Աշխարհի առաջնություն
Ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնությանը Հայաստանի հավաքականը կներկայանա 4 մարզիկով։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի Facebook-ի պաշտոնական էջից։ Այսպիսով, 61 կիլոգրամ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Արսեն Հարությունյանը, 65 կիլոգրամում՝ Վազգեն Թևանյանը, 70 կիլոգրամում՝ Արման Անդրեասյանը, իսկ 79 կիլոգրամում՝ Արման Ավագյանը։ Առաջնությունը կկայանա Օսլոյում՝ հոկտեմբերի 2-ից 10-ը։
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Նորվեգիա՝ Աշխարհի 2023 թվականի առաջնության որակավորման շրջանակներում տեղի ազգային հավաքականի հետ հանդիպում անցկացնելու համար։ Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ-ի Facebook-ի էջից։ Նշվում է, որ մեր ընտրանին կանցկացնին որակավորման խմբային փուլի առաջին հանդիպումը։
Վնասվածք է ստացել կատալոնական «Բասելոնայի» պաշտպան Սեժինյո Դեստը։ Այս մասին հայտնել են իսպանական ակումբի մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ Դեստը վնասել է կոճը ԱՄՆ-ի հավաքականում՝ Կանադայի հավաքականի հետ հանդիպման ժամանակ։ Վերջինս կայացել է Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում։
Հայաստանի ու Լիխտենշտեյնի հավաքականների հանդիպման մեկնարկին ժամեր են մնացել։ Արդեն հայտնի է դարձել այդ խաղի համար մեր ընտրանու հայտացուցակը, որը ներկայացրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Հայտացուցակում այս անգամ չեն ընդգրկվել նաև Հովհաննես Համբարձումյանը, Հրայր Մկոյանն ու Վբեյմար Անգույոն։ Նշենք, որ Համբարձումյանի բացակայությունը վանասվածքով է պայմանավորված։ Հիշեցնենք, որ խաղը մեկնարկելու է Երևանի ժամանակով 20:00-ին։
Այսօր՝ ժամը 20:00-ին, Աշխարհի առաջնության որակավորման խմբային փուլի շրջանակներում մեկնարկելու է Հայաստան – Լիխտենշտեյն հանդիպումը։ Այս խաղում բուքմեյքերները միանշանակ ֆավորիտ են համարում մեր ընտրանուն՝ գնահատելով Հայաստանի հավաքականի հաղթանակը միջինում 1,11 գործակցով, իսկ Լիխտեշնտեյնի հավաքականին՝ 23,00։ Ոչ-ոքին գնահատվում է միջինում 8,50 գործակցով։ Հիշեցնենք, որ հանդիպման տան տերը Հայաստանի հավաքականն է։
Արդեն հայտնի է դարձել, թե այսօր ինչ գույնի մարզահագուստով են դուրս գալու խաղադաշտ Հայաստանի և Լիխտենշտեյնի հավաքականները։ Հայաստանի ընտրանին հանդես կգա կարմիր, իսկ Լիխտենշտեյնինը՝ կապույտ մարզահագուստներով։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Facebook-ի էջից։ Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 20:00-ին, Երևանում կմեկնարկի Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպումը, որը կայանալու է Աշխարհի առաջնության որակավորման խմբային փուլի շրջանակներում։
Շարունակվում է Աշխարհի առաջնության որակավորման խմբային փուլը։ Նիդերլանդների հավաքականը երեկ սեփական հարկի տակ ընդունեց Թուրքիայի հավաքականին ու հաղթեց խոշոր հաշվով։ Մեմֆիս Դեպայի հեթ-տրիկի, ինչպես նաև Դեվի Կլասենի, Գուուս Տիլի ու Դոնիլ Մանելի գոլերի շնորհիվ նիդերլանդցիները հաղթեցին 6-1 հաշվով։ Այս հաղթանակից հետո Նիդերլանդները շարունակում է գլխավորել G խումբը՝ 13 միավորով։ Նրանց հաջորդում են թուրքերը՝ 11 միավորով։…
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը երեկ գիշերը կայացած Գերմանիայի դեմ խաղից հետո մեկնաբանել է հանդիպումը։ Նա ասել է, որ խաղի արդյունքն ամեն ինչ ցույց է տալիս։ Իսպանացի մասնագետի խոսքով, երբ մենք համապատասխան ռիթմով ու պրեսինգով չենք խաղում, ապա նման որակյալ թիմերի դեմ այսպիս է ստացվում։ Կապառոսն ասել է նաև, որ մեր ընտրանին չկարողացավ…
Երեկ գիշերը կայացավ Աշխարհի առաջնության որակավորման խմբային փուլի՝ Գերմանիա-Հայաստան սկզբունքային հանդիպումը, որի ընթացքում որոշվում էր խմբի առաջատարի հարցը։ Ցավոք, Հայաստանի հավաքականի համար ամեն ինչ վատ դասավորվեց։ Նախ, շատ արագ՝ 6-րդ ու 15-րդ րոպեներին դուբլ ձևակերպեց Սերժ Գնաբրին։ 35-րդ րոպեին Մարկո Ռոյսը հաշիվը էլ ավելի խոշոր դարձրեց։ Անցավ ևս 9 րոպե ու Տիմո Վերները արդեն առաջին…
Աշխարհի առաջնության որակավորման խմբային փուլի 5-րդ տուրում Հայաստանը հյուրընկալվելու է Գերմանիային։ Հանդիպումը կայանալու է Շտուտգարտում։ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա սեպտեմբերի 4-ին՝ Երևանի ժամանակով 20:30-ին։ Դրան Կապառոսի հետ միասին ներկա կլինի նաև ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը։ Մամուլի ասուլիսը հրապարակվելում է ՀՖՖ-ի սոցցանցային էջերում։ Գերմանիայի հետ հանդիպումը կկայանա սեպտեմբերի 5-ին։
Երեկ՝ սեպտեմբերի 2-ին, Աշխարհի առաջնության որակավորման խմբային փուլի 4-րդ տուրի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվեց Հյուսիսային Մակեդոնիային։ Մեր ընտրանին այս խաղին մոտեցավ միանձնյա առատարի կարգավիճակով ու պետք էր պահել այս վիճակը։ Ամբողջ խաղի ընթացքում, թե մակեդոնացիները, թե հայերը հասցրեցին մի շարք վտանգավոր գրոհներ անցկացնել։ Հատկանշական է այն, որ մեր ընտրանու գրոհներն ավելի սուր էին թվում։…
Ժամեր հետո կմեկնարկի Աշխարհի առաջնության որակավորման խմբային փուլի՝ Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը՝ Սկոպյեում։ Մեր մրցակցի գլխավոր մարզիչ Բլագոյա Միլևսկին խաղից առաջ անդրադարձել տված մամուլի ասուլիսով անդրադաձել է Հայաստանի հավաքականի։ Նա նշել է, որ Հայաստանի՝ խմբի առաջատարը լինելն արդեն ասում է այն ամենը, ինչ պետք է իմանալ «նրանց մասին»։ Միլևսկին ընդգծել է, որ ունենք լուրջ մրցակից, լուրջ…
Այսօր Աշխարհի առաջնության որակավորման խմբային փուլի 4-րդ տուրի շրջանակներում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելու է Հյուսիսային Մակեդոնիային։ Արդեն հայտնի են, թե որ համարների ներքո են հանդես գալու մեր հավաքականի հայտացուցակում ընդգրկված ֆուտբոլիստները։ Դրա վերաբերյալ լուսանկար է հրապարակել Facebook-ի էջում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հյուրընկալվելիս ուժերն է չափելու Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ։ Հանդիպումը կայանալու է 2022 թվականի Աշխարհի առաջնության որակավորման խմբային փուլի 4-րդ տուրի շրջանակներում։ Հայաստանը, ինչպես նաև Հյուսիսային Մակեդոնիան, ընդգրկված են J խմբում։ Մեզ հետ նույն խմբում են Գերմանիան, Ռումինիան, Իսլանդիան և Լիխտեյնշտեյնը։ Այս պահի դրությամբ Հայաստանի հավաքականը՝ անկախ Հայաստանի պատմության…
Սեպտեմբերի 2-ին Հայաստանի ազգային հավաքականն Աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում մրցելու է Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ։ Արդեն հայտնի են դարձել, թե ովքեր են սպասարկելու մեր հավաքականի խաղը։ UEFA-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ հանդիպումը սպասարկելու է պորտուգալական անձնակազմը։ Գլխավոր մրցավար է նշանակվել Արտուր Դիաշը, ում եզրերում օգնելու են Ռուի Տավարեշն ու Պաուլո Սոարեշը։ Հիշեցնենք, որ…