Թուրքիան՝ ԵԱՀԿ անվտանգության ոլորտում համագործակցության ֆորումի նախագահ

Ամենադիտվածներ

Նոյեմբերի 14-ին կանցկացվի հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում

ԵԱՀԿ անվտանգության ոլորտում համագործակցության ֆորումի նախագահությունը այս տարվանից ստանձնում է Թուրքիան: Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը։

«Թուրքիան նախագահությունը կստանձնի հունվարի 15-ին` Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում սպասվող ֆորումի նիստի ընթացքում: Նիստի ժամանակ Թուրքիան ներկայացնելու է երկրի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը»,-նշված է հաղորդագրության մեջ:

Ֆորումի նախագահությունը Թուրքիան ստանձնելու է 4 ամիս ժամկետով:

Անվտանգության ոլորտում համագործակցության ֆորումը (Forum for Security Co-operation) ԵԱՀԿ-ի որոշումները կայացնող 4 մարմիններից մեկն է: Մյուս երեքն են գագաթնաժողովը, նախարարների խորհուրդը և մշտական խորհուրդը:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ