աշխատանքային օր
Այսօր ևս ՍԴ դատավորները նախագահ չեն ընտրել: ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված այսօր էլ ընդմիջել են նիստը։ «Քվեարկություն տեղի չի ունեցել, ինքնաառաջադրվել է մեկ թեկնածու, դատավորներից մեկն էլ առաջադրել է ևս մեկ թեկնածու, որը, սակայն, ինքնաբացարկ է ներկայացրել»,- նշել է Էդգար Շաթիրյանը։ Լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք…
Կառավարությունը հաստատեց 2020 թվականի մայիսի 29-ի աշխատանքային օրը 2020 թվականի մայիսի 23-ը՝ շաբաթ օրը տեղափոխելու մասին որոշման նախագիծը: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ որոշման արդյունքում մայիսի վերջին 4 օրերը կլինեն ոչ աշխատանքային: «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ: ՀՀ կառավարության…
Գործադիրն այսօրվա նիստում որոշում ընդունեց հունվարի 27-ը համարել ոչ աշխատանքային օր: Այսպիսով՝ հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի փետրվարի 1: Հիշեցնենք, որ ոչ աշխատանքային օր է նաև հունվարի 28-ը՝ Բանակի օրը: Ըստ նախագծի՝ «աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու, ինչպես նաև Բանակի օրվան` հունվարի…
Ամառային հանգստյան ամիսներին ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքը անխոչընդոտ իրացնելու նպատակով անձնագրային բոլոր ստորաբաժանումները հուլիս 27-ի, օգոստոսի 3-ի, 10-ի, 17-ի և 24-ի շաբաթ օրերին նույնպես մատուցելու են ծառայություններ, առավոտյան 10.00-ից մինչև 17.00։ Ընդմիջման ժամերը 13.00-14.00։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Հայաստանի վարչապետի ամենասիրելի կերակուրը սպասն է։ Այս մասին նա պատմել է «Независимой газета»-ին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ աշխատանքային օրը սկսվում է առավոտյան 8-ից և ավարտվում այն ժամանակ, երբ «այլևս աշխատելու ուժ չկա»։ Փաշինյանը նաև ասել է, որ երբեք չի ունեցել որևէ հոբբի, իսկ ըմպելիքներից նախընտրում է սուրճը, ալկոհոլ ևս օգտագործում է, սակայն ըստ միջավայրի և…
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ապրիլի 22-ը աշխատանքային օր հայտարարելու որոշմանը: «Փոքրիկ ճշգրտում Մեռելոցի օրվա հետ կապված։ Կառավարությունը ոչ թե աշխատանքային օր է հայտարարել ապրիլի 22-ը, այլ կառավարությունը որոշել է այն ոչ աշխատանքային չհայտարարել։ Հիշեցնեմ, որ միայն հունվարի 7-ի Մեռելոցն է, որ օրենքով ամրագրված է որպես ոչ աշխատանքային»,-…
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը հետքայլ է որակել ՀՀ կառավարության՝ ապրիլի 22-ն աշխատանքային օր հայտարարելու որոշումը: «Տարակուսանքով տեղեկացանք առաջիկա Մեռելոցը աշխատանքային օր նկատելու որոշման մասին: Մեռելոցները կարևոր են ոչ միայն հարգանքի տուրք մատուցելու համար մեր ննջեցյալներին, այլ նաև անհրաժեշտ են իբրև մշակույթ, որով դարերով ապրել է մեր ժողովուրդը։ Հայոց եկեղեցին ունի…
Հայաստանի Հանրապետության կառավարությունն ապրիլի 22-ի աշխատանքային օրը չի նախատեսում տեղափոխել. ապրիլի 22-ը կլինի աշխատանքային օր: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ապրիլի 21-ին նշվելու է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության կամ Սուրբ Զատկի տոնը, որը Հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Նախկինում տաղավար տոներին հաջորդող մեռելոցի օրերը…
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ իշխանությունները երկրի էլեկտրամատակարարման 30-օրյա պլան են մշակում։ Ըստ նախագահի՝ այն նախատեսում է 30 օրվա ընթացքում էներգապաշարների ռացիոնալ օգտագործում, բաշխում և արտադրում՝ շեշտը դնելով բնակչությանը հոսանքով երաշխավորված ապահովման վրա: Այսօր Վենեսուելայում հայտարարված է կարճատև աշխատանքային օր, երկարացված է ուսումնական հաստատություններում պարապմունքների չեղարկումն՝ էլեկտրաէներգիայի պակասի պատճառով: Կիրակի երկրի մայրաքաղաքում տեղի…