աշխատակիցներ
«Սպայկա» ընկերության աշխատակիցները բողոքի ակցիա են անում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի առջև։ Նրանք երկկողմանի փակել են Տիգրան Մեծի պողոտան։ Նրանք շրջափակել են ավտոմեքենան, որում գտնվում է «Սպայկա» ընկերության կալանավորված տնօրեն՝ Դավիթ Ղազարյանը։ Նրան այստեղից պետք է տեղափոխեն կալանավայր, սակայն ընկերության աշխատակիցները թույլ չեն տալիս։ Ոստիկանությունը փորձում է բացել երթևեկությունը։ Այնուամենայնիվ ոստիկաններին հաջողվեց տեղաշարժել ավտոմեքենան։ Աշխատակիցները…
Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղում խոշոր չափերով խարդախություն, պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացումներ, պաշտոնեական կեղծիք կատարելու հանգամանքները: Երեք անձի մեղադրանք է առաջադրվել: Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական…
2019 թվականի մարտի 30-ին` ժամը 16:00-ին, Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում տեղի ունեցած հավաքի մասնակիցները՝ թատրոնի աշխատողները, կոմպոզիտորներ, թատերական գործիչները, թատրոնների, թանգարանների տնօրեններ, գիտաշխատողներ, սփյուռքահայեր և պարզապես հանդիսատեսներ, որոշեցին դիմել ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանին խնդրանքով. 1.Չեղյալ համարել օպերային թատրոնի տնօրեն Կ.Օրբելյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարողի հրամանը, 2.Աշխատանքից ազատել…
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն ցավակցություն է հայտնել չորեքշաբթի Սան Պաուլոյում երկու չարագործների զինված հարձակման հետևանքով դպրոցի աշակերտների ու աշխատակիցների զոհվելու կապակցությամբ: Ավելի վաղ Սան Պաուլո նահանգի ղեկավար Ժոաու Դորիան եռօրյա սուգ է հայտարարել տարածաշրջանում ողբերգական միջադեպի կապակցությամբ: Բրազիլիայի ղեկավարը Twitter-ում գրառում է կատարել․ «Ցավակցություն եմ հայտնում Սան Պաուլո նահանգի Սուզանու մունիցիպալիտետում դպրոցի վրա անմարդկային հարձակման…
«Վալլեքս» խմբի ընկերությունները չեղարկում են «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) աշխատողներին տրված ծանուցումները՝ 2019 թվականի փետրվարի 28-ից աշխատանքային հարաբերությունների դադարեցման մասին (ծանուցումները չեղարկվում են երկրորդ անգամ)։ «Վալլեքս» խմբի ընկերությունների Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ընկերության աշխատողներին կտրվեն նոր ծանուցումներ՝ աշխատանքային հարաբերությունների դադարեցման նոր ժամկետ սահմանելով 2019 թվականի ապրիլի…
Մհեր Գրիգորյանի գրասենյակը զբաղվում է օպտիմալացվող նախարարությունների ուսումնասիրությամբ. լրագրողների հետ ճեպազրույցում ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: «Գործընթացի արդյունքում կհասկանանք, թե քանի հոգի կկրճատվի, և քանի հոգի մի տեղից մյուսը կտեղափոխվի: Կարևորագույն բանն այս պահին ֆունկցիոնալ կրկնությունը բացառելն է, որի արդյունքում ընդհանուր պետական համակարգն ավելի լավ կաշխատի», – նշեց նա: Աղաջանյանն շեշտեց, որ «կրճատված բոլոր…
Կեմերովի մարզում ՃՏՊ-ի հետևանքով առնվազն 6 մարդ է մահացել, 16-ը՝ տուժել: Աշխատակիցներ տեղափոխող ավտոբուսն ընկել է կիրճը: Դրանում ընդհանուր առմամբ գտնվել է 21 մարդ: Նախնական տվյալով՝ վարորդը կորցրել էր ավտոբուսի կառավարումը:
Երևանի քաղաքապետարանը հրապարակել է աշխատակիցների պարգևավճարների ու 13-րդ աշխատավարձերի չափը: Ցուցակում 432 անուն է: Ընդհանուր առմամբ` քաղաքապետարանի աշխատակիցներին տրվել է 102,927,000 դրամ 13-րդ աշխատավարձ և 111,898,560 դրամ պարգևավճար: Պարգևավճարների ու 13-րդ աշխատավարձերի ամբողջական ցանկն` այստեղ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հունվարի 27-ին ֆեյսբուքյան տեսակապի ժամանակ անդրադարձել է քաղաքապետարանի պաշտոնյաների ստացած պարգևավճարներին։ Նա նշել է, որ քանի որ…
Ամերիկյան Tesla ընկերությունը մտադիր է աշխատանքից ազատել ավելի քան 3 000 աշխատակցի կամ անձնակազմի 7 տոկոսին. հայտնում է Газета.ру-ն: Նշվում է, որ այդ որոշումն ընդունվել է ձեռնարկության պատմության մեջ ամենաբարդ տարվանից հետո: «Այլ ճանապարհ չկա»,- ասվում է ընկերության հիմնադիր Իլոն Մասկի ուղերձում:
Մոնրեալի տարրական դպրոցի 35 աշակերտների և 8 աշխատակիցների են հոսպիտալացրել շմոլագազից թունավորվելու հետևաքով: Այդ մասին հայտնել է CTV հեռուստաալիքը: Հռուստաալիքի տվյալներով՝գազի տարածման պատճառ է դարձել ջեռուցման համակարգի անսարքությունը: Ընդամենը տարահանվել է շուրջ 300 մարդ: Հոսպիտալացված երեխաների և դպրոցի աշխատակիցների վիճակը ներկայում կայուն է, հաղորդել է «Ինտերֆաքսը»:
Գերմանիայում օդանավակայանների անվտանգության ապահովման բաժնի աշխատակիցների աշխատավարձը բարձրացնել պահանջող Verdi արհմիությունն ընդլայնել է օդանավակայանների թիվը, որտեղ հունվարի 15-ին նախազգուշական գործադուլ տեղի կունենա: Ինչպես հայտնում է DW.com-ը՝ հղում անելով արհմիության ներկայացուցչին, Ֆրանկֆուրտից բացի, գործադուլին կմիանան նաև Հանովերի, Բրեմենի, Գալլեի, Դրեզդենի և Էրֆուրտի օդակայանները: Աղբյուրի խոսքով՝ ուղևորներին խորհուրդ է տրվել պատրաստվել օդային հաղորդակցության զգալի խափանումներին: Հանովերի և…
Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ հանդիպել է Նաիրիտի աշխատակիցների հետ: «Այսօր կրկին ընդունել էի Նաիրիտի աշխատակիցների մի խմբի՝ նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանի հետ միասին:Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց աշխատակիցների աշխատավարձի տոկոսների վճարման հարցին, ինչպես նաև գործարանի վերագործարկման հնարավորությանը: Աշխատանքն ու քննարկումներն այս հարցերի շուրջ կշարունակվեն»,- գրել…
Պերմի երկրամասում «Ուրալկալիյ» ընկերության հանքում ծխեցում է տեղի ունեցել: Նշվում է, որ այս պահին ծխեցման գոտում գտնվում է պայմանագրային կազմակերպության 9 աշխատակից: Աշխատում են փրկարարները: