անտառտնտեսություն
Ենոքավանում 28-ամյա գետահովիտցու Զիլ-131-ում ապօրինի հատված փայտանյութ է հայտնաբերվել
Ապրիլի 25-ին՝ ժամը 1.30-ի սահմաններում, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները Ենոքավան գյուղում ստուգել են Գետահովիտ գյուղի 28-ամյա բնակչի՝ 8 խմ փայտանյութով բեռնված «Զիլ-131» մակնիշի մեքենան: Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ փայտանյութը ձեռք է բերել «Սևքար» անտառտնտեսությունից։ Նույն օրը՝ գիշերային շրջայցի ժամանակ, ոստիկանները ստուգել են Աչաջուր գյուղի 35-ամյա բնակչի՝ 5 խմ…
Կողբի դպրոցականները ծառատունկի են մասնակցել (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Կողբի գեղարվեստական դպրոցի դպրոցական անտառպետության անդամները «Զիկատար» անտառի ուսուցման կենտրոնում մասնակցել են ծառատունկի։ Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Facebook-ի պաշտոնական էջից։ Նման միջոցառումները նպաստում են ինչպես դպրոցականների շրջանում բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունքի ձևավորմանը, այնպես էլ՝ բնագիտական ոլորտի զարգացմանն ու աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը։
«Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենին մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու մի շարք հանգամանքներ, հայտնում են ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ «Հայանտառ» պետական…
Բացահայտվել է «Վայոց ձորի անտառտնտեսության» տնօրենի ապօրինությունները (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ ԱԱԾ և ոստիկանության փոխգործակցության շրջանակներում Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Վայոց ձորի մարզային վարչության և Եղեգնաձորի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց ձորի անտառտնտեսության» մասնաճյուղի տնօրենի կազմակերպմամբ, 2015-ից 2019 թվականների ընթացքում տարբեր հաստիքների հրամանագրվել են վերջինիս հետ փոխկապակցված 11 անձինք, որոնք աշխատանքի չեն հաճախել, սակայն նրանց…
Անտառտնտեսությունների աշխատակիցներն անտառային համազգեստ են ստացել
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղում տեղի է ունեցել անտառտնտեսությունների աշխատակիցների համազգեստների բաշխումը։ Միջոցառմանը մասնակցել են շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը, նախարարության Անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Սամվել Սահակյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վահե Մացակյանը, անտառտնտեսությունների տնօրեններ, անտառապետեր և անտառապահներ։ Վարդան Մելիքյանը շնորհավորել է անտառտնտեսությունների աշխատակիցներին անտառային համազգեստի ստացման կապակցությամբ, նշելով, որ անտառի աշխատակիցը պետք է…
Ճամբարակի անտառտնտեսությունում յուրացվել է 27 միլիոնից ավել դրամ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ ԱԱԾ ծառայությունից ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն ստացաված տեղեկությունների համաձայն՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ճամբարակի անտառտնտեսության տնօրենը ապօրինություններ է թույլ տվել։ Գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է հետևյալը։ Նախնական տվյալներով՝ անտառտնտեսության տնօրենը 2005-ից 2019 թվականների ընթացքում իր մտերիմներին հրամանագրել է տարբեր հաստիքներում, սակայն նրանք փաստացի աշխատանքի չեն ներկայացել,…
Ապօրինի ծառահատում Ստեփանավանի անտառտնտեսությունում
Մայիսի 3-ին տեղեկություն էր ստացվել, որ Ստեփանավանի անտառտնտեսության Ստեփանավանի անտառպետության թիվ 12 պահաբաժնում ապօրինի հատվել են տարբեր տրամաչափի և տեսակի տասնյակ ծառեր: Մայիսի 10-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 18.15-ին, բաժին են ներկայացվել 23-ամյա Հակոբ Ա․-ն և 24-ամյա Միքայել Գ․-ն, որոնք նույնաբովանդակ բացատրություններ են տվել, որ նախնական պայմանավորվածությամբ,…
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսություններում ապօրինի ծառահատումներ են hայտնաբերվել
ԲՆ անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսություններում, պահպանության աշխատանքներ իրականացնելիս, պահախմբի աշխատակիցների կողմից բացահայտվել են հին և թարմ ապօրինի ծառահատման դեպքեր, որոնց մասին արձանագրություններն ուղարկվել են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԲՆ Անտառային կոմիտեից: Մասնավորապես հաղորդվում է, որ 2019 թվականի մարտի 29-ից մինչև ապրիլի 22-ը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նտառտնտեսություններում հայտնաբերվել են 662…
Գուգարքի անտառտնտեսությունում հրդեհի հետևանքով ծառեր են ջերմահարվել
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի Վանաձորի անտառպետությունում երեկ՝ փետրվարի 14-ին, համայնքային տարածքից ներթափանցած հրդեհի հետևանքով 9 հեկտար տարածքում ծառեր են ջերմահարվել: Այս մասին հայտնում են ՀՀ Բնապահպանության նախարարության անտառային կոմիտեից: Հաղորդվում է, որ ջերմահարված ծառերը հիմնականում եղել են 3-4 տարեկան սոճիներ, հացենիներ ու թխկիներ: Կառույցից հայտնում են, որ 20,8 հա անտառմշակույթների տարածքը հիմնվել է Թեղուտի…









