Անջեյ Դուդա
Վրաստանի տեղը միացյալ Եվրոպայում է. Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդա
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կոչ է արել Վրաստանի կառավարությանը վերանայել ԵՄ-ին միացման բանակցությունների կասեցման որոշումը, որը հարուցել է զանգվածային բողոքի ցույցեր և խորացրել քաղաքական ճգնաժամի վտանգը։ Շաբաթ օրը նախագահ Դուդան հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ՝ քննարկելով Վրաստանում ստեղծված իրավիճակը։ Վրացական կառավարության որոշումը՝ մինչև 2028 թվականը կասեցնել ԵՄ-ին միացման բանակցությունները, առաջացրել է լուրջ…
Լեհաստանի նախագահի այցը բորբոքեց ադրբեջանական արձագանքը
Ադրբեջանի արտգործնախարարության բուռն արձագանքը Լեհաստանի նախագահի այցին՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գտնվող ԵՄ դիտորդական առաքելության դիտակետ, կրկին ցույց է տալիս Բաքվի նյարդային վերաբերմունքը միջազգային նախաձեռնությունների նկատմամբ։ Երբ դիտորդական առաքելությունը, որն ուղղված է կայունության ապահովմանը, ներկայացվում է որպես «հեռադիտակային շոու», հարց է առաջանում՝ արդյոք սա պարզապես դիվանագիտական լեզու է, թե խորապես արմատացած վախ՝ տարածաշրջանային իրավիճակի նկատմամբ…
Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է ԵՄ ԴԱ-ի լեհ ներկայացուցիչներին
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան իր Հայաստան այցի շրջանակում կանգ առավ Երասխում՝ Եվրամիության դիտորդական առաքելության լեհական անձնակազմի հետ հանդիպելու։ Այս այցը պարզապես արարողակարգ չէր․ այն հստակ ուղերձ էր՝ Լեհաստանը կանգնած է Հայաստանի և տարածաշրջանի կայունության կողքին։ Դուդան շեշտեց, որ առաքելությունը, որը ղեկավարում է Մարկուս Ռիտերը, իսկ տեղակալն ազգությամբ լեհ Մարեկ Կուբերսկին է, ունի հատուկ առաքելություն՝ դիտարկել…
Լեհաստանի նախագահը հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, ով պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում, նոյեմբերի 26-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նրան ուղեկցում էին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ և Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը։ Նախագահ Դուդան հուշահամալիրում ծաղկեպսակ դրեց անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Հաջորդիվ, նա և պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին…
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի պաշտոնական այցը Հայաստան
Նոյեմբերի 26-ին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան պաշտոնական այցով կմեկնի Հայաստան։ Այս մասին հայտնել են Հայաստանի նախագահի աշխատակազմից։ Անջեյ Դուդայի այցը կարևոր իրադարձություն է հայ-լեհական հարաբերությունների զարգացման և ամրապնդման համար։ Այցի շրջանակում նախատեսվում են երկու երկրների նախագահների հանդիպումները և համատեղ հայտարարություններ մամուլի համար։ Չնայած այցի մանրամասները դեռևս հրապարակված չեն, այն ակնկալվում է, որ անդրադարձ կլինի տնտեսական,…
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Լեհաստանի վերընտրված նախագահին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդային՝ Լեհաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, հայտնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Նշվում է, որ նախագահը համոզմունք է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստանի և Լեհաստանի միջև վստահության և բարեկամության վրա հիմնված համագործակցությունը կշարունակի զարգանալ և ամրապնդվել` ի շահ երկու երկրների…
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի նորանշանակ նախագահին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդային՝ պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Վարչապետի աշխատակազմը։ Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լեհաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր՝ առաջիկա պաշտոնավարման ընթացքում հաջողությամբ կիրականանան բոլոր այն նախաձեռնված ծրագրերը, որոնք միտված են Լեհաստանի բարգավաճմանը, լեհ ժողովրդի բարեկեցության…
Լեհաստանի նախագահական ընտություններում Դուդան ձայների քանակով գերազանցում է Տրասկովսկիին
Լեհաստանի գործող նախագահ Անջեյ Դուդան կիրակի օրը կայացած նախագահական ընտրություններում հաղթել է Ռաֆալ Տռասկովսկուն։ Ազգային ընտրական հանձնաժողովից հայտնում են, որ Ա․Դուդան հավաքել է ձայների 51,2% -ը: Ընտրությունների գլխավոր խնդիրներից մեկը Եվրամիության հետ երկրի լարված հարաբերություններն էր, որը կապված էր ԼԳՊՏ համայնքին տրվող իրավունքների հետ։
Լեհաստանում մեկնարկել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը
Լեհաստանում այսօր՝ հուլիսի 12-ին՝ տեղի ժամանակով 07:00-ին բացվել են ընտրատեղամասերը ու մեկնարկել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը։ Ընտրատեղամասերը բաց կմնան մինչև 21:00-ն, որոնց փակվելուց հետո կհայտարարվել exit poll-ի առաջին տվյալները: Նրանք, ովքեր կորոնավիրուսի հետևանքով չեն կարողանա կամ չեն ցանկանա այցելել ընտրատեղամաս, կարող են քվեարկություն կատարել փոստի միջոցով։ Քվեարկություն իրավունք ունի, ընդհանուր առմամբ, շուրջ 30 միլիոն…
ԱՄՆ-ն զինվորականներ կուղարկի Լեհաստան ռուսական ագրեսիային դիմակայելու համար
ԱՄն-ն ավելի քան 1000 զինվորական է ուղարկելու Լեհաստան: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Լեհաստանի իր գործընկեր Անջեյ Դուդայի հետ հանդիպումից հետո: Զորքի տեղակայման նպատակն է դիմակայել ռուսական ագրեսիային: Անջեյ Դուդան վերջին ամիսների ընթացքում արդեն երկրորդ անգամ է այցելում Վաշինգտոն: BBC-ի փոխանցմամբ՝ Վարշավան առաջարկում է 2 մլրդ դոլար տրամադրել Լեհաստանում ամերիկյան ռազմաբազա տեղակայելու…
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Լեհաստանի նախագահին երկրի ազգային տոնի առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 3-ին շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդային այն երկրի ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա առթիվ: Նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Լեհաստանի միջև գոյություն ունեցող ավանդական բարեկամական կապերը և արդյունավետ համագործակցությունը կշարունակեն ամրապնդվել և խորանալ` որակական նոր մակարդակի բարձրացնելով երկկողմ հարաբերությունները: Հանրապետության նախագահը Անջեյ Դուդային…
Լեհաստանը բանակցում է ԱՄՆ-ի հետ` F-35 օդանավեր ձեռք բերելու հարցով
Լեհաստանը բանակցում է ԱՄՆ-ի հետ` F-35 օդանավեր ձեռք բերելու հարցով: Այդ մասին ասել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան. հայտնում է РИА Новости-ն: «Մենք այդ հարցով արդեն խոսել ենք ԱՄՆ-ի հետ: Հստակության համար ասեմ, որ խոսքը F-35 օդանավերի մասին է»,-ասել է նա: Ներկայումս Լեհաստանի զինանոցում առկա են սովետական արտադրության Սու-22 և Միգ-29 օդանավերը , ինչպես նաև…










