աննա կարապետյան

  • ԱԺ-ն ընդունեց ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը

    ԱԺ-ն ընդունեց ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը

    «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց: Հայտնենք, որ նախագիծը ներկայացրել են պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի, Հայկ Գևորգյանի և Վահագն Հովակիմյանը: Նշենք, որ նախագծի զեկուցող Վահագն Հովակիմյանը հայտարարել է, որ առաջարկում են ընդհանրապես առողջական հիմքով ժամանակավորապես անաշխատունակության վիճակում գտնվող պատգամավորնեին գրավոր քվեարեկելու իրավունք տալ:  

  • Խորհրդարան է այցելել Իտալիայի ԲԴԽ փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը

    Խորհրդարան է այցելել Իտալիայի ԲԴԽ փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը

    Նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, հանձնաժողովի փոխնախագահ Աննա Կարապետյանն ու ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանը հանդիպել են Իտալիայի բարձրագույն դատական խորհրդի փոխնախագահ Դավիթ Էրմինի գլխավորած պատվիրակության հետ: Վլադիմիր Վարդանյանը, ողջունելով հյուրերին Ազգային ժողովում, նշել է, որ թեև Հայաստանն ունի դարերի պատմություն, սակայն հայկական պետականությունը նոր է, նոր ենք նաև անցել…

  • Խորհրդարանը չընդունեց ԱԺ նախագահին ԱԽ նիստերին մասնակցելու իրավունք տվող նախագիծը

    Խորհրդարանը չընդունեց ԱԺ նախագահին ԱԽ նիստերին մասնակցելու իրավունք տվող նախագիծը

    Այսօր Ազգային ժողովը հերթական նիստի ընթացքում քվեարկել է մի շարք նախագծերի շուրջ, որոնք քննարկվել էին նոյեմբերի 12-ի նիստի ընթացքում: Նախագծերից բոլորը ընդունվել են, բացի «Իմ քայլը» խմբակցության պատմգամավոր Աննա Կարապետյանի նածագծից, որով առաջարկվում էր առաջարկում է խորհրդարանի նախագահին օրենքի ուժով իրավունք տալ մասնակցելու Անվտանգության խորհրդի նիստերին: Քվեարկության արդյունքում նախագծին կողմ քվեարկեց 66 պատգամավոր, դեմ՝ 14,…

  • Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Միջխորհրդարանական միության 141-րդ վեհաժողովի աշխատանքներին

    Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Միջխորհրդարանական միության 141-րդ վեհաժողովի աշխատանքներին

    2019 թվականի հոկտեմբերի 13-17-ը Բելգրադում (Սերբիայի Հանրապետություն) տեղի է ունենալու Միջխորհրդարանական միության 141-րդ վեհաժողովը, որի աշխատանքներին կմասնակցի ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը, պատգամավորներ Սրբուհի Գրիգորյանը, Աննա Կարապետյանը, Շաքե Իսայանը, Հովհաննես…

  • Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ

    Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ

    ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 14-18-ն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում, հուլիսի 19-21-ը՝ Բոստոնում, իսկ հուլիսի 25-26-ը՝ Նյու Յորքում: Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը և…

  • Քննարկվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ ունենալուն վերաբերող օրենսդրական կարգավորումները

    Քննարկվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ ունենալուն վերաբերող օրենսդրական կարգավորումները

    Հուլիսի 9-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ, որը վարել է հանձնաժողովի փոխնախագահ Աննա Կարապետյանը: Կառավարության հեղինակած «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթը հանձնաժողովականներին ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանը: Ըստ հիմնական զեկուցողի՝ հաշվի առնելով ՀՀ պետական համակարգի և օրենսդրական կարգավորման…

  • Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ

    Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ

    ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն Աննա Կարապետյանի նախագահությամբ հունիսի 28-ին հրավիրած արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով փորձ է արվում կատարելագործել դատական պարզեցված վարույթի ինստիտուտը: Ըստ ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանի՝ նպատակն է բեռնաթափել առաջին ատյանի դատարանների վարույթները: Փոխնախարարը նշել է, որ…

  • Ոչ մի քաղաքական հետապնդում չկա. Իմ քայլի պատգամավորը՝ Քոչարյանին կալանավորելու մասին

    Ոչ մի քաղաքական հետապնդում չկա. Իմ քայլի պատգամավորը՝ Քոչարյանին կալանավորելու մասին

    Հունիսի 26-ին լրագրողների հետ մամուլի ասուլիսի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի դատական գործին և նրա կալանավորմանը, նշեց, որ ոչ մի քաղաքական հետապնդում չկա: «Ի սկզբանե, գործի կասեցումը և սահմանադրական դատարան ուղարկելու մասին որոշման օրինականության վերաբերյալ կասկածներ կային», – ասաց պատգամավորը: Նա և գործընկերներն ասացին, որ գործի մասին իրավական գնահատականներ չեն…

  • ԱԺ մշտական հանձնաժողովում ընդունել են Չեխիայի Պատգամավորների պալատի ներկայացուցիչներին

    ԱԺ մշտական հանձնաժողովում ընդունել են Չեխիայի Պատգամավորների պալատի ներկայացուցիչներին

    ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանն ու հանձնաժողովի անդամներն ապրիլի 29-ին հանդիպել են Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի սահմանադրական և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Մարեկ Բենդայի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով չեխ խորհրդարանականներին Ազգային ժողովում՝ Աննա Կարապետյանը կարևորել է երկկողմ բարեկամական հարաբերությունների զարգացումը: Պատգամավորը նշել է, որ վերջին տարիներին երկուստեք գործակցության արդյունքում հայ-չեխական…

  • ԱԺ պատգամավոր Աննա Կարապետյանի ելույթը Միջխորհրդարանական միության Կին խորհրդարանականների համաժողովում

    ԱԺ պատգամավոր Աննա Կարապետյանի ելույթը Միջխորհրդարանական միության Կին խորհրդարանականների համաժողովում

    Հայաստանի բնակչության կեսից ավելին կանայք են, ավելին՝ կրթություն ստացած կանայք թվապես գերակշռում են կրթված տղամարդկանց: Չնայած այս փաստին տվյալները ցույց են տալիս, որ կանայք ավելի ցածր պաշտոններ են զբաղեցնում: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Աննա Կարապետյանը Միջխորհրդարանական միության Կին խորհրդարանականների համաժողովում իր ելույթի ժամանակ: Կից ներկայացնում ենք ելույթն՝ ամբողջությամբ. «Հարգելի՛ տիկնայք պատգամավորներ,…

  • ԱԺ պետա-իրավական հարցերով մշտական հանձնաժողովի կազմը հաստատվեց

    ԱԺ պետա-իրավական հարցերով մշտական հանձնաժողովի կազմը հաստատվեց

    Ազգային ժողովի պետա-իրավական հարցերով մշտական հանձնաժողովն այսօր անցկացրեց անդրանիկ նիստը և հաստատեց իր կազմը։ Այն ունի 15 անդամ՝ «Իմ քայլը» խմբացկությունից Վարդանյան Վլադիմիր (հանձնաժողովի նախագահ,), Սերգեյ Ատոմյան, Նազելի Բաղդասարյան, Նիկոլայ Բաղդասարյան, Սիսակ Գաբրիելյան, Սուրեն Գրիգորյան, Արթուր Դավթյան, Աննա Կարապետյան, Վահագն Հովակիմյան, Արուսյակ Ջուլհակյան, «Բարգավաճ Հայաստանից»՝ Նորա Առուստամյան, Քաջիկ Գևորգյան, Գևորգ Պետրոսյան, և «Լուսավոր Հայաստանից»՝ Էդմոն…

  • Աննա Կարապետյանն ընտրվեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ

    Աննա Կարապետյանն ընտրվեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ

    Այսօր ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Աննա Կարապետյանն ընտրվել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: Աննա Կարապետյանը մասնագիտությամբ իրավաբան է: Աշխատել է փաստաբանի օգնական: 2015-2016 թ.թ. սովորել է Փաստաբանական դպրոցում, ստացել փաստաբանի արտոնագիր: 2015-2017 թվականներին աշխատել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի օգնական: 2017-2018 թթ-ին եղել է «Ելք» խմբակցության անդամ Արտակ…