աշխատանքային այց
Փետրվարի 12-13-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում՝ մասնակցելու ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը հանդիպումներ կունենա նաև Բելգիայի ԱԳ նախարարի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստը կկայանա փետրվարի 13-ին՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 26-27-ն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Վարչապետը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը դեկտեմբերի 5-ին աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Ջեյհուն Բայրամովը այցի շրջանակներում հանդիպում է ունենալու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: ՌԴ ԱԳՆ փոխանցմամբ՝ արտգործնախարարների հանդիպմանը նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության վիճակն ու հեռանկարները, մտքեր փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի ակտուալ ասպեկտների, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման…
Նոյեմբերի 18-19-ը Հնդկաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարար Ամիտ Շահի հրավերով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Նյու Դելի մասնակցելու «Ոչ մի գումար ահաբեկչությանը» կոնֆերանսին: Այցի շրջանակներում քարտուղարն ունենալու է աշխատանքային հանդիպումներ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Թեհրանում տեղի է ունենալու ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հանդիպումը:
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մեկօրյա աշխատանքային այցով ժամանել է Հայաստան: Նախարարի այցը սկսվել է Գյումրիից: Նախարարն այստեղ կլինի ռուսական 102-րդ բազայում, կայցելի թանգարան և ուղղափառ եկեղեցի, կհանդիպի պատանի բանակայինների հետ: Սերգեյ Շոյգուն այնուհետև այցը կշարունակի Երևանում: Հայաստանի մայրաքաղաքում ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավարին կընդունի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հանդիպում տեղի կունենա նաև Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ…
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանություն։ Վարչապետը հանդիսավոր արարողության շրջանակում Հայկական ֆուտբոլին մատուցած անուրանալի ծառայությունների և ունեցած ակնառու նվաճումների համար Նիկիտա Սիմոնյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով։ Իր խոսքում վարչապետը նշել է. «Հարգելի պարոն Սիմոնյան, Հարգելի ներկաներ Ինձ համար մեծ պատիվ է Նիկիտա Սիմոնյանին հանձնել…
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել անվանի դերասանին հյուրընկալության համար և նշել, որ որախ է պարոն Ջիգարխանյանի հետ ծանոթանալու համար։ «Մեծ պատիվ է հանդիպել և ծանոթանալ Ձեզ հետ։ Պարոն Ջիգարխանյան, Դուք մեծ սեր և ժողովրդականություն եք վայելում ոչ միայն հայ,…
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: «Հարգելի Նիկոլ Վովայի, ևս մեկ անգամ սրտանց ողջունում եմ Ձեզ: Մենք պարբերաբար հանդիպում ենք միջկառավարական խորհրդի նիստերի շրջանակում: Հայաստանը նախագահում էր Եվրասիական տնտեսական միությունում, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ այդ նախագահության համար, քանի որ այնտեղ կարող են լինել տարբեր…
Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 24-ից 25-ը աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Այցի շրջանակում Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 24-ին հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջեոանայի հետ: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է Միրչա Ջեոանային նշանակման կապակցությամբ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն…
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը աշխատանքային այցով մեկնել է Հորդանանի Թագավորություն: Այցի շրջանակում գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հանդիպել է Հորդանանի Թագավորության զինված ուժերի շտաբերի պետերի միավորված կոմիտեի նախագահ, գեներալ-մայոր Յուսեֆ Ահմադ Ալ-Հունաիտիի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 25-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Մոսկվայում ՀՀ վարչապետը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Նույն օրը վարչապետը կվերադանա Երևան: Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 16-ին աշխատանքային այցով Քաշաթաղի շրջանում էր: Բերձորում առողջապահության, քաղաքաշինության և ֆինանսների նախարարների, շրջվարչակազմի ղեկավարի ուղեկցությամբ Գրիգորի Մարտիրոսյանը ծանոթացել է շրջանային բուժհաստատության ավարտական փուլի աշխատանքներին, հանձնարարականներ տվել որակի խստիվ ապահովման, հետաքրքրվել կահավորման, համապատասխան սարքավորումների ներկրման գործընթացից: Այնուհետև պետական նախարարը Աղավնո համայնքում ծանոթացել է «ԱՐԻ» ներդրումային հիմնադրամի և Արցախի կառավարության…
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 22-ին կմեկնի Ռուսաստան: Նախօրեին թուրքական մամուլը տեղեկացրել էր, որ Էրդողանը հեռոխոսազրույց է ունեցել ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ: Զրույցի ընթացքում երկու նախագահները քննարկել էին Սիրիայի հարցը: Այս մասին հայտնում է Ermeni Haber-ը: Նշվել է, որ Պուտինը Էրդողանին աշխատանքային այցով Ռուսաստան էր հրավիրել, իսկ Էրդողանն ընդունել էր հրավերը: Այսօր արդեն…