fbpx
Հասարակություն

Երևանի քաղաքապետարանը հրապարակել է պարգևավճարների ու 13-րդ աշխատավարձերի չափը

Երևանի քաղաքապետարանը հրապարակել է աշխատակիցների պարգևավճարների ու 13-րդ աշխատավարձերի չափը: Ցուցակում 432 անուն է:

Ընդհանուր առմամբ` քաղաքապետարանի աշխատակիցներին տրվել է 102,927,000 դրամ 13-րդ աշխատավարձ և 111,898,560 դրամ պարգևավճար:

Պարգևավճարների ու 13-րդ աշխատավարձերի ամբողջական ցանկն` այստեղ:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հունվարի 27-ին ֆեյսբուքյան տեսակապի ժամանակ անդրադարձել է քաղաքապետարանի պաշտոնյաների ստացած պարգևավճարներին։ Նա նշել է, որ քանի որ դեկտեմբերին ինքն ընդամենը 2 ամսվա քաղաքապետ է եղել, որոշում է կայացվել պարգևավճարները հատկացնել այնպես, ինչպես պլանավորած է եղել 2017 թվականի բյուջեով։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ