալ դատարանի որոշումը,…
Թուրքիայում շարունակվում է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու գործընթացը, հաղորդում է Ermenihaber-ը։ Հայտնի է դարձել, որ առաջիկայում ևս 9 միջնորդություն կներկայացվի Թուրքիայի խորհրդարանի սահմանադրական և արդարադատության խառը հանձնաժողով, որպեսզի միանգամից 8 HDP-ական զրկվի պատգամավորական անձեռնմխելիությունից։ Այդ ցուցակում են քրդամետ կուսակցության Վանի պատգամավոր Բեդիա Օզգյոքչե Էրթանը (նրա նկատմամբ 2 միջնորդություն է ներկայացվել), Դիարբեքիրի պատգամավոր…