Անվտանգության ոլորտում համագործակցություն
Թուրքիան՝ ԵԱՀԿ անվտանգության ոլորտում համագործակցության ֆորումի նախագահ
ԵԱՀԿ անվտանգության ոլորտում համագործակցության ֆորումի նախագահությունը այս տարվանից ստանձնում է Թուրքիան: Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը։ «Թուրքիան նախագահությունը կստանձնի հունվարի 15-ին` Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում սպասվող ֆորումի նիստի ընթացքում: Նիստի ժամանակ Թուրքիան ներկայացնելու է երկրի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը»,-նշված է հաղորդագրության մեջ: Ֆորումի նախագահությունը Թուրքիան ստանձնելու է 4 ամիս ժամկետով: Անվտանգության ոլորտում համագործակցության ֆորումը…

