fbpx
Սպորտ

ԱԱ․ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը մրցեց Ադրբեջանի ընտրանու հետ

Իսպանիայում ընթանում է շախմատի կանանց Աշխարհի թիմային առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի ընտրանին։

2-րդ տուրում մերոնք մրցել են Ադրբեջանի հավաքականի հետ։

4 տախտակներից 2-ում հանդես եկող Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը պարտություն են կրել, իսկ մյուս 2-ում հանդես եկող Սուսաննա Գաբոյանն ու Աննա Սարգսյանը հաղթել են։ Այսպիսով՝ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։

Այս տուրից հետո առաջատարը Ռուսաստանի հավաքականն է՝ 4 միավորով, որին հետապնդողների մեջ է նաև Հայաստանի հավաքականը՝ 3 միավորով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ