fbpx
Աշխարհ

Լեհաստանում մեկնարկել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը

Լեհաստանում այսօր՝ հուլիսի 12-ին՝ տեղի ժամանակով 07:00-ին բացվել են ընտրատեղամասերը ու մեկնարկել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը։

Ընտրատեղամասերը բաց կմնան մինչև 21:00-ն, որոնց փակվելուց հետո կհայտարարվել exit poll-ի առաջին տվյալները:

Նրանք, ովքեր կորոնավիրուսի հետևանքով չեն կարողանա կամ չեն ցանկանա այցելել ընտրատեղամաս, կարող են քվեարկություն կատարել փոստի միջոցով։ Քվեարկություն իրավունք ունի, ընդհանուր առմամբ, շուրջ 30 միլիոն քաղաքացի։

Ընտրությունների 2-րդ փուլում պայքարում են երկրի գործող ղեկավար Անջեյ Դուդան ու ընդդիմադիր «Քաղաքացիական կոալիցիա» միության թեկնածու Ռաֆալ Տշասկովսկին։

Առաջին փուլում Դուդան հավաքել էր ձայների 43,5 տոկոսը, իսկ Տշակովսկին 30,46 տոկոսը։ 3-րդ ու 4-րդ տեղերը զբաղեցրած թեկնածուները միասին վերցրած հավաքել էին ձայների 20,5 տոկոսը և 2-րդ փուլ անցած թեկնածուները հիմնականում պայքարելու են հենց այս ձայների համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ