Աննա Սարգսյան
Հայաստանը ՖԻԴԵ-ի նոր վարկանիշային աղյուսակում ներկայացված է 5 շախմատիստներով
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է դեկտեմբեր ամսվա վարկանիշային աղյուսակը, որտեղ Հայաստանը ներկայացված է 5 շախմատիստներով։ Տղամարդկանց վարկանիշային աղյուսակում Հայաստանի ներկայացուցիչներ են Հայկ Մարտիրոսյանը (70-րդ հորիզոնական) և Շանթ Սարգսյանը (85-րդ հորիզոնական)։ Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը, ով ներկայումս հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, շարունակում է մնալ աշխարհի լավագույն շախմատիստներից մեկը՝ զբաղեցնելով 11-րդ տեղը։…
ԱԱ․ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը մրցեց Ադրբեջանի ընտրանու հետ
Իսպանիայում ընթանում է շախմատի կանանց Աշխարհի թիմային առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի ընտրանին։ 2-րդ տուրում մերոնք մրցել են Ադրբեջանի հավաքականի հետ։ 4 տախտակներից 2-ում հանդես եկող Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը պարտություն են կրել, իսկ մյուս 2-ում հանդես եկող Սուսաննա Գաբոյանն ու Աննա Սարգսյանը հաղթել են։ Այսպիսով՝ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։ Այս…
Էլինա Դանիելյանը հաղթել է ադրբեջանցի շախմատիստուհուն
Ռումինիայի Յասի քաղաքում ընթացող Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել Հայաստանի հավաքականի առաջին համար Էլինա Դանիելյանը: Սև խաղաքարերով նա պարտության է մատնել ադրբեջանցի շախմատիստուհի Զեինաբ Մամեդյարովային։ Երկրորդ հաղթանակն է տոնել նաև Աննա Սարգսյանը՝ պարտության մատնելով Տատիանա Դորնբուշին: 2 տուրից հետո Էլինան և Աննան մի խումբ շախմատիստուհիների հետ կիսում են 1-16 տեղերը: Առաջին…
ՖԻԴԵ-ն հրապարակել է դասակարգման նոր աղյուսակը. Արոնյանը 7-րդն է
ՖԻԴԵ-ն հրապարակել է սեպտեմբեր ամսվա դասակարգման աղյուսակը: Տղամարդկանց 100 լավագույնների մեջ են Հայաստանի հինգ գրոսմայստերներ։ Լևոն Արոնյանը 7-րդն է, Գաբրիել Սարգսյանը՝ 53-րդը, Հրանտ Մելքումյանը՝ 76-րդը, Կարեն Գրիգորյանը՝ 84-րդը, իսկ Սերգեյ Մովսեսյանը՝ 99-րդը։ Կանանց հարյուրյակում էլ մեր երկիրը 3 ներկայացուցիչ ունի՝ Էլինա Դանիելյանը (53), Աննա Սարգսյանը (56) և Լիլիթ Մկրտչյանը (67):
Հայաստանը երկրորդ խաղում ևս հաղթեց հույներին և դուրս եկավ 1/4 եզրափակիչ
Այս օրերին շարունակվում է Շախմատի համաշխարհային օնլայն օլիմպիադան: 1/8 եզրափակչում Հայաստանի մրցակիցը Հունաստանի հավաքականն էր: Առաջին խաղում հայ շախմատիստները հաղթանակ տարավ 4,5-1,5 հաշվով: Երկրորդ խաղում նույնպես մեր շախմատիստները հաղթանակ տարան, այս անգամ 3,5-2,5 հաշվով: Իրենց պարտիաներում առավելության հասան Լևոն Արոնյանը, Աննա Սարգսյանը: Լիլիթ Մկրտչյանը, Գաբրիել Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը կիսեցին միավորները, իսկ Էլինա Դանիելյանը նորից պարտություն…
Շախմատի համաշխարհային Օլիմպիադան Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց
Հայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկել շախմատի համաշխարհային 44-րդ օնլայն անցկացվող Օլիմպիադայում։ Առաջին տուրում Հայաստանի թիմը 4:2 հաշվով առավելության է հասել Ռումինիայի հավաքականի հանդեպ։ Հայ շախմատիստներից հաղթանակ են տարել Լևոն Արոնյանը, Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը։ Լիլիթ Մկրտչյանն ու Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի խաղացին, իսկ Հայկ Մարտիրոսյանը պարտություն է կրել։ Այս տարի փոխվել է մրցաշարի անցկացման ձևաչափը, մասնակից հավաքականների…
Հայաստանի թիմերի վստահ մեկնարկը. Շախմատի Եվրոպայի Առաջնություն
Հայաստանի հավաքականները հաղթանակով են մեկնարկել Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում: Հայաստանի հավաքականը 3.5։0.5 հաշվով հաղթել է Նորվեգիային: Հաղթանակներ են տարել Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանն ու Արման Փաշիկյանը, իսկ Հրանտ Մելքումյանը խաղաղ ելքով է ավարտել պարտիան: Կանանց Հայաստանի հավաքականը 3.5։0.5 հաշվով առավելության է հասել Ֆինլանդիայի նկատմամբ։ Սիրանուշ Ղուկասյանը, Մարիա Գևորգյանը և Աննա Սարգսյանը…
Տիգրան Հարությունյանը՝ Նոնա Գափրինդաշվիլու Գավաթի հաղթող
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ավարտվեց Նոնա Գափրինդաշվիլու Գավաթի խաղարկությունը, որի շրջանակներում անցկացվեցին 3 մրցաշարեր: Գավաթի խաղարկության 3 մրցաշարերին մասնակցում էին Հայաստանի 37 պատվիրակ: Գլխավոր մրցաշարում հաղթող դարձավ գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7 միավոր: 6.5 միավորով երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը: Մրցաշարում հիանալի ելույթ ունեցավ նաև կանանց հավաքականի անդամ Աննա Սարգսյանը, ով վաստակեց…
Շախմատի ԱԱ․ Հայաստանի հավաքականը պարտվել է Ռուսաստանին
Աստանայում անցկացվող շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնության երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը 0.5-3.5 հաշվով պարտվել է Ռուսաստանի թիմին: Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը և Սիրանուշ Ղուկասյանը պարտություն են կրել, իսկ Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի է ավարտել Վալենտինա Գունինայի հետ պարտիան: Մարտի 7-ին կայանալիք երրորդ տուրում Հայաստանի հավաքականը կխաղա Հնդկաստանի թիմի հետ։ Հիշեցնենք, որ առաջին տուրում հայ շախմատիստուհիները 4-0…
Շախմատի ԱԱ. Հայաստանի կանանց թիմի կազմը հայտնի է
Շախմատի աշխարհի թիմային առաջնությունում Հայաստանի կանանց թիմի կազմը հայտնի է: Տեղեկացնում է «Արմենպրես» լրատվական գործակալությունը: Մեր թիմը հանդես կգա Զավեն Անդրիասյանի գլխավորությամբ, իսկ ընտրանու կազմում հանդես կգան` Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիա Գեւորգյանը և Սիրանուշ Ղուկասյան: Շախմատի աշխարհի թիմային առաջնությունը կկայանա մարտի 4-15-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Հայաստանի տղամարդկանց թիմը իրավունք չի վաստակել մասնակցելու աշխարհի առաջնությանը:…