Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի նորանշանակ նախագահին

Հրապարակող՝

Լինքոլն համալսարանում զանգվածային հրաձգություն․ տոնական միջոցառման ժամանակ զոհվել է 1 մարդ, վիրավորվել՝ 6-ը

Ամենադիտվածներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդային՝ պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Վարչապետի աշխատակազմը։

Ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լեհաստանի Հանրապետության նախա­գահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Վստահ եմ, որ Ձեր՝ առաջիկա պաշտոնավարման ընթացքում հաջողու­թյամբ կիրականանան բոլոր այն նախաձեռնված ծրագրերը, որոնք միտված են Լեհաս­տանի բարգավաճմանը, լեհ ժողովրդի բարեկեցության և Լեհաստանի մի­ջազ­գային վարկի ամրապնդմանը։

Հայաստանը մեծապես կարևորում է պատմական բարեկամության և ընդհա­նուր արժեքների վրա հիմնված հայ-լեհական համագործակցության շարու­նակա­կան զարգացումը` երկուստեք հետաքրքություն ներկայացնող բոլոր բնագա­վառ­ներում և բազմակողմ հարթակներում»:

Ամենաթարմ